00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
4 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:29
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:55
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մամուլ. Երբ նախարարը գեղեցիկ է, կարդինալը՝ գորշ, դատապարտյալները՝ ազնիվ

© Sputnik / Asatur YesayantsГазеты
Газеты - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ի՞նչ են գրում թերթերն այսօր: Sputnik Արմենիան ներկայացնում է մարտի 4-ի մամուլի տեսությունը:

«Ժամանակ». Վարչապետի համակրանքը Արփինե Հովհաննիսյանի նկատմամբ աճում է

«Վարչապետ Կարեն Կարապետյանի համակրանքը արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի նկատմամբ գնալով ավելի է մեծանում։ Վարչապետը ցանկանում է, որ տիկին Հովհաննիսյանը մնա իր կողքին՝ կառավարությունում։ ՀՀԿ-ում, սակայն, մտածում են, որ Արփինե Հովհաննիսյանը կարող է ավելի օգտակար լինել ԱԺ-ում։ Որպես հիմնավորում՝ նրանք բերում են այն փաստը, որ օրենսդիրում ԱԺ փոխնախագահ նշանակվելու դեպքում Հովհաննիսյանը կարող է գլխավորել ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակությունը։

Карен Карапетян - Sputnik Արմենիա
Բոլորիդ ուշքն ու միտքը Հայաստանում է, ամենալավ երկիրը հայերի համար Հայաստանն է լինելու

Արփինե Հովհաննիսյանը արդյունավետ և հոդաբաշխ անգլերեն իմացող եզակի ՀՀԿ-ականներից մեկն է։ Առաջիկա ժամանակաշրջանը որոշիչ կլինի Արփինե Հովհաննիսյանի համար՝ նա կմնա գործադիրում՝ արդարադատության նախարարի պաշտոնո՞ւմ, թե՞ կվերադառնա ԱԺ՝ օրինաստեղծ աշխատանքի»,- գրում է թերթը։

«168 ժամ». Ադրբեջանը պարտվում է Ղարաբաղյան պարտիան. պատերազմի վտանգը հեռանում է

Թերթը գրում է. «Անհանգստացնող մարտեր տեղի են ունենում ԼՂ հակամարտության գոտում, դրանք տեղի են ունենալու։ Բայց ԼՂ հակամարտության ուժային կարգավորման վտանգը հեռացել է։ Ադրբեջանը միայնակ չի համարձակվի պատերազմի գնալ, դա միանշանակ է։ Եթե անցյալ տարվա ապրիլյան պատերազմի ընթացքում Թուրքիան համերաշխություն էր հայտնում Ադրբեջանին, ապա ներկայումս ինքն է պայքարում իր տարածքային ամբողջականության համար, քանի որ, եթե Ադրբեջանն ունի ԼՂ հակամարտություն, ապա Թուրքիան էլ այսօր գերզբաղված է քրդական հարցով, իսկ ԱՄՆ-ը այսօր Մերձավոր Արևելքում քրդական պետության ստեղծման նախագիծ է առաջ մղում։ Հասկանո՞ւմ եք՝ դիվանագիտությունը պարտվել է»,- «168 ժամ»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ռուս քաղաքագետ, սյունակագիր Ստանիսլավ Տարասովը՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության գոտում սպասվող իրադարձություններին։

Щенок на оборонительной позиции армянских ВС - Sputnik Արմենիա
Պատերազմ չի լինի

Ըստ նրա՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ակտիվորեն ճնշումներ են բանեցնում Ադրբեջանի նկատմամբ։ «Ադրբեջանի ներկայիս արձագանքը պայմանավորված է այն հանգամանքով, որ համանախագահները պայմաններ են առաջադրում՝ Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ընդունված համաձայնությունների կատարում։ Սրանք չեն կատարվում, քանի որ Ադրբեջանը չափազանց մեծ վախ ունի, որ իրեն ԵԱՀԿ-ն կմեղադրի հրադադարի խախտման մեջ, այդ դեպքում գիտե՞ք՝ ինչ կլինի. կսկսվեն պատժամիջոցներ, Ադրբեջանը կհայտարարվի ագրեսոր, կկիրառվեն միջազգային պատժամիջոցներ, ԵԱՀԿ Մինսկի խումբը ՄԱԿ ԱԽ-ում ագրեսորի դեմ բանաձև կարող է ընդունել։ Մինսկի խումբն այսօր այս սցենարով վախեցնում է Ադրբեջանին»,- ասել է Տարասովը՝ նկատելով, որ դիվանագիտական բոլոր կանոնների համաձայն՝ Ադրբեջանը պարտվում է Ղարաբաղյան պարտիան։

«Ժամանակ». «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի շտաբի իրական պետը Սամվել Բաբայանն է

