00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռեստորատոր Գայանե Բրեիովա. ինձ համար կարևոր է Հայաստանի հողից էներգիա ստանալը

© Nastroenie TVГаяне Бреиова
Гаяне Бреиова - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիան գործարկում է նոր նախագիծ՝ «Հաջողության գաղտնիքը» անունով, որի շրջանակում ընթերցողների ուշադրությանը կներկայացվի հարցազրույցներ այն հայերի հետ, որոնք մեծ բարձունքների են հասել պրոֆեսիոնալ ասպարեզում: Այս անգամ կյանքի վերաբերյալ իր հայացքների և կարիերայի մասին պատմեց մոսկովյան հաջողակ ռեստորատոր Գայանե Բրեիովան:

Ռուսաստանցի հաղորդավոր, ռեստորատոր և բրենդ-շեֆ Գայանե Բրեիովան Sputnik Արմենիային պատմեց, թե ինչպես է «կառավարում» իր տրամադրությունը և որտեղից է ոգեշնչման աղբյուր գտնում: Զրուցեց Լիլիթ Հարությունյանը:

- Հայտնի է, որ սկսվել եք մատուցողի աշխատանքից: Ո՞ր որակներն են Ձեզ օգնել հաղթահարել բոլոր արգելքները և հաջողության հասնել:

— Աշխատասիրություն, աշխատասիրություն և ևս մեկ անգամ աշխատասիրություն, բայց այն չպետք է հարկադրված լինի: Հակառակը՝ դու քո աշխատանքն ուրախությամբ և երախտագիտությամբ պիտի անես: Չպետք է խղճաս քեզ և հետևողական լինես ամենօրյա գործողություններիդ: Սովորելը նույնպես շատ կարևոր է. դու պետք է ամեն օր կլանես նոր գիտելիքներ և յուրացնես գործընկերներիդ հմտությունները:

Повaр Comme & Calla Иван Сантана Лопез - Sputnik Արմենիա
Ինչպես իսպանացին հավանեց խաշն ու բնակության տեղափոխվեց Երևան

- Որտեղի՞ց եք ուժ և ոգեշնչում գտնում այն պահերին, երբ որևէ բան անելու ցանկություն չկա:

— Իսկ ես չեմ վիճում իմ բնավորության հետ, տարիքի հետ սկսում եմ սիրել այն՝ ցանկացած դրսևորման մեջ և սովորում եմ պայմանավորվել նրա հետ:Ես պատրաստ եմ ամեն օր արարել, ուրախ լինել դրանով:

- Կարծիք կա, որ յուրքանչյուր հաջողակ կնոջ հետևում ոչ պակաս հաջողակ տղամարդ է կանգնած: Կարելի՞ է ասել, որ Ձեր օրինակը հերքում է այս պնդումը:

— Իմ դեպքում կարելի է ասել՝ իմ կողքին եղել է տղամարդ, որը չի խանգարել: Ինչպես ասում են բժիշկները՝ գլխավորը չվնասելն է: Հավատացեք, դա պակաս կարևոր չէ, քան ֆինանսական օգնությունը: Ամուսինս եվրոպացի է, նա սովորեցրել է ինձ, որ հրաշքներ չեն լինում: Անհնար է կիսով չափ հղի լինել, դու կամ հղի ես կամ ոչ: Այսինքն, եթե դու ուզում ես զբաղվել բիզնեսով, բարի եղիր քեզ վրա պատասխանատվություն վերցնել, այդ թվում՝ ֆինանսական:

- Ինչպե՞ս կբացատրեք այն պարադոքսը, որ հիմնականում ուտելիք պատրաստում են կանայք, բայց լավագույն խոհարարները սովորաբար տղամարդիկ են:

— Օ, այո, տղամարդիկ ավելի լավ են պատրաստում, քան կանայք: Եվ դա հիանալի է, թող պատրաստեն: Պատկերացրեք, սիրելի կանայք, դուք գալիս եք ռեստորան և գիտեք, որ ձեզ սպասարկում են հիանալի տղամարդիկ, պատրաստում են ձեզ համար, մի՞թե դա հրաշք չէ (ծիծաղում է):

Хоровац (Шашлык) - Sputnik Արմենիա
Սեդրակ Մամուլյան. Հայաստանը ծով չունի, փոխարենն ունի համեղ խորոված

- Ո՞րն է Ձեր սիրելի ճաշատեսակը:

— Դրանք շատ են, չափազանց շատ: Ես ամենակեր եմ (ժպտում է):

- Ինչպե՞ս է հաջողվում գործարար կնոջը համատեղել կարիերան ընտանիքի հետ:

— Երբեմն ես ինքս զարմանում եմ, թե ինչու են աղջիկներս ինձ շարունակում մայր կոչել (ժպտում է): Իրականում ես հիանալի մայր եմ, և օրինակ եմ ծառայում աղջիկներիս համար: Ես սովորեցնում եմ նրանց լսել իրենց սրտի թելադրանքը, վստահ լինել, որ ծնվել են երջանիկ լինելու, զարգանալու և ներդաշնակության մեջ ապրելու համար: Ես և ամուսինս բաժանված ենք, բայց ոչ այն պատճառով, որ ես շատ եմ աշխատում, պարզապես որոշակի պահի մեր հարաբերությունները սպառել էին իրենց, մենք դադարել էինք նայել նույն ուղղությամբ, իսկ դա շատ կարևոր է:

- Դուք շատ եք ճանապարհորդում: Հետաքրքիր է իմանալ՝ ո՞ր քաղաքում եք Ձեզ զգում ինչպես տանը:

— Երևանը լավագույն է, ինչ կա իմ կյանքում: Ես ծնվել և մեծացել եմ Երևանում և սրտի թրթիռով եմ վերաբերվում նրան, թանկ եմ գնահատում մեր հարաբերությունները, այն իմ ուսուցիչն է, իմ ընկերը և մեր միջև փոխադարձ սեր կա:

- Մտածու՞մ եք, արդյոք, երբևէ հայրենի քաղաք վերադառնալու մասին:

— Ես սովորում եմ ապրել այսօրվա օրով, այսօրը պակաս կարևոր չէ, քան վաղը, ես կասեի ավելի կարևոր է, քանի որ դա մեր միակ իրականությունն է: Այսօր ես Մոսկվայում և ինձ լավ եմ զգում այստեղ:

Барекендан. Армянские национальные танцы - Sputnik Արմենիա
ԱՄՆ–ում, Ռուսաստանում և Ուկրաինայում տոնում են հայկական բարեկենդան–դիմակահանդեսը

- Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի ռեստորանային ոլորտը:

— Գիտեք՝ ես կարծում եմ, որ Հայաստանում շատ հետաքրքիր նախագծեր կան՝ լավ հայեցակարգերով: Երևանում հաստատ ցույց տալու և հպարտանալու բաներ կան: Բայց պետք է լինեն նաև ճիշտ դպրոցներ, որտեղ կսովորեցնեն ռեստորանային վարպետություն:

- Ունե՞ք, արդյոք, Հայաստանի հետ կապված բիզնես նախագծեր:

— Տվյալ պահին չունեմ, և դա իմ գիտակցված ցանկությունն է: Հենց սկսում եմ աշխատել հայրենքիում, կորցնում եմ հանգստանալու և վերականգնվելու հմտությունը, իսկ այդ առումով ես շատ ունեմ Հայաստանի կարիքը: Ինձ համար կարևոր է «հողանցվել» և լրացնել էներգիաս: Ես իմ պարտքը Երևանին վերադարձնում եմ նրանով, որ փորձում եմ բոլոր հնարավոր և անհնար միջոցներով տեղեկացնել նրա մասին, ծանոթացնել պատմության և խոհանոցի միջոցով, որ բոլորը սիրահարվեն Հայաստանին և հայերին:

Երևանում բիզնես նախագիծ ունի. ես երկու տարի շարունակ «Երևանի լավագույն ռեստորան» մրցանակաբաշխությունն էի կազակերպում՝ տարբեր անվանակարգերում: Դա շատ հիանալի և լայնածավալ նախագիծ էր, ինչպես ես սիրում եմ: Բայց, ինչպես ասացի, հենց այդ հանգամանքն ինձ հետ պահեց հետագա գործողություններից: Մյուս կողմից, ես միշտ բաց եմ նոր նախագծերի համար, այնպես որ, բարեկամնե՛ր, առաջարկե՛ք:

- Ի՞նչ կմաղթեք Հայաստանի կանանց:

— Համարձակություն, համարձակություն սեփական ձայնը լսելու և ինքն իր հետ ներդաշնակ լինելու համար: Մեր կյանքն, անձնականը կյանքը անգին է:

Русская версия

Լրահոս
0