00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ես իմ անուշ Հայաստանի» միասնական ընթերցում`Երևանում և Ստեփանակերտում

© YerevanВ армянских школах отметили 120-летие Егише Чаренца
В армянских школах отметили 120-летие Егише Чаренца - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Այսօր հայ մեծանուն բանաստեղծ Եղիշե Չարենցի ծննդյան օրն է։ 120 տարի առաջ ճիշտ այս օրը, Կարսում լույս աշխարհ եկավ Եղիշե Աբգարի Սողոմոնյանը, ում հետո ժողովուդը Չարենց պիտի կոչեր։

ԵՐԵՎԱՆ, 13 մարտի — Sputnik. Եղիշե Չարենցի ծննդյան օրը` մարտի 13-ին, ձևավորված ավանդույթի համաձայն, Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության և Ե. Չարենցի տուն-թանգարանի նախաձեռնությամբ մեծանուն գրողի հուշարձան են այցելել մայրաքաղաքի հիմնական դպրոցների աշակերտները։ Այս մասին տեղեկացնում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։

Բանաստեղծի 120-ամյակի առթիվ դպրոցականները ներկայացրել են Չարենցի հայտնի ստեղծագործությունները: Հարկ է նշել, որ ինչպես Երևանում, այնպես էլ Ստեփանակերտում այս օրը միաժամանակ մեկնարկող միջոցառումներն ամփոփվել են «Ես իմ անուշ Հայաստանի» միասնական ընթերցմամբ:

XIII Ереванская ярмарка-выставка детско-юношеской книги - Sputnik Արմենիա
Դարձ առ գիրք. քաղաքական գործիչներն ու գրողները դիմում են երիտասարդությանը

Հայ մեծ պոետ Եղիշե Չարենցը (իսկական անունը Եղիշե Աբրահամի Սողոմոնյան), ծնվել է 1897թ. մարտի 13-ին Կարս քաղաքում` բազմազավակ հայի ընտանիքում: 1908թ. Չարենցն ընդունվել է Կարսի վարժարան, ուր դպրոցական «Գարուն» ալմանախում հրատարակվել են նրա բանաստեղծությունները: Ստանալով հնգամյա կրթություն` արդեն ձևավորվող պոետն իր գիտելիքները հարստացրել է անդադար կարդալու միջոցով: 1914թ.-ին, երբ նա ընդամենը 17 տարեկան էր, Կարսում լույս է տեսել գրողի «Տխուր ու գունատ աղջկա 3 երգերը…» բանաստեղծությունների ժողովածուն:

1915թ. Եղիշե Չարենցը մեկնում է Մոսկվա` Շանյավսկու համալսարանում ուսումը շարունակելու նպատակով: 1919թ. վերադառնում է Երևան եւ սկսում դասավանդել դպրոցում: Այդ տարի Թիֆլիսում լույս է տեսնում «Ամբոխները խելագարված» հանճարեղ պոեմը:

1921թ. Եղիշե Չարենցն ամուսնանում է Արփենիկ Տեր-Աստվածատրյանի հետ: Վերջինս, ծանր հղիության հետևանքով, 1927թ. մահանում է: Կնոջ հիշատակին Չարենցը բազմաթիվ բանաստեղծություններ է գրել: 1931թ. Նա նորից է ամուսնանում: Շատ չանցած կինը` Իզաբելա Նյազովան, նրան դուստր է ծնում, որին Արփենիկ են կոչում, իսկ 1935թ. ծնվում է նրանց 2-րդ դուստրը` Անահիտը:

1936թ. հուլիս-օգոստոս ամիսներին սկսվում են հայ մտավորականության ձերբակալությունները: Եղիշե Չարենցին սեպտեմբերին տնային կալանքի են ենթարկում` մեղադրելով ահաբեկչության և ազգայնականության մեջ: Բոլոր գրախանութներից վերացնում են նրա գրքերը, իսկ նորերի հրատարակումը` դադարեցնում: Սկսվում են ճնշումները ընտանիքի հանդեպ:

Որոշ ժամանակ անց հանճարեղ բանաստեղծին ձերբակալում են` հակասովետական գործունեություն իրականացնելու շինծու մեղադրանքով: Շատ չանցած՝ 1937թ նոյեմբերի 27-ին, Եղիշե Չարենցն իր մահկանացուն է կնքում երևանյան բանտերից մեկի հիվանդանոցում: Ըստ պաշտոնական վարկածի՝ դիահերձումը ցույց է տվել, որ մահվան պատճառը չափազանց տկարացած առողջական վիճակն է եղել, ինչի համար հիմք են ծառայել բազմաթիվ հիվանդությունները: Չարենցի վերջին հանգրվանը հայտնի չէ:

 

Լրահոս
0