00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թուրքիան Ռուսաստանից ամենահզոր զինատեսակն է ուզում գնել. Ինչո՞ւ

© AP/Emrah GurelТурция
Турция - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Թուրքիան նոր խաղ է սկսել սիրիական կարգավորման հարթակներում ու փորձելու է օգուտ քաղել և ազատվել քրդական գործոնից: Sputnik Արմենիայի վերլուծաբան Արման Վանեսքեհյանը վստահ է, որ Թուրքիան փորձում է հնարավորին չափ դիվիդենդներ քաղել Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակից։

Ռուսներից S — 400 հակաօդային հրթիռային համակարգեր գնելով՝ Թուրքիան ոչ թե ռազմական, այլ քաղաքական խնդիրներ է ուզում լուծել: Դժվար թե Մոսկվան դրան գնար, եթե չլիներ տնտեսական փաստարկը, որը լրիվ Ռուսաստանի Դաշնության օգտին է:

Арман Ванескегян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Իրականում. ԱՄՆ-ի ներկայությունը Աստանայում պետք է, որ Թուրքիան անազնիվ խաղ չխաղա

Հայաստան-Թուրքիա հարաբերությունները որքան էլ լարված լինեն, միևնույն է` պետք է ընդունել, որ այս պետությունը տարածաշրջանի ամենահզոր ու մեծ երկրներից է, և կոնկրետ արցախյան հակամարտության կարգավորման խնդրում ակնհայտ է, թե որքան մեծ է նրա ազդեցությունը Ադրբեջանի վարքագծի վրա:

Այլ հարց է, որ Թուրքիան միայն Արցախի կարգավորմամբ չի տառապում, այլ նաև Սիրիայում ընթացող զարգացումներով, բացի այդ բավական լուրջ խնդիրներ ունի Հունաստանի հետ:

Ուշագրավ է նաև ռուս — թուրքական հարաբերությունների զարգացումը, որը վերջին տարիներին վայրիվերումների է ենթարկվում, սակայն միաժամանակ կարևոր է Հայաստանի ռազմավարական գործընկեր Ռուսաստանի համար: Եթե անգամ մի կողմ դնենք Սիրիայի կարգավորման խնդիրը (այդտեղ, կարծես թե, պաշտոնական Անկարան իրեն բավականին ադեկվատ է դրսևորում` միայն ժամանակ առ ժամանակ պոռթկալով), ապա գոյություն ունի ռուսական «Հարավային հոսք» գազատարի խնդիր, «Ակույու» ատոմակայանի շինարարություն, որն իրականացվում է Ռուսաստանի նախագծով…

Թուրքիան ՆԱՏՕ-ի լիարժեք անդամ է ու, երևի թե, միակ երկիրը, որի հետ Ռուսաստանի Դաշնությունը լավ, թե վատ համատեղ ռազմական գործողություններ է իրականացնում Սիրիայի տարածքում:

Քանի որ Ռուսաստանի Դաշնությունն ավելացնում է իր քաղաքական ազդեցությունը տարածաշրջանում, ապա պարզապես ստիպված է լինելու Անկարայի հետ աշխատել այդ հարթակներում:

Սակայն պետք չէ մի կողմ դնել նաև տնտեսական խնդիրները, քանի որ հասկանում ենք՝ Թուրքիան տնտեսապես այնպիսի վիճակում է հայտնվել, որ այդ ոլորտում համագործակցելը Ռուսաստանի հետ նաև մի գործիք է, որի միջոցով կարելի է լուրջ ազդեցություն ունենալ քաղաքականության վրա:

Президент Турции Реджеп Тайип Эрдоган - Sputnik Արմենիա
Էրդողանի համար Թուրքիայի անվտանգությունը սկսվում է Հալեպից և Նախիջևանից

Ուրիշ հարց է, որ Թուրքիան բավական հաճախ է անկանխատեսելի դառնում ու հեշտությամբ կարող է մի վայրկյանում իր բոլոր պայմանավորվածություններից հրաժարվել, հեշտությամբ դավաճանել գործընկերոջը, եթե Արևմուտքից համագործակցելու ավելի գայթակղիչ առաջարկություն ստանա… Կոպիտ ասած, թուրքերի հետ քաղաքական ասպարեզում աշխատելը, վառոդի տակառի վրա նստելու հավասար մի բան է:

