00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Քեթլին Չուկագյան. Մի օր անպայման այցելելու ենք Հայաստան

© Instagram Кэтлин Чукагян
Кэтлин Чукагян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Քեթլին Չուկագյանն ապրում է ԱՄՆ-ում և զբաղվում է առանց կանոնների մարտերով (UFC): Երբեք չի եղել Հայաստանում, բայց Sputnik Արմենիայի հետ բացառիկ հարցազրույցում նշել է, որ ավագ եղբոր հետ մի օր անպայման այցելելու է պատմական հայրենիք:

Քեթլին Չուկագյանը Sputnik Արմենիային պատմել է հայկական արմատների, հայ լինելու կարևորության և իր հաջողության գաղտնիքի մասին: Զրուցել է Արփի Բեգլարյանը:

- Կպատմե՞ք Ձեր հայկական արմատների մասին:

— Պապս (հայրիկիս հայրը) ծնվել է Հայաստանում, Ֆիլադելֆիա (ԱՄՆ) է տեղափոխվել շատ երիտասարդ տարիքում: Չնայած, որ միայն մի կողմից եմ հայ, ես հայկական ազգանուն եմ կրում, և դա շատ կարևոր է ինձ համար: 3 տարի առաջ պապս մահացավ: Ես շատ կուզեի, որ նա ողջ լիներ և տեսներ, թե որքան մեծ աջակցություն եմ ստանում հայկական համայնքից, ինչ զբաղվում եմ այս մարզաձևով՝ առանց կանոնների մարտերով (UFC): Համոզված եմ, որ նա շատ հպարտ ու երջանիկ կլիներ: Շատ եմ ամաչում, որ բավարար գիտելիքներ չունեմ հայկական մշակույթի մասին, բայց այդ սերը զգալու ու աջակցությունը ստանալու շնորհիվ այժմ ես ավելի քան ցանկանում եմ հնարավորինս շատ բան սովորել և իմանալ:

© Instagram Քեթլին Չուկագյան
Кэтлин Чукагян - Sputnik Արմենիա
Քեթլին Չուկագյան

- ԱՄՆ-ում հայ բարեկամներ ունե՞ք, շփվու՞մ եք հայ համայնքի հետ:

— Ես մեծացել եմ Ֆիլադելֆիայից դուրս գտնվող մի փոքրիկ քաղաքում, որտեղ հայեր չկային: Հիմա ապրում եմ Նյու Ջերսիում (Նյու Յորքից 20 րոպե հեռավորության վրա), որտեղ շատ հայերի եմ հանդիպում: UFC-ի հետ պայմանագիր կնքելուց հետո ես աջակցություն եմ ստացել աշխարհի տարբեր ծայրերում գտնվող հայերից, ու դա պարզապես անբացատրելի երջանկություն է: Այժմ ես ավելի հաճախ եմ շփում հայերի հետ, ինչը ցանկություն է առաջացնում ավելի շատ բան իմանալ հայկական մշակույթի մասին:

- Խոսենք սպորտի մասին: Ինչո՞ւ ընտրեցիք հենց այդ մարզաձևը՝ մարտեր առանց կանոնների: Ե՞րբ որոշեցիք, որ հենց այս սպորտաձևով եք ցանկանում զբաղվել:

Гегард Мусаси - Sputnik Արմենիա
Հոլանդահայ Գեղարդ Մուսասին լավագույնն է ճանաչվել

— Երբ ես 4 տարեկան էի, սկսեցի զբաղվել կարատեով, քանի որ մեծ եղբայրս նույնպես այդ մարզաձևով էր զբաղվում: Մի քանի տարի անց ես շատ սիրեցի մարտարվեստները: Ի վերջո, ավագ դպրոցում սկսեցի բռնցքամարտով զբաղվել, այնուհետև սկսեցի համատեղել բռնցքամարտն ու քիքբոքսինգը: Արդեն քոլեջում սկսեցի զբաղվել ջիու ջիցուով ու վերջապես զգացի, որ ցանկանում եմ համատեղել այդ բոլոր մարտարվեստներն ու մրցել Խառը մարտարվեստում (MMA): Միշտ սիրել եմ մենամարտերը, չեմ սիրել թիմային սպորտը, քանի որ երբեք չեմ ցանկացել կախված լինել մեկ ուրիշ մարզիկի լավ կամ վատ մարզավիճակից: Սիրում եմ հույսս ինձ վրա դնել:

- Հայաստանում այս մարզաձևը, այնքան էլ ընդունված չէ կանանց դեպքում, ինչպես նաև կանանց ֆուտբոլը: Այս հարցում ի՞նչ իրավիճակ է ԱՄՆ-ում:

— Ես անչափ բախտավոր եմ, որ հիմա ԱՄՆ-ում այս մարզաձևում մեծ աջակցություն է ցուցաբերվում կանանց: Երբ նոր էի սկսել զբաղվել խառը մարտարվեստով, աջակցություն կար, բայց կին մարտիկներն այդքան էլ լուրջ չէի վերաբերվում իրենց զբաղմունքին: Բայց կանանց հայտնվելով՝ խառը մարտարվեստն ավելի զանգվածային դարձավ, ու այժմ UFC-ում աջակցությունը կանանց այնքան է, որքան տղամարդկանց (եթե ոչ ավելի շատ):

- Անընդհատ լավ մարզավիճակում լինելը դժվար է: Ո՞րն է Ձեր գաղտնիքը:

— Ես անընդհատ մարզվում եմ՝ շաբաթական 6 օր, 14 տարբեր փուլով: Ցավոք, ես անառողջ սնունդ շատ եմ սիրում, այնպես որ, երբ ես մարտարվեստի ճամբարում եմ լինում, ստիպված եմ լինում հատուկ սննդակարգի հետևել:

© Instagram Քեթլին Չուկագյան
Քեթլին Չուկագյան - Sputnik Արմենիա
1/3
Քեթլին Չուկագյան
© Instagram Քեթլին Չուկագյան
Քեթլին Չուկագյան - Sputnik Արմենիա
2/3
Քեթլին Չուկագյան
© Instagram Քեթլին Չուկագյան
Քեթլին Չուկագյան - Sputnik Արմենիա
3/3
Քեթլին Չուկագյան
1/3
Քեթլին Չուկագյան
2/3
Քեթլին Չուկագյան
3/3
Քեթլին Չուկագյան

- Ապրիլին Դուք մենամարտ ունեք Մեքսիկայի ներկայացուցիչ Իռեն Ալդանայի հետ: Ի՞նչ սպասումներ ունեք մարտից:

— Անչափ ոգևորված եմ իմ մարտով UFC 210-ում: Ես էլ, հակառակորդս էլ լավ հարձակողական ոճ ունենք, այնպես որ երկրպագուներին անչափ դիտարժան մարտ է սպասվում: Երկուսս էլ շատ նման ոճ ունենք, բայց ես Ջի Ջիցու մարտարվեստում Ռենզո Գրեյսիի շագանակագույն գոտի ունեմ, բացի այդ, կարծում եմ, որ ոտքերիս աշխատանքն ու հարվածներս ավելի լավն են, ինչն ինձ առավելություն է տալիս, անկախ նրանից, թե որտեղ է մարտն ընթանում:

- Ի՞նչ խորհուդ կտաք և կմաղթեք երիտասարդ աղջիկներին:

— Խորհուրդ կտամ, որ միշտ գնան իրենց երազանքի հետևից ու զբաղվեն այն գործով, ինչն իրենց իսկապես երջանկացնում է, ոչ թե անեն այն, ինչ իրենք կարծում են, որ պետք է անեն: Երբ փոքր էի, կարատեով էի զբաղվում, մինչև կանանց խառը մարտարվեստով զբաղվելը, ես անգամ չգիտեի, թե ինչով եմ ուզում զբաղվել, երբ մեծանամ, բայց հստակ գիտեի, որ ուզում եմ կապ ունենալ մարտարվեստի հետ: Ես գնացի իմ երազանքի հետևից ու այսօր անում եմ այն, ինչ սիրում եմ:

- Երբևէ եղե՞լ եք Հայաստանում:

— Երբեք չեմ եղել, բայց ես էլ, ավագ եղբայրս էլ միշտ ասել ենք, որ մի օր անպայման այցելելու ենք:

- Երբևէ փորձե՞լ եք հայկական ուտեստներ: Եթե այո, ո՞ր ուտեստն է Ձեզ դուր եկել:

— Շատ փոքր հասակում պապիկիս տանն եմ փորձել: Այնքան էլ շատ տեղեկություն չունեմ հայկական ուտեստների մասին, բայց Նյու Յորքում 2 հայկական ռեստորան եմ գտել, պատրաստվում եմ այդ հաստատություններում ավելացնել գիտելիքներս: Շատ եմ սիրում սուրճ, ուզում եմ հայկական սուրճ պատվիրել ինտերնետով և անպայման փորձել այն:

Հ.Գ. «Hay Sport»-ին տված հարցազրույցում Քեթլին Չուկագյանը խոստացել է ապրիլի 8-ին Իռեն Ալդանայի հետ մարտում հաղթելուց հետո բարձրացնել հայկական դրոշը:

Русская версия

© InstagramՔեթլին Չուկագյան
Кэтлин Чукагян - Sputnik Արմենիա
Քեթլին Չուկագյան
Լրահոս
0