00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փորձագետ. Լարսի միակ այլընտրանքն Օսեթիան է

© Алана СабееваЮжная Осетия
Южная Осетия - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի համար Վերին Լարսի վեց հավանական այլընտրանքներից միակ ընդունելի տարբերակը Նար (Հյուսիսային Օսեթիա) – Գորի երթուղին է, որն անցնում է Հարավային Օսեթիայի տարածքով։

Լաուրա Սարգսյան, Sputnik.

Հայ փորձագետներն ուսումնասիրում են Վերին Լարսի հետ կապված բոլոր հնարավոր այլընտրանքային տարբերակները։ Նրանց կարծիքով` որքան էլ Լարսը վատ եղանակային պայմանների պատճառով պարբերաբար փակվում է, այնուհանդերձ հենց այս երթուղին է առավել ընդունելի Երևանի համար։

«Մենք Վերին Լարսին այլընտրանք ենք փնտրում ֆորսմաժորային իրավիճակների համար։ Հայ փոխադրողների համար ամենաէժան և հարմար ճանապարհը Լարսն է։ Ռուսաստանից Հայաստան բերվող բեռը այս ճանապարհով կարելի է ավելի արագ հասցնել, ընդամենը` չորս օրվա ընթացքում», — Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում ասաց Հայաստանի միջազգային փոխադրողների ասոցիացիայի նախագահ Հերբերտ Համբարձումյանը։

Վերին Լարսին այլընտրանք գտնելու հարցը ռազմավարական կարևորություն ունի, քանի որ Հայաստանում բեռնափոխադրումների առյուծի բաժինը (ավելի քան 80%) իրականացվում է Մոսկվայից։ Այսօր փորձագետներն այլընտրանքային վեց տարբերակ են դիտարկում` օդային, ծովային (Փոթիից), երեք ցամաքային (միջանցքը Հարավային Օսեթիայից, Դաղստանից Ավարա-կախեթական ճանապարհը, Վերին Լարս) և երկաթուղային (անցնում է Զուգդիդի-Սոչի երթուղով և Աբխազիայի միջով) ճանապարհները։

Սակայն տնտեսական տեսանկյունից Հայաստանի համար առավել նախընտրելի է Նար (Հյուսիսային Օսեթիա) — Գորի երթուղին, որն անցնում է Հարավային Օսեթիայի միջով։ Այն Լարսից 80 կմ ավելի երկար է, բայց օսական երթուղին գերադասելի է առավել հարմար կլիմայական պայմանների և ռելիեֆի պատճառով։

© Sputnik / Asatur YesayantsՀերբերտ Համբարձումյան
Герберт Амбарцумян в пресс-центре Sputnik Армения  - Sputnik Արմենիա
Հերբերտ Համբարձումյան

Երկաթուղային ճանապարհը ֆունկցիոնալ չէ. Ռուսաստանից Հայաստան գնացքով տեղափոխումը կարող է մինչև 40 օր տևել, լաստանավային փոխադրումն էլ թանկ հաճույք է։

Դաղստանի ճանապարհը (Ավարա-կախեթական ճանապարհ) նույնպես վատ այլընտրանք է, քանի որ, առաջին հերթին, այն ապահով չէ, երկրորդ` մինչև շահագործումը մեծ ներդրումներ է պահանջում։

Քանի դեռ փորձագետներն առավել հարմար ուղիներ են փնտրում ճանապարհը տնտեսելու համար, քաղաքականությունն իր գործն է անում։ Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը Վրաստան կատարած այցի ընթացքում հայտարարեց, որ վրացի գործընկերոջ հետ պայմանավորվել է Վերին Լարսի ճանապարհին այլընտրանք գտնելու հարցում։ Այս հայտարարությունից անմիջապես օգտվեց վրացական ընդդիմությունը և սկսեց շահարկելով աբխազական երկաթուղու թեման։

Премьер-министр Армении Карен Карапетян - Sputnik Արմենիա
Կարապետյան. Վրաստանի հետ պայմանավորվել ենք, Լարսին այլընտրանք լինելու է

Այս թեման բուռն քննարկումների արժանացավ ինչպես Հայաստանում, այնպես էլ Վրաստանում, քանի որ Կարապետյանի այցին նախորդել էր «Կարասին-Աբաշիձե» ձևաչափով հանդիպումը Պրահայում։ Վրացական ընդդիմությանը հանգստացրեց Վրաստանի փոխվարչապետ, էներգետիկայի և բնական պաշարների նախարար Կախա Կալաձեն` պաշտոնապես հայտնելով, որ «Հայաստանի վարչապետի հետ հանդիպման ժամանակ աբխազական երկաթգծի հարցը չի քննարկվել»։ Պաշտոնական Երևանն էլ կոչ արեց ենթատեքստ չփնտրել վարչապետի ասածում և որպես հավանական այլընտրանք դիտարկել լաստանավային փոխադրումը։

ՌԴ ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինի և Վրաստանի վարչապետի Մոսկվայի հետ կապերի գծով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի՝ փետրվարի 8-ին Պրահայում կայացած հանդիպումն անհանգստացրել էր վրացական հասարակությանը և որոշակի հույս տվել հայկականին։ Հանդիպման ժամանակ որոշվել էր կյանքի կոչել «Առևտրային միջանցքների մասին» պայմանագիրը, որը ստորագրվել էր դեռևս 2011-ին: Այն թույլ է տալիս կողմերին առևտուր անել և զարգացնել տրանսպորտային հաղորդակցությունն Աբխազիայի և Հարավային Օսեթիայի տարածքով` չանդրադառնալով դրանց կարգավիճակին

Աբխազիայի երկաթուղին Վերին Լարսի այլընտրանքային ճանապարհներից մեկն է։ Առևտրային միջանցքների մասին պայմանագրի համաձայն` առևտրային ուղիներից մեկն անցնում է Զուգդիդի-Սոչի երթուղով և Աբխազիայի միջով։ Մյուսը Նար-Գորի երկաթուղով։ Այդ միջանցքն անցնում է Հարավային Օսեթիայի միջով։

Սակայն փորձագետները հաշվի չեն առնում կամ չեն ցանկանում ուշադրություն դարձնել այս պատմության կարևոր գործոնին` 2008 թվականի օգոստոսից հետո ընդունված «Օկուպացված տարածքների մասին» օրենքին։ Հայաստանում Լարսին ընդունելի այլընտրանք գտնելու համար Վրաստանը պետք է առնվազն փոփոխություններ անի օրենքում։

Русская версия

Լրահոս
0