ԵՐԵՎԱՆ, 14 մարտի — Sputnik. ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարանում» պահվող գանձերը մոտ ապագայում կարող են բաց ցուցադրությամբ ներկայացվել հանրությանը, եթե, իհարկե, կառավարությունը այս գաղափարին դեմ չլինի:
ՀՀ ֆինանսների նախարարությունը մտադիր է իր պետական գանձարանում պահվող գանձերը՝ թանկարժեք մետաղներ, քարեր, ազգային պահուստի պատմամշակութային արժեքներ, ցուցադրության ներկայացնել Հայաստանի պատմության թանգարանում:
Ֆինանսների նախարարությունն իր առաջարկն արդեն ներկայացրել է գործադիր իշխանությանը: Այն կքննարկվի կառավարության մարտի 16-ի նիստում: