00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կենսաթոշակային համակարգը կգնահատեն ապագա սերունդները

© Sputnik / Aram Nersesyan Вардан Арамян
Вардан Арамян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ապագա սերունդը ողջ խորությամբ կգնահատի մերօրյա իշխանությունների իրականացրած կենսաթոշակային բարեփոխումները: Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:

ԵՐԵՎԱՆ, 9 մարտի – Sputnik. Ապագա սերունդը կգնահատի մերօրյա իշխանությունների իրականացրած կենսաթոշակային բարեփոխումները, որոնց իրական արդյունքը կզգացվի միայն տարիներ անց: Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:

«Ես մի քանի անգամ ասել եմ և վստահ եմ, որ ապագա սերունդը իրականում կգնահատի, թե ինչ խորքային բարեփոխումներ ենք արել և պետական ֆինանսների մասով ինչ մեծ բեռից ենք ազատվել»,- ասաց նախարարը:

Անդրադառնալով հանրության կողմից կատարված բարեփոխումների բացասական ընկալմանը` Վարդան Արամյանը նշեց.

«Բարեփոխում նշանակում է վարքագծի փոփոխություն, որոշակի մտածողության փոփոխություն: Մարդը մեծ գայթակղություն ունի այսօր ծախսելու, և մեր հանրության մեջ ընդունված է այդպիսի մոտեցումը: Նույնիսկ պատրաստ են վարկ վերցնել և հանգստի մեկնել կամ վարկով թանկարժեք ավտոմեքենա գնել: Սա մտածելակերպի խնդիր է: Ժամանակ է պետք, որ մարդիկ կամաց-կամաց այս վարքագծից ձերբազատվեն կամ ֆինանսական կրթվածությունը բարձրացնեն ու գնան այլ ճանապարհով»:

Вардан Арамян - Sputnik Արմենիա
Ֆինանսների նախարար. Պարտքը վտանգավոր չէ

Երկրորդ պատճառն, ըստ նախարարի, ազգային մենթալիտետն է, քանի որ հայեր ծախսող ազգ են:

«Կան սպառողական հոգեբանությամբ ազգեր, և կան խնայողական հոգեբանությամբ ազգեր, ինչպիսին, օրինակ, ասիական երկրների ժողովուրդներն են: Խնայող երկրներում տնտեսական աճի տեմպերն ավելի բարձր են, օրինակ` Չինաստանում: Սա աքսիոմատիկ ճշմարտություն է: Որովհետև, երբ դու խնայողություններ ես ստեղծում, դրանք հետագայում արդյունավետ ներդրվում են տնտեսության մեջ: Մեզ մոտ, ցավոք, այդպես չէ: Այդ խնդիրը կա: Արդյունքում մենք ունենում ենք ցածր տնտեսական աճի պոտենցիալ», — նշեց Արամյանը:

Ֆինանսների նախարարն անդրադարձավ նաև աշխատավարձերն ու կոնսաթոշակները բարձրացնելու խոստումներին, որոնք հնչում են նախընտրական քարոզարշավի ընթացքում, և նշեց, որ այդ խոստումների իրականացման ուղին, որպես կանոն, չի նշվում:

«Եթե դու խոստանում ես, որ պետք է աշխատավարձ կամ կենսաթոշակ բարձրացնես, դա պետք է ինչ-որ տեղից սնվի: Կամ պետք է հարկերը բարձրացնես, կամ պարտքի միջոցով անես: Եթե դու չես թիրախավորում քեզ մոտ առաջին հերթին տնտեսական աճը, այն, ինչ մեր թիմն է անում: Մենք սկզբում պետք է ստեղծենք տնտեսական աճ, աճի համար հիմքեր, և երբ աճը կլինի, թափանիվը կսկսի աշխատել, այն ժամանակ հարկերի միջոցով կարող ենք և՛ աշխատավարձի հարցը լուծել, և՛ թոշակի: Բայց երբ այս գործողությունները չես անում և միանգամից խոստանում ես թոշակները 2 անգամ կամ 25 000 դրամով բարձրացնել, հարց է առաջանում` ինչպե՞ս»,- ասաց նախարարը:

Վարդան Արամյանի գնահատմամբ` նման խոստումներ տալը խիստ գայթակղիչ է, բայց շատ ավելի կարևոր է հանրության հետ ազնիվ լինելը:

Русская версия

Լրահոս
0