00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:45
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փորձագետ. ԱԺ ընտրությունները հաստատ կընթանան մեկ փուլով

© Sputnik / Asatur YesayantsВнеочередное заседание ЦИК РА
Внеочередное заседание ЦИК РА - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանում բնակվում է 2,5 միլիոն մարդ, մոտավորապես այդքան քաղաքացի էլ երկրից դուրս է գտնվում, որի մոտ 20 տոկոսը բնակվում է Ռուսաստանում։

ԵՐԵՎԱՆ, 14 մարտի — Sputnik, Լաուրա Սարգսյան. Հայաստանի բնակչությունը կարող էր հասնել հինգ միլիոնի, սակայն այսօրվա դրությամբ երկրում բնակվում է շուրջ 2,5 միլիոն մարդ կամ 600 հազար ընտանիք։

«Վերջին տարիներին Հայաստանի պոտենցիալ բնակչության 50 տոկոսն արտագաղթել է տարբեր երկրներ։ Նրանցից միայն 20 տոկոսը բնակվում է Ռուսաստանում, 3 տոկոսը` Եվրամիության երկրներում, 1 տոկոսը` ԱՊՀ երկրներում, ևս 1 տոկոսը` ԱՄՆ-ում», — լրագրողների հետ զրույցում ասաց Ահարոն Ադիբեկյանը։

Ըստ սոցիոլոգի` արտագաղթի նման բարձր մակարդակը պայմանավորված է երկրի սոցիալ-տնտեսական ծանր դրությամբ, որը նկատվում է Հայաստանի անկախության ամբողջ ընթացքում։ Այսպիսով, գալիք խորհրդարանական ընտրություններում կարող է քվեարկել 1 միլիոն 200 հազար մարդ։

© Sputnik / Asatur YesayantsԱհարոն Ադիբեկյան
Социолог Агарон Адибекян - Sputnik Արմենիա
Ահարոն Ադիբեկյան

Վերջին վիճակագրական տվյալների համաձայն` 2,5 միլիոնից կամ բնակչության 100 տոկոսից 33 տոկոսը չի քվեարկի (հաշվի առնելով անչափահաս անձանց), որոնցից 40 տոկոսը մայրաքաղաքի բնակիչներ են։

Ընտրողների պոտենցիալ թիվը (որոնք պատրաստ են իրենց ձայնը տալ այս կամ այն թեկնածուին, դաշինքին, կուսակցությանը), հասնում է 1 միլիոն 200 հազարի (60 տոկոս)։ Քվեարկողների 60 տոկոսից 7 տոկոսն ակնկալում է, որ իր քվեի դիմաց նյութական խրախուսման կարժանանա։

Владимир Ованнисян в гостях у радио Sputnik Армения - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Ընտրելու իրավունք ունի դատապարտյալների միայն մի մասը

Վերջնական վիճակագրությունը կհրապարակվի ընթացիկ տարվա մարտի 20-ին։ Անցած շաբաթ շատերին զարմացրել են հարցման տվյալները, որն անցկացրել է Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսական կենտրոնը` հայկական «Շանթ» հեռուստաընկերության պատվերով։ Հրապարակված տվյալների համաձայն` Հայաստանի հանրապետական կուսակցությունը հետ է մնում «Ծառուկյան» դաշինքից 7 տոկոսով։ Այսպիսով, «Ծառուկյան» դաշինքի օգտին պատրաստ է քվեարկել հարցվածների 26 տոկոսը, իսկ ՀՀԿ-ի օգտին` հարթեցվածների 19 տոկոսը։

Ադիբեկյանը կարծում է, որ այդ հետազոտության արդյունքները հավաստի չեն ոչ կոռեկտ հաշվարկների պատճառով։ Միակ բանը, որը փորձագետը կարող է տվյալ փուլում կանխատեսել 100 տոկոս հավանականությամբ, այն է, որ ընտրությունները տեղի կունենան մեկ փուլով։

Խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը Հայաստանում մեկնարկել է մարտի 5-ին և կտևի մինչև մարտի 31-ը։ Ընտրություններին մասնակցում է 9 քաղաքական ուժ` 5 կուսակցություն և 4 դաշինք։ Հայաստանի ԿԸՀ-ն 2017 թվականի հունվարի 9-ին հաստատել է ԱԺ ընտրություններին նախապատրաստվող հիմնական միջոցառումների գրաֆիկը։

Քվեարկությունը կսկսվի ապրիլի 2-ին տեղի ժամանակով ժամը 08:00 և կավարտվի 20:00-ին։ Քվեարկության նախնական արդյունքները կամփոփվեն և կհրապարակվեն ապրիլի 3-ին մինչև 20:00։ Սա առաջին համապետական ընտրությունն է 2015 թվականի դեկտեմբերի 6-ի սահմանադրական հանրաքվեից հետո. Հայաստանը կանցնի կառավարման խորհրդարանական մոդելին։

Русская версия

Լրահոս
0