ԵՐԵՎԱՆ, 16 մարտի — Sputnik, Արմենուհի Մխոյան. Բայց երբ ամիսներ անց որդու հետ հեռախոսազրույցում իմանում է, որ Հայաստանում խիստ ձմեռ է, որդուց թաքուն գործում ու Հայաստան է ուղղարկում տաք ուսաշոր՝ այն էլ հայկական եռագույնի գույներով:
«Խաղաղության կորպուս»-ի կամավոր Թոնգ Դուն ծնվել է Վիետնամում: Նա 11 ամսական իրենց էր, երբ ընտանիքը տեղափոխվեց ԱՄՆ՝ Կալիֆորնիա: Վերջին 10 տարիների ընթացքում հիմնական զբաղմունքն, ինչպես ինքն է ասում, իր հոբբին է: Արդեն 9 ամիս է կամավորական աշխատանքներ է իրականցնում Շիրակի թեմի սոցիալ-կրթական և «Ագաթ» կենտրոններում, օգնում այս կազմակերպություններին ծրագրեր մշակել, բյուջե կազմել և այլն:
Ճանապարհային բլոգեր է, հասցրել է աշխարհի 35 երկրում լինել, տեսնել աշխարհի նոր հրաշալիքները՝ Պետրան, Չինական մեծ պարիսպը, Հռոմի Կոլիզեյը, Չիչեն-Իցա, Մաչու-Պիկչու քաղաքները, Թաջ Մահալի դամբարանը, Հիսուս Քրիստոսի արձանը՝ Բրազիլիայում և այլն։ Սա Թանգի այցելած վայրերի մի մասն է միայն: Այս հրաշք վայրերում եղել, լուսանկարել ու տեղեկատվություն էլ ներկայացրել է ընթերցողին՝ Հայաստանի մասին ինֆորմացիան նույնպես: «Ճանապարհորդությունը հոբբի է, որը մասնագիտություն եմ դարձրել: Իսկ ամեն ինչ սկսվեց նրանից, որ իմ համար նպատակ դրեցի տեսնել աշխարհի 7 հրաշալիքները: Եվ դա հաջողվեց ինձ»,-նշում է Թանգը:
Հարցազրույցի համար Թանգը հրավիրեց իր վարձակալած բնակարանը, որտեղ հյուրասիրություն էր պատրաստել՝ իր ձեռքով մեքսիկական Բուրետտո: «Շատերն այստեղ հարցնում են՝ միայնակ ինչպե՞ս ես յոլա գնում ու շատ զարմանում են, երբ իմանում են, որ ինքս եմ եփում, հատկապես՝ գյումրեցի կանայք: Սիրում եմ եփել: Դա իմ հոբբիներից մեկն է: Կալիֆորնիայում, որտեղ ապրում եմ, մեքսիկացիներ շատ կան:
Սիրում եմ մեքսիկական խոհանացը, դա է պատճառը, որ այստեղ փորձում եմ հենց դրանք պատրաստել»,- պատմում է Թոնգը ու մեծ վարպետությամբ կաթսայի մեջ տապակում աղացած միսն ու հերթականությամբ ներկայացնում պատրաստման եղանակը: Հետաքրքրվեցի հայկական խոհանոցի մասին: «Այո՛, հավանում եմ շատ, նույնիսկ մի անգամ իմ ընկերների օգնությամբ փորձել եմ տոլմա պատրաստել, սիրում եմ խորոված: Գիտեմ խաշի մասին, բայց չեմ կերել. տեսել եմ ինչպես են պատրաստում ու մի փոքր վատ եմ զգացել, բայց նկարել եմ, փորձել եմ նաև քյալան»,-ավելեցրեց զրուցակիցս:
Հյուրասիրությունից հետո նա մեկիկ-մեկիկ հպարտությամբ ցույց տվեց այն բոլոր լուսանկարները, որոնք արել է տարբեր երկրներում: Պատի շատ փոքր հատված ազատ էր: «Այստեղ տեղ կգտնեն նաև լուսնկարներ Հայաստանից: Հատկապես որը՝ դեռ չեմ կարող ասել: Եղել ու շատ եմ հավանել Հաղպատը, Սանահինը, Աղթալան, Գեղարդը, Զվարթնոցը Գառնին, Էջմիածինը և Տաթևը, բայց դեռ շատ վայրեր կան, որ կուզենայի գնալ՝ Նորավանք, Իջևան և այլն»: Հայերն է սովորում ինչպես ինքն է ասում՝ փորձում եմ քիչ-քիչ սովորել, բայց դժվար է:
Թանգը Հայաստանում մնալու է մինչև 2018 թվականը, որից հետո, ըստ պայմանագրի, հետ է վերադառնալու հայրենիք: Նա չբացառեց, որ մի օր կարող է վերադառալ Հայաստան: Մինչ այդ, դեռ Հայաստանն ու հայերին բացահայտելու ու հայերեն սովորելու ժամանակ ունի: