00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Gallup». եթե ընտրություններն այսօր տեղի ունենային, ապա կհաղթեր Ծառուկյանը

«Gallup Internatiоnal»-ի հայաստանյան ներկայացուցչությունը հարցում է անցկացրել Հայաստանի քաղաքացիների շրջանում
Բաժանորդագրվել
«Gallup International Association»–ի տվյալներով` այս պահին ընտրողների մեծամասնությունը կքվեարկեր Ծառուկյանի դաշինքի օգտին։

ԵՐԵՎԱՆ, 6 մարտի — Sputnik. Եթե Հայաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի ունենային առաջիկա կիրակի, ապա Ծառուկյանի դաշինքն իր մրցակիցներից առաջ կանցներ 26,4 տոկոսով։ Այդ տվյալները` հիմնված հարցման վրա, որն անցկացրել են Հայաստանում փետրվարի 23-ից մարտի 2-ը՝ 1146 քաղաքացու շրջանում, այսօր ներկայացրել է «Gallup International Association»-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը։

Ինչպես պնդում է Նավասարդյանը, իշխող Հայաստանի հանրապետական կուսակցության համար տվյալ պահին պատրաստ է քվեարկել հարցվածների 22,8 տոկոսը, 4,3 տոկոսը կընտրեն «Ելք» դաշինքը, 2,7 տոկոսը` «Հայկական վերածնունդ», 2,6 տոկոսը` «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի օգտին։ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը կհավաքեր ընտրողների ձայների 1,8 տոկոսը, Հայաստանի կոմունիստական կուսակցությունը`1 տոկոսը։

Միաժամանակ, ինչպես նշեց «Gallup International Association»-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը, 2016թ-ի նոյեմբերին անցկացրած հարցման արդյունքում ցուցանիշները գրեթե հավասար են եղել, բացառությամբ մարզերի, որտեղ առաջատար է եղել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը։ Սակայն քարոզարշավը կարող է ազդել ընտրությունների ընթացքի վրա, նշել է Նավասարդյանը։ Հայաստանի ԱԺ անցնելու շանսերն առավել բարձր են Ծառուկյանի դաշինքի, ՀՀԿ-ի, «Ելք» կոալիցիայի, ՀՅԴ-ի և «Ազատ դեմոկրատների» մոտ։

Национальное собрание РА - Sputnik Արմենիա
Գործից խոսքին անցնելու ժամանակը

Մարտի 5-ին Հայաստանում պաշտոնապես մեկնարկեց ԱԺ ընտրություններին նախորդող քարոզարշավը: Ընտրություններին մասնակցելու է 9 քաղաքական ուժ՝ 4 կուսակցություն և 5 դաշինք:

Մարտի 5-ից մեկնարկած քարոզարշավը կտևի 27 օր, ապրիլի 1-ը լռության օր է, իսկ ապրիլի 2-ին տեղի կունենա քվեարկությունը։ Ոստիկանության տվյալով՝ ընտրելու իրավունք ունի 2 մլն 564 հազար 334 մարդ:

Քվեարկությունը կսկսվի ապրիլի 2-ին՝ տեղի ժամանակով 08։00-ին, կավարտվի 20։00-ին։ Քվեարկության նախնական արդյունքները կամփոփվեն և կհրապարակվեն ապրիլի 3-ին՝ մինչև 20։00։ Դրանք կլինեն առաջին համապետական ընտրությունները 2015թ-ի դեկտեմբերի 6-ի սահմանադրական հանրաքվեից հետո. Հայաստանը կանցնի կառավարման խորհրդարանական մոդելի։

Русская версия

Լրահոս
0