00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:23
1 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
19:47
3 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դարձ առ գիրք. քաղաքական գործիչներն ու գրողները դիմում են երիտասարդությանը

© Sputnik / Asatur YesayantsXIII Ереванская ярмарка-выставка детско-юношеской книги
XIII Ереванская ярмарка-выставка детско-юношеской книги - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Խնկո Ապոր անվան գրադարանում մեկնարկել է մանկապատանեկան գրքերի երևանյան 13-րդ ցուցահանդես-տոնավաճառը: Այստեղ ծնողերի, տատիկների, պապիկների հետ հավաքվել էին փոքրիկ գրքասերները:

ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի — Sputnik. Երեխաներն ու նրանց ծնողներն այսօր եկել էին Մանկապատանեկան գրքի երևանյան 13-րդ ցուցահանդես-տոնավաճառի բացմանը: Գրեթե բոլոր երեխաների ձեռքերում նոր գրքեր կային, ու փոքրիկները հետաքրքրությամբ ուսումնասիրում էինք դրանք:

Ավանդաբար անցկացվող ցուցահանդես-տոնավաճառի նպատակն է նոր լույս ընծայվող մանկապատանեկան գրքերը ներկայացնել հասարակությանը (հատկապես՝ պատանիներին) և զարգացնել ընթերցանությունը: Այս տարի ՀՀ սփյուռքի նախարարության հետ համագործակցության շրջանակում ներկայացված է8 նաև սփյուռքում հրատարակվող գրականությունը:

Ելույթ ունենալով 13-րդ ցուցահանդեսի բացմանը՝ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նշեց, որ, ցավոք, այսօր հասարակությունը կորցրել է հետաքրքրությունը գրականության և գրքերի հանդեպ:

«Մենք դեռ դպրոցական նստարանից պետք է երեխաների մեջ սեր դաստիարակենք գրքերի հանդեպ: Տանը, մանկապարտեզում, դպրոցում պետք է ասել երեխաներին, որ գիրքը լավագույն ընկերն է, գիտելիքների աղբյուր: Ամենակարևորը՝ գիրքը մայրենի լեզուն ուսումնասիրելու գանձարան է», — ասաց նախարարը:

Հակոբյանը հավելեց, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն փետրվարի 21-ը Մայրենի լեզվի միջազգային օր է հայտարարել, և Հայաստանը նույնպես կմիանա այդ տոնին:
«Ցանկանում եմ շնորհավորել բոլորիս այս հիանալի շաբաթվա առթիվ, քանի որ փետրվարի 19-ը՝ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, Գրողների միության հետ համատեղ որոշմամբ հռչակվել է որպես Գիրք նվիրելու օր: Յուրաքանչյուր հայի համար ամենակարևորը մայրենի լեզուն է: Ապրելով հայրենիքում և նրա սահմաններից դուրս՝ չպետք է մոռանալ այն մասին, որ պետք է սրբորեն պահպանել հայոց լեզուն: Մենք պետք է մեր լեզուն սերնդեսերունդ փոխանցենք դարերի միջով», — ասաց նախարարը:

© Sputnik / Asatur YesayantsՀրանուշ Հակոբյան
Հրանուշ Հակոբյան - Sputnik Արմենիա
1/6
Հրանուշ Հակոբյան
© Sputnik / Asatur YesayantsՆաիրա Զոհրաբյան
Նաիրա Զոհրաբյան - Sputnik Արմենիա
2/6
Նաիրա Զոհրաբյան
© Sputnik / Asatur YesayantsԽնկո Ապոր գրադարանում
Խնկո Ապոր գրադարանում - Sputnik Արմենիա
3/6
Խնկո Ապոր գրադարանում
© Sputnik / Asatur YesayantsԽնկո Ապոր գրադարանում
Խնկո Ապոր գրադարանում - Sputnik Արմենիա
4/6
Խնկո Ապոր գրադարանում
© Sputnik / Asatur YesayantsԽնկո Ապոր գրադարանում
Խնկո Ապոր գրադարանում - Sputnik Արմենիա
5/6
Խնկո Ապոր գրադարանում
© Sputnik / Asatur YesayantsԽնկո Ապոր գրադարանում
Խնկո Ապոր գրադարանում - Sputnik Արմենիա
6/6
Խնկո Ապոր գրադարանում
1/6
Հրանուշ Հակոբյան
2/6
Նաիրա Զոհրաբյան
3/6
Խնկո Ապոր գրադարանում
4/6
Խնկո Ապոր գրադարանում
5/6
Խնկո Ապոր գրադարանում
6/6
Խնկո Ապոր գրադարանում

Գիրք զինվորին

Հայաստանի մշակույթի նախարարի տեղակալ Ներսես Տեր-Վարդանյանն իր հերթին նշեց, որ 13 թիվը (նկատի ունի 13-րդ ցուցահանդես-տոնավաճառը՝ խմբ.) վկայում է, որ միջոցառումն ավանդական բնույթ է կրում, նշանակում է՝ լիովին կայացել է:

«Ես ուրախ եմ, որ մեր ավանդական գործընկերների հետ մեկտեղ մենք այս տարի նաև համագործակցում ենք սփյուռքի նախարարության հետ: Եվս մեկ ուրախալի լուր. Գիրք նվիրելու օրը յուրաքանչյուրը կարող է գիրք նվիրել զինվորներին: Այդ օրը կտեղադրվեն հատուկ արկղեր, որպեսզի ցանկացողները հնարավորություն ունենան բարի գործ կատարել», — ասաց Տեր-Վարդանյանը:

Նրա խոսքով՝ բոլոր նվիրված գրքերն ավելի ուշ կուղարկվեն Հայաստանի զորամասեր:

Ապագան կախված է ընթերցանությունից

Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ ինքն ու իր ընտանիքի անդամները բարձր են գնահատում այն, ինչ անում է Խնկո Ապոր անվան գրադարանը՝ ընթերցանության տարածման համար:

книги - Sputnik Արմենիա
Երթի մեկնարկը կտա Արմեն Ամիրյանը. գրախանութ` անիվների վրա

«Այս միջոցառումը շատ կարևոր է, քանի որ ցուցահանդեսը լուսավոր երևույթ կդառնա Հայաստանի համար այս բարդ օրերին: Այստեղ հավաքված բոլոր երեխաներն ապացուցում են, որ ապագայում մենք կվերադառնանք ընթերցանությանն ու գրականությանը», — ասաց պատգամավորը:

Ցուցահանդես-վաճառքին իրենց հրատարակած գրքերով մասնակցում են «Էդիթ Պրինտ», «Զանգակ», «Փրինթինֆո», «ՎՄՎ¬Պրինտ», «Արևիկ», «Մարի», «Ակտուալ արվեստ» հրատարակչությունները, «ՋԻ ԷՍ ԷՄ» ստուդիան, «Բուկինիստ» գրախանութը, «Գրքի և հրատարակչական գործի կենտրոն» ՊՈԱԿ-ը, ՀՀ սփյուռքի նախարարությունը, Հայաստանի գրողների միությունը, «IBBY Հայաստան» կազմակերպությունը և ԻԻՀ դեսպանության մշակույթի կենտրոնը:
Ցուցահանդես-վաճառքի շրջանակում որոշ հրատարակչություններ գրքերը վաճառում էին հատուկ զեղչերով:

Русская версия

Լրահոս
0