ԵՐԵՎԱՆ, 7 մարտի — Sputnik. Հայաստանի բնակիչները Ռուսաստանի ճանապարհներին ավելի հաճախ են խախտում ճանապարհային երթևեկության կանոնները, հաղորդում է «Կոմերսանտը»։
Ճանապարհային երթևեկության անվտանգության պետական տեսչության տվյալներով` 2016թ-ին գրանցվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարելու 901 դեպք, առանց վարորդական իրավունքի մեքենա վարելու 148 դեպք։ Հայաստանի քաղաքացիները 1061 անգամ խախտել են ճանապարհային երթևեկության կանոնները, հրաժարվել են բժշկական քննություն անցնելուց, 81 անգամ հրաժարվել են կանգնել տեսուչի պահանջով։
Ռուսաստանում ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու հնգյակի մեջ են մտնում նաև Բելառուսի, Ղազախստանի, Տաջիկստանի և Ղրղըզստանի քաղաքացիները։