ԵՐԵՎԱՆ, 3 մարտի — Sputnik. Հոլանդահայ Գեղարդ Մուսասին արժանացել է World MMA Awards հեղինակավոր մրցանակին` որպես խառը մարտերի լավագույն օտարերկրյա մարտիկ։ Այս մասին նշված է MMA Fighting կայքում։
Մուսասին այս տիտղոսը «կիսել» է ռուս հայտնի մարտիկ Հաբիբ Նուրմագոմեդովի հետ։ Այս անվանակարգում նրանց հակառակորդներն են եղել Քոնոր ՄակԳրեգորը (Իռլանդիա), Մայքլ Բիսպինը (Մեծ Բրիտանիա), Յոհան Եջեյչիկը (Լեհաստան)։
2016 թվականին Մուսասին 4 մենամարտ է անցկացրել, բոլորն էլ` հաղթանակով։ UFC-ում նա առաջին մարզիկն է, որին հաջողվել է նման ցուցանիշների հասնել։