00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայ մասնագետները կվերապատրաստվեն Ռուսաստանի միջոցներով

© OverclockersПодсчет, калькулятор
Подсчет, калькулятор - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՌԴ-ն Հայաստանին կտրամադրի 8.2 ԱՄՆ դոլարի չափով դրամաշնորհ: Այս մասին Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում հայտնել է ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը` նշելով, որ նման պայմանավորվածություն է ձեռք բերվել Ռուսաստան կատարած այցի շրջանակում:

ԵՐԵՎԱՆ, 9 մարտի – Sputnik. Հայաստանում պետական ֆինանսների կառավարման էլեկտրոնային համակարգի ներդրման համար Ռուսաստանը Հայաստանին կտրամադրի 8.2 մլն ԱՄՆ դոլարի չափով դրամաշնորհ: Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում, ներկայացնելով իր ռուսաստանյան այցի արդյունքները, ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:

«Իմ գործընկեր Անտոն Սիլուանովի հետ մենք ունեցանք շատ կառուցողական հանդիպում: Օրակարգն ամբողջությամբ փոխօգնության, փոխգործակցության մասին էր: Մեր ռուս գործընկերներն ամեն ինչում մեզ օժանդակում են»,- ասաց Արամյանը:

Նախարարը նշեց նաև, որ ռուսական կողմի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել կարճ ժամանակահատվածում ստորագրել դրամաշնորհի տրամադրման մասին համաձայնագիրը։ Սակայն համակարգի ներդրման համար միայն ռուսական օժանդակությունը բավարար չէ: Ֆինանսների նախարարը տեղեկացրեց նաև, որ այն պետք է համակցվի ՀԲ-ից ստացվող վարկի հետ:

«Իհարկե, այդ համակարգը մեր հանրության համար կարող է անհասկանալի լինել, որովհետև դա խիստ մասնագիտական է: Կարճ ասեմ, որ դա այն էլեկտրոնային հարթակն է, որով մենք կարողանալու ենք բարձրացնել մեր պետական ֆինանսների կառավարելիության արդյունավետությունը, թափանցիկությունը, հաշվետվողականությունը, այսինքն` մեր հանրությունը կարողանալու է նաև ակտիվ կերպով հսկել, թե մեր հարկատուներից հավաքված ցանկացած գումար որտեղ և ինչպես է ծախսվում»,- ներկայացնելով պետական ֆինանսների կառավարման էլեկտրոնային համակարգի նշանակությունը` ասաց Արամյանը:

Ռուսական կողմի հետ պայմանավորվածություններ են ձեռք բերվել նաև ֆինանսների նախարարության մասնագետների մասնագիտական կարողությունների բարձրացման, փորձի փոխանակման ոլորտներում համագործակցելու վերաբերյալ:

«Այս մասով ռուս գործընկերները մեզ կօժանդակեն` ֆինանսավորելով մեր մասնագետների վերապատրաստումը ՌԴ-ում ու նույնիսկ երրորդ երկրում: Մենք պայմանավորվել ենք, որ ծրագիրը պետք է ունենա լայն շրջանակ, քանի որ Ռուսաստանն էլ մեզ պես զարգացող երկիր է, բայց կան որոշակի տիրույթներ, որտեղ կան ավելի առաջընթաց երկրներ, որոնց փորձն ավելի ուսանելի է»,- ասաց նախարարը:

Ի դեպ, ֆինանսական կառավարման բնագավառում կան այնպիսի ոլորտներ, որտեղ Հայաստանն առաջ է Ռուսաստանից: Որպես օրինակ Վարդան Արամյանը նշեց պետական պարտքի կառավարումը, մասնավորապես խնայողական պարտատոմսերի ներդրումը: Եթե Ռուսաստանում այս գործիքը բոլորովին վերջերս է ներդրվել, ապա Հայաստանն այդ արել է դեռևս 10 տարի առաջ:

Русская версия

Լրահոս
0