00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հետազոտություն. ինչո՞ւ է Հայաստանը վախեցնում ներդրողներին

© Sputnik / Asatur YesayantsЭлектронная система инвестиций в Армении
Электронная система инвестиций в Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանն ԱՊՀ երկրների շարքում ներդրումային գրավչության ցուցանիշով վերջին հորիզոնականներից մեկն է զբաղեցնում։ Հետազոտության արդյունքները հրապարակել են «Եվրասիական զարգացում» փորձագիտական կենտրոնի մասնագետները։

ԵՐԵՎԱՆ, 16 մարտի — Sputnik. Ռուս մասնագետների անցկացրած հետազոտությունը ցույց է տվել, որ Հայաստանը նույնիսկ չի ընդգրկվել Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի երկրների ներդրումային գրավչության վարկանիշի եռյակում։

Այսպես, մակրոտնտեսական ցուցանիշների համաձայն, Հայաստանը Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի երկրների շարքում զբաղեցրել է վեցերորդ հորիզոնականը` Ղազախստանից, Ուզբեկստանից, Ադրբեջանից, Թուրքմենստանից և Վրաստանից հետո։

«Այդ ցուցանիշը կարևոր է ներդրողների համար` ընդհանուր սոցիալ-տնտեսական իրավիճակի ընկալման և գնահատման, շուկայի տարողունակության, բիզնեսի և առանձին ոլորտների զարգացման հեռանկարների տեսանկյունից», — ասաց «Եվրասիական զարգացում» փորձագիտական կենտրոնի (ECED) առաջատար վերլուծաբան, ՌԳԱ Արևելագիտության ինստիտուտի գիտաշխատող Ալեքսանդր Վորոբյովը Մոսկվա-Երևան-Թբիլիսի տեսակապի ժամանակ։

© Sputnik / Asatur YesayantsԱղասի Թավադյան
Агаси Тавадян. Видеомост Москва–Ереван–Тбилиси на тему: Экономики стран Центральной Азии и Южного Кавказа: итоги развития и перспективы в Sputnik Армения - Sputnik Արմենիա
Աղասի Թավադյան

Վարկանիշը կազմվել է` հաշվի առնելով գործազրկության մակարդակը, բնակչության մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն, գնաճի մակարդակը և այլ չափանիշներ։

«Տնտեսական հետազոտությունների կենտրոնի» խորհրդատու Աղասի Թավադյանը համաձայն չէ հետազոտության արդյունքների հետ։ Նա թեև խոստովանում է, որ Հայաստանում գործազրկության մակարդակը բարձր է, այդուհանդերձ, ըստ նրա, երկրի օգտին ծանրակշիռ փաստարկներ կան։

«Հայաստանը նշված երկրների շարքում միակն է, որի ազգային արժույթն արժեզրկվել է ընդամենը 20 տոկոսով։ Վերջին շրջանում այլ երկրների ազգային արժույթներն արժեզրկվել են 50 և ավելի տոկոսով»,- ասաց Թավադյանը։

Հայաստանի դիրքերը մխիթարական չեն նաև տրանսպորտային հասանելիության վարկանիշում։ Նույն զեկույցում մենք վերջին հորիզոնականն ենք զբաղեցնում յոթ պետությունների, այդ թվում` Վրաստանի և Ադրբեջանի շարքում։ Հայաստանը վերջինն է նաև տնտեսական զարգացման և բարեփոխումների ցուցանիշով։ Քաղաքական կայունության ցուցանիշով զբաղեցնում է նախավերջին տեղն ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների պատճառով։

Тигран Карапетян - Sputnik Արմենիա
Վարչապետ. «Մենք բոլոր ոլորտներում արդյունավետությունը բարձրացնելու խնդիր ունենք»

Ռուս մասնագետների կարծիքով` այդ գործոնները կարևոր են նաև ներդրողներին գրավելու առումով։

Հայ փորձագետը համաձայն չէ նաև այս պնդման հետ։ Նա կարծում է, որ անկախ ընտրությունների ելքից, Հայաստանը չի փոխի արտաքին քաղաքական ընթացքը, մասնավորապես, Ռուսաստանի հետ հարաբերությունները նույնը կմնան։

Ընդհանուր առմամբ դրական չէ նաև ներդրումային մթնոլորտի վերաբերյալ կանխատեսումը. Հայաստանն ընդամենը վեցերորդ տեղում է։ Ընդհանուր պատկերը փչացնում են արտաքին քաղաքական ռիսկերը (Ադրբեջանի հետ զինված հակամարտության վտանգը), ինչպես նաև տրանսպորտային շրջափակումը, աննշան ռեսուրսային բազան և քաղաքական ապակայունացման հավանականությունը։ Դրանք ստվեր են նետում դիվերսիֆիկացված և բավական որակյալ աշխատանքային ուժի վրա։

Թավադյանը հետազոտությունը ոչ կոռեկտ է համարում, քանի որ նրա խոսքով` ռուս փորձագետները հաշվի չեն առել ներդրողների համար կարևոր գործոններից մեկը` կոռուպցիայի ցուցանիշը տնտեսությունում։

«Այդ ցուցանիշն ազդում է ոչ միայն քաղաքական կայունության, այլ նաև տնտեսական զարգացման նախագծերի վրա։ Ներդրողներին առաջին հերթին անհանգստացնում է կոռուպցիան», — տեսակապի ընթացքում ասաց Թավադյանը։

Նա ընդգծեց, որ Հայաստանն առաջ է անցնում Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրներից կոռուպցիայի ինդեքսով, որը կազմել է «Transparency International»-ը։ Հայաստանն ընդհանուր վարկանիշում զբաղեցնում է 113-րդ տեղը։

Հայաստանը լավ արդյունքներ է ցուցադրում արտահանման ոլորտում։ 2016թ-ի տվյալներով` Ռուսաստանում արտահանումն աճել է 50 տոկոսով։

Русская версия

Լրահոս
0