Այսօր քաղաքական ասպարեզում մի նոր ու հետաքրքիր երևույթ է նկատվում. Թուրքիան, գիտակցելով, որ ռուսները լուրջ դերակատարում են ստանձնել Սիրիայի կարգավորման հարցում, փորձում է այդ հանգամանքից օգտվել և Ռուսաստանից Ս 400 հակաօդային հրթիռային համակարգեր գնել: Մի հզոր զենք, որի առկայության դեպքում ցանկացած պետություն կարող է ինքն իրեն բավականին ապահով զգալ արտաքին ռազմական վտանգի առջև:

Այնքան էլ հասկանալի չէ, թե Թուրքիան ումից է ուզում պաշտպանել իր երկինքը: Ռուսների՞ց։ Նույնիսկ ծիծաղելի էլ չէ: Արևմտյան երկրների՞ց. Եվրոպայի՞ց կամ, առավել ևս, Միացյալ նահանգների՞ց։ Բայց չէ՞ որ ինքը ՆԱՏՕ-ի լիարժեք անդամ է, ու եթե ներկա իրավիճակը փորձենք վերլուծել ևւ, օրինակ, ԱՄՆ նախագահ Թրամպի դիրքորոշումը նկատի ունենանք, ապա կարելի է ենթադրել, որ ՆԱՏՕ-ի անդամի կարգավիճակում Թուրքիայի դերը կարող է նույնիսկ կարևորվել:

Арман Ванескегян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Իրականում. Թուրքիան քաղաքացիական պատերազմի ու փլուզման եզրին է

Արդեն հայտնի է, որ Էրդողանը գարնանը հանդիպելու է Թրամփի հետ: Ուրեմն ումի՞ց է ուզում իր երկինքը պաշտպանել։ Իսրայելի՞ց, որի հետ մտերիմ հարաբերությունների մեջ է՝ Իրանի դեմ գործելով. նույնպես բացառված է: Մնում է Իրանը, որն էլ, եթե նույնիսկ ինչ-որ վտանգ էլ ներկայացնում է Թուրքիայի համար (ակնհայտ է, այդ երկրի հետ հարաբերությունները բավական սրված են), ապա ամեն դեպքում այդ վտանգը երկնքից չի գալու:

Սիրիայի զարգացումների ժամանակ տեսանք, որ Իրանը ռազմական հակամարտությունների ժամանակ գերադասում է ոչ թե ռազմական օդուժ կիրառել, այլ հետևազոր. Հեզբոլլահին է օգնում, աչքերն է փակում, երբ կամավորներ են մեկնում Բաշար ալ Ասադի կողմից Իսլամական Պետության դեմ կռվելու:

Ըստ երևույթին, Անկարան հաշվարկել է ու եզրակացրել, որ Ս-400-ի առկայության դեպքում ինքն իսկապես ավելի կամրապնդի իր դերն ու ազդեցությունը ՆԱՏՕ-ի կազմում: Ու նույն Միացյալ Նահանգները ստիպված կլինի ավելի լուրջ հաշվի նստել Անկարայի հետ:

Ինչևէ, առայժմ անհասկանալի է՝ Կրեմլն այդ հզոր զինատեսակը կհամաձայնի վաճառել թուրքերին, թե՞ ոչ: Բայց հասկանալի է, որ խոսքը բավական լուրջ գումարների մասին է: Կարևոր է նաև այն, որ այդ զինատեսակը վաճառելու միջոցով Մոսկվան ավելի կմեծացնի իր ազդեցությունը Անկարայի վրա:

Սակայն չմոռանանք, որ քաղաքականության մեջ թուրքերն իրենց բնորոշ առանձնահատկություններն ունեն: Բավական է միայն հիշել, թե ինչպես ռուսական Սու-24 ռմբակոծիչը խոցվեց Սիրիայի տարածքում:

Լրահոս
0