00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Մարիաննա Փայտյան
Անգամ Կիրանցի մատույցներ չենք կարողացել հասնել, Բերքաբերի խաչմերուկից ոտքով ենք եկել․ Մարիաննա Փայտյան
17:06
3 ր
Գառնիկ Դանիելյան
Մարդիկ կադաստրի վկայականները ձեռքներին կառավարությունից լացելով դուրս եկան․ Գառնիկ Դանիելյան
17:09
5 ր
Բագրատ Սրբազան
Տեռոր սեփական ժողովրդի նկատմամբ․Բագրատ Սրբազան
17:15
0 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
8 ր
Ավետիք Չալաբյան
Եկել են զգուշացնելու ոստիկաններին, որ չդառնան հանցակից ու հանցագործ․ Ավետիք Չալաբյան
18:21
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:21
38 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նկարիչ Գոգորյան. «Երազները հայերեն եմ տեսնում»

© Sputnik / Галина НаумоваВаря нарисовала портрет Гогоряна
Варя нарисовала портрет Гогоряна - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Նկարիչ Սարգիս Գոգորյանն ընտանիքի հետ Կալինինգրադ է տեղափոխվել ավելի քան 10 տարի առաջ։ 1999 թվականից ի վեր այնտեղ կազմակերպվել են նկարչի ցուցահանդեսները։ Նկարչի աշխատանքները մեծ ճանաչում են վայելում ինչպես Կալինինգրադում, այնպես էլ` հարևան Լիտվայում։

Գալինա Նաումովա, Sputnik.

Կալինինգրադի կենտրոնում, խորհրդային ժամանակաշրջանում կառուցված տներից մեկում հայտնի նկարիչ Սարգիս Գոգորյանի արվեստանոցն է։ Նրա հետաքրքիր կյանքն ու արվեստը միանգամից մի քանի երկիր են միավորում։ Գոգորյանը հայ է, բայց ծնվել է Վրաստանում, այնտեղ ավարտել դպրոցը։ 1964 թ-ից ապրել ու ստեղծագործել է Երևանում։ 90-ականներին տեղափոխվել է Ռուսաստան։ Նրա ստեղծագործությունները մեծ ճանաչում ունեն Լիտվայում, Լեհաստանում, Գերմանիայում։ Նկարչի կտավները ցուցադրվում են Ռուսաստանի և Եվրոպայի հայտնի ցուցասրահներում։

Ինձ պարզապես Սարգիս ասեք

2016 թվականի սկզբին վարպետը ցուցահանդես անցկացրեց Կալինինգրադում` իր 70-ամյակի և ստեղծագործական գործունեության 50-ամյակի կապակցությամբ։ Նույն տարվա հունիսին Գոգորյանին շնորհվեց Կալինինգրադի մարզի «Ճանաչում» մրցանակը։

«Շատ էի հուզվում։ Մարզում շատ ավելի արժանի մարդիկ կային, որ կարող էին այդ մրցանակին արժանանալ։ Սակայն երևի նորմալ է, երբ հուզվում ես կյանքիդ կարևոր իրադարձությունների ժամանակ։ Ցուցահանդեսներից առաջ էլ եմ շատ հուզվում: Երբ բացման խոսքն ինձ է տրվում, չեմ կարողանում բառեր գտնել։ Վերջին շրջանում կազմակերպիչներին խնդրում եմ, որ իրենք խոսեն, իսկ ես լուռ նստում եմ նրանք կողքին»,- պատմում է Գոգորյանը։

Վարպետն անչափ համեստ է, խնդրում է իրեն անունով դիմել. «Հայրանունը պետք չէ, ինձ պարզապես Սարգիս ասեք»։

Այժմ պատրաստվում է Լիտվայի ցուցահանդեսին, որը կբացվի մայիսի վերջին Վիլնյուսում։ Առայժմ հստակեցվում են օրն ու վայրը, տպագրվում է ստեղծագործությունների կատալոգը։