«Ժամանակ» թերթը գրում է. «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքում, հասկանալով, որ քարոզարշավի ժամանակ դժգոհ քաղաքացիները հնարավոր է անցանկալի հարցեր տան՝ բանակի վերաբերյալ՝ Սեյրան Օհանյանին, Մարտի 1-ից և քոչարյանական ժամանակներից՝ Վարդան Օսկանյանին, և «փչացնեն» նախընտրական տրամադրությունները, որոշել են «ԲՏՌ» կանանց ընդգրկել, որոնք կպաշտպանեն Օհանյանին և Օսկանյանին անցանկալի ժողովրդից։

Դրանք մոտավորապես նման են լինելու այն կանանց, ովքեր 2012թ. Մալաթիա-Սեբաստիա համայնքում թույլ չէին տալիս քարոզարշավ անցկացնել Նիկոլ Փաշինյանին։ Ահա թե որտեղ պետք եղավ Ալեքսանյանի նոու հաուն։

Убийство ножом - Sputnik Արմենիա
Դանակահարություն Սայաթ Նովա գյուղում

«Հրապարակ». Դանակահարությունը ԲՀԿ և ՀՀԿ կոմնակիցների միջև եղել է մեքենայի պատճառով

Ըստ մեր աղբյուրների, գրում է «Հրապարակը»` Մուրադ Մուրադյանի շտաբի ակտիվիստ Արթուր Հայրապետյանը և ԲՀԿ շտաբի ակտիվիստ, դանակահարված Աբրահամ Ադամյանը վիճաբանել են մեքենայի վաճառքի շուրջ: Ասում են՝ նրանք խնամիներ են: Դեպքից 3 օր առաջ Ա. Հայրապետյանին է զանգահարել ԲՀԿ-ական Ա. Ադամյանի հորեղբորորդին` մեքենայի վաճառքի հետ կապված, գինը դուր չի եկել Ա. Հայրապետյանին, վեճ է գնացել, որից հետո Հայրապետյանին է զանգահարել Ադամյանը, թե` ինչո՞ւ ես հորեղբորս տղու հետ հայհոյանքով խոսել, հանդիպել են, որոշել, որ «կողմերին» «բարիշացնեն»: Հաջորդ օրը կողմերը հանդիպել են, բայց կրկին վիճել են, և դանակահարությունն է եղել։

«Փաստ». Շիրակի համայնքապետերին ստիպում են աշխատել Ֆելիքս Ցոլակյանի համար

«Փաստ» օրաթերթը գրում է. «Օրերս Շիրակի մարզ էր այցելել ՀՀ խիստ ազդեցիկ բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը և բոլոր համայնքապետերին հավաքել ու ժողով էր արել:

Головной офис Республиканской партии Армении - Sputnik Արմենիա
Շարմազանով. ՀՀԿ–ն առաջատար է բոլոր ընտրատարածքներում

«Անխտիր բոլոր համայնքապետներդ պետք է աշխատեք միմիայն Ֆելիքս Ցոլակյանի համար: Ու վերջ»,- հրահանգել էր պաշտոնյան: Շիրակում նրա գնալուց հետո իրավիճակը կտրուկ փոխվել է: Ինչո՞ւ միայն Ցոլակյանի համար: Բա մնացած ՀՀԿ-ականներն անտեր մնա՞ն: Հատկապես անհարմար վիճակ է Արթիկում, որտեղ մի շարք համայնքապետեր ուղղակի Մուշեղ Պետոյանի տղերքն են: Փաստորեն, նրանք չեն կարող Պետոյանի համար աշխատել, քանի որ ընտրություններից հետո «կաշիները կքերթեն»:

«Ժողովուրդ». Դատապարտյալները չեն ուզում քվեարկել ՀՀԿ օգտին

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում ուշագրավ զարգացումներ են սկսվել:

«Ժողովուրդ»-ին հասած լուրերի համաձայն՝ «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալները ՔԿՀ ղեկավարությանը ներքին կարգով հասկացրել են, որ անկախ ցուցումներից՝ իրենք ՀՀԿ-ին, միևնույն է, ձայն չեն տալու: Այս լուրը շատ է հուզել «Արմավիր» ՔԿՀ պետ Տիգրան Նավասարդյանին: Եվ նա ապրիլի 2-ին կայանալիք ԱԺ ընտրություններում ՀՀԿ օգտին ՔԿՀ-ից ձայներ ստանալու համար դիմել է «զոն նայողների» օգնությանը:
Մեր տեղեկություններով՝ Տիգրան Նավասարդյանն այս հարցում շահագրգռված է երկու պատճառով. նախ՝ ՔԿՀ-ները գործում են ՀՀ արդարադատության նախարարության ենթակայության տակ, իսկ նախարարը, ինչպես հայտնի է՝ ՀՀԿ ցուցակի առաջին եռյակում է: Եվ ըստ այդ, Նավասարդյանի հետագա պաշտոնավարման հարցը կապված է հենց ՀՀԿ ստացած ձայներից»,- գրում է թերթը:

Լրահոս
0