00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մարգարիտա Սիմոնյան. Հայ աղջիկն ու նրա Sputnik–ը փակեցին հարցը

© Sputnik / Илья Питалев / Անցնել մեդիապահոցГлавный редактор Международного информационного агентства "Россия сегодня" Маргарита Симоньян
Главный редактор Международного информационного агентства Россия сегодня Маргарита Симоньян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մոսկովյան Քարնեգի կենտրոնի տնօրեն Դմիտրի Տրենինն ու վերլուծական կենտրոնի կայքի գլխավոր խմբագիր Ալեքսանդր Բաունովը ներողություն են խնդրել RT գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանից։

ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի — Sputnik. Մոսկովյան Քարնեգի կենտրոնի գլխավոր խմբագիր Ալեքսանդր Բաունովի RT և Sputnik գործակալության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի հասցեին հնչեցրած արտահայտության շուրջ ծավալված պատմությունը մեծ աղմուկ էր բարձրացրել։ Օգտատերերը դժգոհել էին, որ այդ համատեքստում հնչել էր RT գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի ազգությունը։

Ավելի վաղ Facebook-ի իր էջում Բաունովը հրապարակել էր մի գրառում, որտեղ հայտնել էր, որ սիրիական բանակը, «անկախ ռուսական ավիացիայի աջակցությունից, կրկին հանձնել է Պալմիրան Իսլամական պետության սադիստներին»։ Ընդ որում, օգտատերերի շրջանում դժգոհություն էր առաջացրել այն, որ հիշատակվել է RT գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի ազգությունը։

Маргарита Симоньян - Sputnik Արմենիա
Մարգարիտա Սիմոնյանն ու RT հեռուստաընկերությունը բաց նամակով դիմել են Քարնեգի կենտրոնին

«Միևնույնն է՝ հենց հիմա էլ որոշ մարդիկ շարունակում են պնդել, որ ամբողջ մարդկության համար գլխավոր վտանգը հանդիսանում են հայուհի Մարգարիտա Սիմոնյանը և Sputnik կայքը: Պետք է կենտրոնանալ նրանց վրա, պայքարել նրանց դեմ, հակազդել նրանց: Մինչև RT-ն չանջատեն (որի լսարանը շատ քիչ է զիջում Մեծ Բրիտանիայի գլխավոր ալիքին), աշխարհն անվտանգ չի լինի»,- գրել է Բաունովը։

Բաունովի գրառումը հայտնվել է «Ազատություն» ռադիոկայանի նյութում, որն արտահայտում էր համացանցի օգտատերերի «չար վերաբերմունքը» «Պալմիրայում Ռուսաստանի պարտության» նկատմամբ:

Ի պատասխան, RT հեռուստաալիքը պաշտոնական նամակներ է հղել Քարնեգի կենտրոնին, ինչպես նաև հեռարձակման հարցերի կառավարիչների խորհրդին` պահանջելով դատապարտել Քարնեգի կենտրոնի գլխավոր խմբագրի արտահայտությունը, նշելով որ կենտրոնի հիմնական նպատակը «երկրների համագործակցությանն աջակցելն է»:

Բաունովի արտահայտությունը մեկնաբանել էր նաև Սիմոնյանը. «Ամենից շատ ինձ զարմացնում են մարդիկ, որոնք չեն հասկանում (կամ ձևացնում են, թե չեն հասկանում), որ դա նացիստական, ռասիստական արտահայտություն է»։

Մեկ օր չանցած՝ ստացվեց նամակի պատասխանը։ Քարնեգի կենտրոնի տնօրեն Դմիտրի Տրենինը և վերլուծական կենտրոնի կայքի գլխավոր խմբագիր Ալեքսանդր Բաունովը ներողությունն են խնդրել RT գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանից։

РТ: как работает «кремлевская пропаганда», или Симоньян, медведь и бобровый сок - Sputnik Արմենիա
Մարգարիտա Սիմոնյանը վերջապես պատմել է ողջ ճշմարտությունը RT–ի մասին

«Նախ և առաջ, ուզում եմ ներողություն խնդրել այն արտահայտության համար, որն ակամայից Ձեզ վիրավորել է։ Ես այն հեղինակներից չեմ, որոնք ճանաչում են ձեռք բերում որևէ մեկի հասցեին հնչեցրած անձնական վիրավորանքների հիման վրա։ Սակայն նման դեպքերում միշտ պետք է ականջալուր լինես իրեն վիրավորված զգացած մարդու նկատմամբ և չպնդես քոնը։ Ես անկեղծորեն ցավում եմ, որ Ձեզ նեղացրել եմ։ Երկրորդը` ուզում եմ վստահեցնել Ձեզ, որ կանխամտածված չեմ արել։ Դա պարզ է դառնում նաև իմ արտահայտության համատեքստից, որը երկու խոսքով կարելի է այսպես ասել. նույնիսկ, եթե որևէ մեկին ուրախացնում է ընդդիմախոսների պարտությունը (Ասադի, Պուտինի, «ռուսական քարոզչության»), չի կարելի չարախնդալ Պալմիրայի անկման համար, տխուր է, որ այն օրերին, երբ ԻՊ-ը հարձակում էր գործում Պալմիրայի վրա, աշխարհում գլխավոր քննարկվող թեման դարձել էր RT-ից պաշտպանությունը»,- գրված է Բաունովի նամակում։

«Կարծում եմ, որ Ձեր ազգային արմատների մասին հիշատակումը այդ համատեքստում անտեղին է։ Որպես Քարնեգի կենտրոնի ղեկավար՝ հայցում եմ Ձեր ներողամտությունն առ այն, որ Բաունովն իր անձնական բլոգում, առանց որևէ անհրաժեշտության, հիշատակել է Ձեր ազգությունը։ Կարծում եմ, սակայն, որ Դուք չէիք կարող ուշադրություն չդարձնել, որ Ա. Բաունովը, Ձեր մեջբերած հատվածում փաստացի ծիծաղել է նրանց վրա, ովքեր Ձեզ ու RT-ի և Sputnik գործակալության Ձեր գործընկերներին կարծում են «մարդկության գլխավոր վտանգը»։ Ես զրուցել եմ Ալեքսանդրի հետ, և նա ինձ վստահեցրել է, որ մտքով անգամ չի անցել Ձեզ վիրավորել», — գրել է Քարնեգի կենտրոնի տնօրեն Դմիտրի Տրենինը։

Նամակագրությունն ավարտել է Սիմոնյանը՝ կարճ և կոնկրետ, հետևյալ բառերով. «Շնորհակալություն։ Իմ կողմից հարցը փակված է»։

Լրահոս
0