© SputnikՍարգիս Գոգորյան
Саргис Гогорян  - Sputnik Արմենիա
Սարգիս Գոգորյան

«Լիտվայի նկարիչների միությունում ինձ լավ գիտեն։ Կար ժամանակ, որ ամեն տարի այնտեղ ցուցահանդես էի ունենում։ 2015-2016 թվականներին դադար ունեցա։ Հիմա 20 աշխատանք եմ պատրաստում, որոնք ստեղծել եմ անցած և նախանցած տարիներին։ Եվս 10 աշխատանք էլ Լիտվայում են»,- պատմում է Գոգորյանը։

Նկարիչը նկարում է յուղաներկով, մատիտով, իսկ վերջին շրջանում` գունամատիտով։ Նրա խոսքով` ջրաներկն ամենասիրելի գործիքն է։

«Ջրաներկը քմահաճ է, նկարելը՝ բարդ: Բայց երբ նկարը ստացվում է, անհամեմատելի բան է։ Լինում է՝ աշխատում եմ ջրաներկով, շատ գեղեցիկ նկար է ստացվում, իսկ հաջորդ օրը մաքրում եմ այն, որովհետև այն պարզապես շատ գեղեցիկ է լինում, իսկ պետք է, որ խորհրդավորություն ու տրամադրություն ունենա։ Ես թողնում եմ միայն լավագույն նկարները», — պատմում է նկարիչը։

Գոգորյանը դիմանկարներ, նատյուրմորտներ է նկարում, աշխատում է նյու ժանրում, բայց ամենից շատ սիրում է բնապատկերներ։ Կտավների բալթյան բնությունը գերում է իր գեղեցկությամբ։ Հնարավոր է` հենց այդ է պատճառը, որ նրա աշխատանքները պահանջված են գեղանկարչության լիտվացի սիրահարների շրջանում։

© Sputnik / Галина НаумоваՍարգիս Գոգորյանի ստեղծագործություններից
Սարգիս Գոգորյանի ստեղծագործություններից - Sputnik Արմենիա
1/5
Սարգիս Գոգորյանի ստեղծագործություններից
© Sputnik / Галина НаумоваՍարգիս Գոգորյանի ստեղծագործություններից
Սարգիս Գոգորյանի ստեղծագործություններից - Sputnik Արմենիա
2/5
Սարգիս Գոգորյանի ստեղծագործություններից
© Sputnik / Галина НаумоваՍարգիս Գոգորյանի ստեղծագործություններից
Սարգիս Գոգորյանի ստեղծագործություններից - Sputnik Արմենիա
3/5
Սարգիս Գոգորյանի ստեղծագործություններից
© Sputnik / Галина НаумоваՍարգիս Գոգորյանի ստեղծագործություններից
Սարգիս Գոգորյանի ստեղծագործություններից - Sputnik Արմենիա
4/5
Սարգիս Գոգորյանի ստեղծագործություններից
© Sputnik / Галина НаумоваՍարգիս Գոգորյանի ստեղծագործություններից
Սարգիս Գոգորյանի ստեղծագործություններից - Sputnik Արմենիա
5/5
Սարգիս Գոգորյանի ստեղծագործություններից
1/5
Սարգիս Գոգորյանի ստեղծագործություններից
2/5
Սարգիս Գոգորյանի ստեղծագործություններից
3/5
Սարգիս Գոգորյանի ստեղծագործություններից
4/5
Սարգիս Գոգորյանի ստեղծագործություններից
5/5
Սարգիս Գոգորյանի ստեղծագործություններից

Անհամբեր գնորդուհին

Սարգիսը ծանոթացել է լիտվացի նկարիչների հետ միջազգային պլեներում։ Կազմակերպիչներին այնքան են դուր եկել նկարչի աշխատանքները, որ առաջարկել են Գոգորյանին ցուցադրություն կազմակերպել Կլայպեդում։

