ԵՐԵՎԱՆ, 6 մարտի — Sputnik. Քաղաքապետարանի ենթակայության դպրոցներում և մանկապարտեզներում մարտի 8-ի առիթով դրամահավաքության հնարավոր դեպքերը կփորձեն բացառել։ Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։
Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քննարկվել է դպրոցներում և մանկապարտեզներում գումար հավաքելու հարցը։
Աշխատակազմի վերահսկողության և հանրակրթության վարչություններին, ինչպես նաև 12 վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվել է հատուկ խստացված հսկողություն սահմանել՝ քաղաքապետարանի ենթակայության դպրոցներում և մանկապարտեզներում մարտի 8-ի առիթով դրամահավաքության հնարավոր դեպքերը բացառելու նպատակով: