00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ֆինանսների նախարար. Պարտքը վտանգավոր չէ

© Sputnik / Aram Nersesyan Вардан Арамян
Вардан Арамян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Պարտքն այդքան վտանգավոր չէ, եթե կառավարելի է: Sputnik Արմենիային տված հարցազրույցում ասել է ֆինանսների նախարար Վարդան Արամյանը` պատասխանելով պետական պարտքի մասին պարբերաբար հնչող ահազանգերին:

ԵՐԵՎԱՆ, 9 մարտի — Sputnik. Պարտք ընդհանրապես չունենալ հնարավոր չէ: Sputnik Արմենիային տված հարցազրույցում, անդրադառնալով պետական պարտքի խնդրին, ասել է ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:

«Պարտքն այդքան վտանգավոր չէ, եթե կառավարելի է, և դու ունես բոլոր գործիքակազմը, որպեսզի կարողանաս հսկողության տակ պահել բոլոր հոսքերը: Մեզ պետք են լրացուցիչ միջոցներ, որպեսզի պետությունը ներդրումներ կատարի ենթակառուցվածքներում, ուր մասնավորը, բնականաբար, ներդրումներ չի կատարում: Մասնավորը ճանապարհ չի սարքելու, ջրագիծ չի անցկացնելու, մասնավորը գործելու է այնտեղ, որտեղից կարողանալու է եկամուտ ստանալ: Հետևաբար, մնացած մասում պետությունը պարտադրված է ներդրումներ կատարել` երկիրը ներդրողների համար գայթակղիչ դարձնելու համար»,- ասաց Արամյանը:

Երբ հարկային եկամուտները բավարար չեն ծախսերն (թոշակները, նպաստները, կապիտալ ծախսերը) ամբողջությամբ փոխհատուցելու համար, պետությունը, նախարարի խոսքով, պետք է պարտք վերցնի` հիմքեր ստեղծելով տնտեսական աճի համար:

Памятник армянскому драму напротив здания Центробанка - Sputnik Արմենիա
ՀՀ պետական պարտքն աճում է, բայց չի ծանրանում

«Այստեղ հարց է առաջանում, թե մենք ինչ ցուցանիշի պիտի հավակնենք: Մենք պետք է թիրախավորենք առնվազն 4-5 % տնտեսական աճ, և, այդ աճն ունենալով, արդեն խնդիր չի լինի, որ դու պարտք վերցնես, ներդնես ենթակառուցվածքներում, հետագայում ունենաս ավելի բարձր տնտեսական աճ և այսպես շարունակ: Դա նաև հնարավորություն է տալիս պարտքը ժամանակին մարել, առանց որևէ խնդրի»,- ասաց նախարարը:

Ինչ վերաբերում է այս գործելաոճի համար կառավարության հասցեին պարբերաբար հնչող քննադատությանը, Վարդան Արամյանը կարծում է, որ կառավարությունը պետք է ոչ միայն թվեր հրապարակի, այլ հանրության հետ մշտապես կապ պահի ու բացատրի իր քայլերը:

«Տնտեսագիտության ոլորտում ճանաչված ինչ-ինչ քաղաքական գործիչներ կարող են փորձել շահարկել դա, իսկ բացասական սպասումներ ստեղծելն իրականում վատ բան է, որովհետև երբ մարդիկ ասում են` պարտքը շատ վատ է, վաղը, մյուս օրը ինչ է լինելու` առանց հասկանալու դրա տակ առկա տնտեսական մեխանիկան, բնականաբար, բացասական սպասումները նաև բացասական վարքագիծ են ձևավորում: Մարդը գումարը չի ծախսում և տնտեսվարողն էլ եկամուտ չի ստանում: Դրա համար ընդունված կանոն կա` եթե սպասումները պարանորմալ են, նույնիսկ ամենալավ բարեփոխումները դատապարտված են ձախողման»,-ասաց նա:

Sputnik Արմենիայի հարցին, թե արդյոք այսօր առկա բացասական սպասումների ֆոնին ևս կառավարության քայլերը դատապարտված են ձախողման, Վարդան Արամյանը պատասխանեց. «Ես չեմ կարծում, որովհետև նոր կառավարությունը, որը սեպտեմբեր ամսից ստանձնեց գործադիրի ղեկավարումը, շատ կարևոր դոկտրինա որդեգրեց։ Ես շատ ուրախ եմ, որ վարչապետը շատ մեծ ուշադրություն է դարձնում հանրության հետ հաղորդակցությանը, հանրությանը բացատրվում, ասվում է, թե ինչ ենք մենք անում»:

Նախարարի համոզմամբ` այս աշխատաոճը մեծացնում է նաև պետական չինովնիկի պատասխանատվությունը, քանի որ ցանկացած հայտարարությունից որոշ ժամանակ անց նա ստիպված է լինելու հանրությանը տեղեկացնել, թե ինչպես է իրականացրել իր ստանձնած պարտավորությունը:

Русская версия

Լրահոս
0