00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանը գովազդի կարիք ունի

© ТravelnewsДилижан
Дилижан - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հյուրընկալություն, պատմամշակութային արժեքներ ու ջերմ ընդունելություն. ահա այն ամենը, ինչ պետք է զբոսաշրջիկին: Փորձագետը կարծում է, որ Հայաստանը կարող է այս ամենն ապահովել, բայց միաժամանակ ճանաչման կարիք ունի:

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի — Sputnik, Անի Լիպարիտյան. Հայաստանը զբոսաշրջային մեծ ներուժ ունի, սակայն դրա հետ մեկտեղ որակյալ գովազդի ու ճանաչման կարիք ունի: Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում այս կարծիքը հայտնեց «ԼՈՌԵ» զբոսաշրջային կազմակերպությունների խմբի հիմնադիր Վլադիմիր Գևորգյանը:

Նրա խոսքով՝ երկրի ապագան կախված է որակյալ ու հստակ մարքեթինգային քաղաքականությունից:

«Հասկանում եմ, որ մեծ գումարների հետ է կապված, բայց մեր երկիրը որակյալ գովազդի կարիք ունի, ինչը կարող է ավելացնել երկրի ճանաչելիությունը: Պետք է բիզնեսով զբաղվել՝ միաժամանակ քո երկիրը տարբեր երկրներում առաջ մղելով: Գործընկերներին պետք է ներկայացնել հստակ ծրագրեր և զբոսաշրջիկների համար հետաքրքրիր վայրեր և ոչ թե պարզապես պատմել, թե քարտեզի որ հատվածում է գտնվում քո երկիրը»,- ասաց Գևորգյանը:

Ըստ նրա՝ այս հարցով, անկասկած, պետք է զբաղվի պետությունը՝ զբոսաշրջային ընկերությունների հետ կոնկրետ սխեմաներ մշակելով:

Լեզու և ագրոտուրիզմ

Գևորգյանի խոսքով՝ Հայաստանում օտար լեզուների հետ կապված խնդիր գրեթե չկա:

Барекендан - Sputnik Արմենիա
Փորձագետ. Հայաստանում եվրոպացի զբոսաշրջիկներին գրավում է ագրոտուրիզմը

«Ռուսերենի խնդիր ընդհանրապես չկա, Ռուսաստանի զբոսաշրջիկներն իրենք են նշում, որ Հայաստանում շատ են ռուսերեն իմացողները: Իսկ ինչ վերաբերում է անգլերենին, ապա անգլիախոս զբոսաշրջիկներին էլ միշտ զբոսավար է ուղեկցում: Գյուղերից շատերում երեխաներն անգլերեն գիտեն և շփվում են այն զբոսաշրջիկների հետ, որոնք նախընտրում են ագրոտուրիզմը»,- նշեց Sputnik Արմենիայի զրուցակիցը:

Գևորգյանի կարծիքով՝ մեծահասակներն էլ ժամանակի ընթացքում կսովորեն լեզուն. այդ հարցում նրանց կօգնի արտասահմանցիների հետ պրակտիկ շփումը:

Ի՞նչն է զբոսաշրջիկին գրավում Հայաստանում

Գևորգյանը կարծում է, որ Հայաստանում զբոսաշրջիկին գրավում է նախևառաջ հայը:

«Իզուր չէ, որ ամբողջ աշխարհում խոսում են հայերի հյուրընկալության մասին: Երբեմն թվում է՝ հարգանքից դրդված «ավանդական» արտահայտություն է, որին մենք սովորել ենք: Բայց երբ ճանապարհորդում ես տարբեր երկրներում, հասկանում ես, որ իսկապես հյուրընկալության պակաս կա: Շատ երկրներում հյուրընկալությանը վերաբերվում են կոմերցիոն տեսանկյունից: Դե զբոսաշրջիկ է, եկել է, շուտով հետ կգնա»,- ասաց նա:

Իսկ ահա Հայաստանում, Գևորգյանի խոսքով, այդ ամենին շատ լրջորեն են մոտենում ու զբոսաշրջիկներին դիմավորում են մեծ ջերմությամբ: Իսկ արտասահմանցի հյուրերն էլ ունեն այդ ջերմության կարիքը:

АРМЕНИЯ АХПАТ МОНЫСТЫРЬ - Sputnik Արմենիա
Ռուս զբոսաշրջիկները Հայաստանում գումար չեն խնայում

«Զբոսաշրջիկներին Հայաստանում հետաքրքրում է ամեն բան՝ խոհանոցից մինչև պատմամշակութային հուշարձաններ: Պարզապես պետք է կարողանաս ճիշտ մատուցել: Օրինակ, եթե զբոսաշրջիկը հինգ օրով է եկել Հայաստան, ապա պետք չէ ժամանակ կորցնել: Զբոսաշրջային ընկերությունների աշխատակիցները պիտի հասկանան, որ միայն եկեղեցիներ տանելով պետք չէ սահմանափակվել»,- ասաց Գևորգյանը՝ ավելացնելով, որ որպես այլընտրանք կարելի է ուղևորությունների ծրագիր կազմել Հայաստանի տարածքում՝ գաստրոնոմիական օր, գինու օր, հետո նոր՝ եկեղեցիներ ու քաղաքներ:

«Մենք ներուժ ունենք: Միջազգային գնահատականներով՝ Հայաստանում կարելի է յոթ օր հետաքրքիր ժամանակ անցկացնել: Զբոսաշրջիկներին կարելի է տարբեր ձևերով զարմացնել»,- նշեց Գևորգյանը:

Նա ավելացրեց, որ օրինակ Վրաստանում, ըստ նույն գնահատականների, կարելի է 6-7 օր հետաքրքիր ժամանակ անցկացնել, իսկ Ադրբեջանում՝ 5 օր:

Русская версия

Լրահոս
0