00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ծուղակ ջիհադականների համար 2. թակարդը փակվում է

© пресс-служба Института наследияПальмира, Сирия. Развалины величественных сооружений, принадлежащих к числу лучших образцов древнеримской архитектуры и признанных ЮНЕСКО памятником Всемирного наследия.
Пальмира, Сирия. Развалины величественных сооружений, принадлежащих к числу лучших образцов древнеримской архитектуры и признанных ЮНЕСКО памятником Всемирного наследия. - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Իսլամական պետության» գրոհայինները դուրս մղվեցին Պալմիրայից, և քաղաքը երկրորդ անգամ ազատագրվեց:

Այն պայմաններում, երբ սիրիական բանակի բոլոր ուժերն ուղղորդվել էին Հալեպի ազատագրմանը, քաղաքացիական բնակչությանը Պալմիրայից տարհանելն ավելի հեշտ էր, քան արժանի դիմադրություն ցուցաբերելը և քաղաքը պահելը:

Ջիհադականներին գայթակղեցին հեշտ հաղթանակով

Դեկտեմբերին Պալմիրայի վրա գրոհել էին ահաբեկիչների այն ջոկատները, որոնք փախել էին Իրաքի Մոսուլից (այնտեղ քաղաքն ազատագրելու գործողություն էր սկսվել): Նրանք շարժվել էին դեպի ԻՊ-ի մայրաքաղաք Ռաքքա, որտեղից միայն երկու ճանապարհ ունեին՝ կա՛մ անցնել Սիրիայի հյուսիսային շրջաններով, թուրքական սիրիական սահմանի երկայնքով՝ Մանբիջի և Էլ Բաբի տարածքով և փորձել հզոր դիմադրություն կազմակերպել Հալեպի հյուսիսային շրջաններում (ոչ թե քաղաքի, այլ շրջանի), կա՛մ հեռանալ հարավ, դուրս գալ Դեր Զորը Հոմսի հետ կապող ճանապարհ և այնտեղից գնալ Իդլիբ՝ հակաասադյան ընդդիմության գլխավոր ապաստան:

Пальмира, Сирия. Развалины величественных сооружений, принадлежащих к числу лучших образцов древнеримской архитектуры и признанных ЮНЕСКО памятником Всемирного наследия. - Sputnik Արմենիա
Թակարդ ջիհադականների համար կամ ինչո՞ւ Պալիմիրան

«Իսլամական պետության» ռազմական ղեկավարությունը երկար մտածել էր, թե ինչպես հնարավորինս արդյունավետ օգտագործի իր տնօրինության տակ եղած ռազմական հավելյալ սպառազինությունը, որը բերվել էր Մոսուլից՝ շուրջ հինգ հազար հրացան, 200 միավոր զրահատեխնիկա և այլն:

Ի վերջո, ընտրությունը կանգ էր առել երկրորդ տարբերակի վրա, ինչն էլ կործանարար եղավ ջիհադականների համար: Կարելի է չկասկածել, որ այդ քայլին նրանց դրդել էր հակահաբեկչական կոլացիայի ղեկավարությունը, որի մարտական գործողություններն իրականում ղեկավարում է Ռուսաստանի ռազմատիեզերական ուժերի գլխավոր շտաբը:

Այսպիսով, Թուրքիային սահմանակից հյուսիսային շրջանից բերվել էր հինգ հազար հրացան, որոնք չկարողացան պաշտպանել կրկնակի հարվածի տակ հայտնված Էլ Բաբը: Հյուսիսից այն փակել էին թուրքական զորքերը, որոնք իրականացնում են «Եփրատի վահան» գործողությունը, իսկ հարավից…
Թուրքիայի հետ պետք է զգոն լինել

Հարավային տարածքը «բոլորովին անսպասելի» հայտնվել է սիրիական բանակի հսկողության տակ: Այդ թվում՝ Մանբիջ և Ռաքքա տանող ճանապարհը: Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա այն, իհարկե, խաղացել է իր դերն այս գործողությունում: Ուրիշ հարց է, որ թուրքերի հետ պետք է միշտ զգոն լինեն:

Հիշենք, որ որոշ ժամանակ առաջ ռուսական ռազմատիեզերական ուժերը հրթիռային հարված են հասցրել թուրքական բանակի դիրքերին, որն այդ հատվածում չպետք է գտնվեր:

Երևում է՝ թուրքական ղեկավարությունը որոշել է իրարանցման մեջ առաջ անցնել և հատուցել է դրա համար: Չէ՞ որ պայմանավորվածություն կար՝ Էլ Բաբի հյուսիսային հատվածը պիտի վերահսկեր թուրքական բանակը, իսկ հարավայինը՝ պաշտոնական Դամասկոսը:

Турция - Sputnik Արմենիա
Թուրքիան Ռուսաստանից ամենահզոր զինատեսակն է ուզում գնել. Ինչո՞ւ

Նման դասավորությունը լիովին տրամաբանական է, հատկապես եթե հաշվի առնենք, որ Էլ Բաբից հյուսիս ընկած տարածքների մեծ մասը թուրքմենների հսկողության տակ են, որոնց հետ ընդհանուր լեզու կարող է գտնել միայն Անկարան:

Դամասկոսը ոչ մի դեպքում տարածքային կորուստների չի գնա

Ինչ էլ լինի, այսօր իրավիճակն այսպիսին է. «Իսլամական պետությունը», որը կորցրել է ոչ միայն Էլ Բաբը, այլ նաև Պալմիրան, բառացիորեն կործանման եզրին է: Էլ Բաբի և Պալմիրայի հետ ճանապարհ է բացվում դեպի Դեր Զոր:

Այն հարցը, թե որ ուղղությունն է ավելի նախընտրելի Դամասկոսի համար, լուծվում է փակ դռների հետևում: Հավանաբար Սիրիայի ռազմական ղեկավարությունը կընտրի սիրիական բանակը երկրի հարավային շրջաններով արևելք տանելու ուղին: Տրամաբանական է: Հյուսիսում Թուրքիան լավ, թե վատ հետևում է պայմանավորվածություններին:

Եթե այդ ընթացքում սիրիական բանակը դուրս գա Դեր Զոր, այսինքն հարավային մասում կգրավի Եփրատի ափը, ապա կարելի է համարել, որ Դամասկոսն ամրապնդել է իր դիրքերը: Այդ ժամանակ կարելի է մտածել արդեն Ռաքքայի մասին:

Եթե Դամասկոսը որոշի առաջ գնալ թուրք-սիրիական սահմանի արևելյան ուղղությամբ, ապա հիմնականում ստիպված կլինի պայքարել նույնիսկ ոչ թե ԻՊ գրոհայինների հետ, այլ թուրքմենների, քրդերի և այլն:

Այնպես որ, Պալմիրայի ազատագրումը հիմա վկայում է, որ սիրիական բանակի հիմնական հարվածները նախատեսվում են հետևյալ կարգով. Պալմիրայից հետո կլինի Դեր Զորը, և միայն դրանից հետո երկու կողմերից կհարվածեն Ռաքքային: Հարավից՝ Եփրատի ափից մինչև Դեր Զոր, հյուսիսից՝ Մանբիջի տարածքով: Ամենայն հավանականությամբ, թուրքերին հեռու կպահեն այս ամենից: Բավական է արդեն, որ նրանք դոփում են Էլ Բաբի շրջակայքում և կենտրոնում:

Ամեն դեպքում չպետք է մոռանալ՝ Բաշար ալ Ասադը բազմիցս հայտարարել է, որ սիրիական զորքերը կազատագրեն պետության ամբողջ տարածքը: Դամասկոսը ոչ մի դեպքում չի գնա տարածքային կորուստների:

Русская версия

Լրահոս
0