00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գործից խոսքին անցնելու ժամանակը

© Sputnik / Асатур Есаянц Национальное собрание РА
Национальное собрание РА - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանն այսօր պաշտոնապես թևակոխում է ընտրական քարոզչության փուլ, որի ժամանակ գործից առավել կարևոր է խոսքը՝ ով և ինչ կխոստանա ընտրողին ու որքանով համոզիչ կհնչի խոստումը։

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի — Sputnik, Նելլի Դանիելյան. Հայաստանում այսօր պաշտոնապես մեկնարկեցին լավատեսության ու դրայվի 27 օրերը։ 3 շաբաթ մեր երկիրն ապրելու է ակտիվ քաղաքական իրադարձությունների նախընտրական փուլում։

27 օր ընտրողին են շռայլվելու ամենալավատեսական ու ամենաանիրական խոստումները։ Թե դրանցից քանիսը հետո իրականություն կդառնան, այս փուլում այնքան էլ կարևոր չէ, շատ ավելի կարևոր է, որ դրանք շոյեն ընտրողի ականջն ու դրդեն նրան իր ձայնը նվիրել հենց իրենց քաղաքական ուժին։
Ընտրողի ականջը շոյելու, նրան գրավելու համար առաջադրված 9 քաղաքական ուժերից յուրաքանչյուրն իր կարգախոսն է ընտրել՝ ջանալով մի քանի բառում փոխանցել իր ողջ ասելիքը։

ЦИК Армении - Sputnik Արմենիա
Քարոզարշավը մեկնարկեց

«Ելք» դաշինքն ընտրությունների է գնում «Ընտրություն, փոփոխություն, հաղթանակ» կարգախոսով։ Դաշինքի անդամ կուսակցություններն այսօր քարոզարշավը մեկնարկել են Եռաբլուրից, իսկ երեկոյան նախընտրական ծրագիրը կներկայացնեն «Մարիոթ» հյուրանոցում։

«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունն ընտրողներին վստահեցնում է, որ «կարող է» և ներկայանում է «Մենք կարող ենք» կարգախոսով: Այս կուսակցությունն իր քարոզարշավը կմեկնարկի «Հիլթոն» հյուրանոցում:

«Հայկական վերածնունդը» ընտրողներին կոչ է անում. «Քվեարկիր հանուն փոփոխության, քվեարկիր հանուն վերածննդի»։ «Հայկական վերածնունդը» միակն է, որ որոշել է քարոզարշավը սկսել ոչ թե կիրակի, այլ երկուշաբթի օրվանից, և այսօր ոչ մի միջոցառում չի կազմակերպի։ Ի տարբերություն մյուս ուժերի, նրանք քարոզարշավի մեկնարկը կտան մարտի 6-ին՝ կրկին ծրագրի ներկայացմամբ:

«Ծառուկյան» դաշինքն» ընտրողներին ազդարարում է՝ «Փոփոխությունների և կառուցելու ժամանակն է»։ Ընտրություններից առաջ քաղաքականություն վերադարձած գործարար Գագիկ Ծառուկյանի գլխավորած այս դաշինքը նույնպես այսօր հրապարակային որևէ միջոցառում չի ծրագրել։ ՀԱԿ-ՀԺԿ դաշինքը առաջարկում է «Խաղաղություն, հաշտություն, բարիդրացիություն» և իր քարոզարշավի հիմքում դնելու է ԼՂՀ խաղաղ կարգավորումը և փոխզիջումային քաղաքականության միջոցով կառուցելու գաղափարը։ Ընդդիմադիր այս դաշինքն այսօր որևէ հատուկ միջոցառում չի նախատեսել:

Կարեն Կարապետյան - Sputnik Արմենիա
Կարեն Կարապետյանը նվագում է, «Ռեինկարնացիան»՝ երգում

Հայաստանի Հանրապետական կուսակցությունն ընտրությունների է գնում «Անվտանգություն և առաջընթաց» խոստանալով։ ՀՀԿ-ն փաստորեն նոր բան չի խոստանում, այլ կրկնում է նախորդ ընտրություններին տված «Ապահով Հայաստան» և «Առաջ Հայաստան» խոստումները։ Մարտի 5-ին ՀՀԿ-ն բավական հագեցած ծրագիր է նախապատրաստել և ընտրական գործընթաց է մտնում դրայվով։

Հայաստանի կոմունիստական կուսակցությունը տարիների ընդմիջումից հետո ընտրությունների է գնում կոմունիզմին համահունչ «Հայրենիք, աշխատանք, սոցիալիզմ» կարգախոսով։ ՀԿԿ-ի քարոզարշավը կսկսի մարտի 5-ին՝ ընտրողների հետ հանդիպումով, բայց ծրագիրը կներկայացվի մարտի 6-ին։

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի կարգախոսն է «Ժառանգություն, համախմբում, հաղթանակ»։ Ի տարբերություն մնացածների, այս դաշինքն իր կարգախոսն ընտրել է ոչ թե խոստումներով, այլ անդամ կուսակցությունների անուններով։ Դաշինքը մարտի 5‐ին նախատեսել է այց Եռաբլուր զինվորական պանթեոն, Հաղթանակի զբոսայգի, իսկ օրվա ավարտին կլինի հանդիպում դահլիճում, որի ժամանակ կներկայացվի դաշինքի ծրագիրը:

Հայ Հեղափոխական Դաշնակցությունն էլ «Նոր սկիզբ, արդար Հայաստան» է խոստանում։ Իսկ թե ինչպես է իրագործելու իր խոստումները, Դաշնակցությունը կներկայացնի այսօր, կրկին դահլիճում նախատեսված հանդիպման ընթացքում։

Русская версия

Լրահոս
0