ԵՐԵՎԱՆ, 9 մարտի — Sputnik. Հանրապետության տարածքում մարտի 10-ին, 11-ի գիշերը, 12-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ, 11-ին կեսօրից հետո, 12-ի գիշերը, 13-14-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են կարճատև տեղումներ, լեռնային գոտիներում` թաց ձյան և ձնախառն անձրևի, նախալեռնային և հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով:
Քամին կլինի հարավարևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ, 11-12-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:
Օդի ջերմաստիճանը մարտի 11-ի և 12-ի գիշերը կբարձրանա 2-4 աստիճանով:
Երևանում մարտի 10-ին, 11-ի գիշերը, 12-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ, 11-ին կեսօրից հետո, 12-ի գիշերը, 13-14-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև:
Մարտի 11-12-ը հնարավոր է քամու ուժգնացում` 15-20 մ/վ:
Մարտի 10-ի ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կկազմի 14-16 աստիճան տաքություն, հետագա չորս օրերին` 13-15 աստիճան տաքություն։