«Հետագայում ևս ցուցահանդեսներ են կազմակերպվել։ Ես յուրահատուկ կապ ունեմ Լիտվայի հետ։ Շատ եմ սիրում այնտեղ մասնացել պլեներների։ Ստեղծագործական հիանալի մթնոլորտ է տիրում։ Հավաքվում են շատ նկարիչներ, որոնք ոչ միայն իրենց կտավներն են նկարում, այլ նաև օգնում են միմյանց։ Շատ արդյունավետ աշխատանք է», — հիշում է նկարիչը։

Որպես կանոն` պոտենցիալ գնորդները նախօրորք գիտեն, թե որ քաղաքում է անցկացվելու պլեները։ Նրանք հաճախ են Կլայպեդից մեկնում Կաունաս և այլ քաղաքներ ու հետևում նկարչի աշխատանքին։

«Մի անգամ ես մշուշոտ առավոտի տեսարան էի նկարում։ Մի բանաստեղծուհի հետևում էր նկարելուս ընթացքին։ Երկար ժամանակ նստել էր ու սպասում էր։ Բայց համբերությունը սպառվեց. հնարավորինս շուտ ուզում էր վերցնել նկարը և դիմեց ինձ. «Հերիք է։ Ես առանց այդ էլ գնում եմ այս նկարը»։ Ես նրան պատասխանեցի. «Սպասեք, թույլ տվեք` ավարտեմ»», — ծիծաղելով պատմում է Գոգորյանը։

Սարգիս Գոգորյանի նկարները գտնվում են ինչպես մասնավոր հավաքածուներում, այնպես էլ Ռուսաստանի և Եվրոպայի հեղինակավոր պատկերասրահներում ու թանգարաններում։ Նա չի հաշվել, թե քանի նկար է ստեղծել ամբողջ կյանքի ընթացքում, ուստի համեստորեն պատասխանում է. «Հնարավոր է` շուրջ հազար»։ Թեև շրջաններ են եղել, երբ տարեկան ավելի քան 150 կտավ է նկարել։

Կուրշի ծոցին սիրահարվածը

Գոգորյանը պատահաբար է հայտնվել Կալինինգրադում։ 1964-1994թթ-ին ապրել ու աշխատել է Երևանում։ Անցած դարի 90-ականների ծանր ժամանակաշրջանում տեղափոխվել է Մոսկվա, որտեղ ցուցահանդեսներ է ունեցել Նկարչի կենտրոնական տանը, ապրել մերձմոսկովյան Սոլնեչնոգորսկում։ Այնուհետև տեղափոխվել է Սմոլենսկ, բայց այնտեղ բնակարանի և արվեստանոցի հետ կապված խնդիրներ են ծագել։

«Մի անգամ, երբ ես Մոսկվայի արվեստանոցում էի, ինձ մոտ մտավ հարևանուհիս: Նա էլ էր նկարիչ։ Ասաց, որ Կալինինգրադից մի ծանոթ մարդ է եկել և ուզում է իմ աշխատանքները տեսնել: Ես համաձայնեցի, և հարևանուհիս եկավ Տատյանա Սուվորովայի հետ (այժմ Կալինինգրադի մարզային թանգարանի տնօրենն է՝ խմբ.): Սուվորովան, դիտելով իմ նկարները, առաջարկեց ցուցահանդես կազմակերպել Կալինինգրադում», — հիշում է Սարգիսը:

© Sputnik / Галина НаумоваՍարգիս Գոգորյանի ստեղծագործություններից
Картина Саргиса Гогоряна  - Sputnik Արմենիա
Սարգիս Գոգորյանի ստեղծագործություններից

1999թ-ն էր: Գոգորյանի խոսքով՝ շատ ծանր շրջան էր իր համար: Նկարները մեծ դժվարությամբ էին վաճառվում նույնիսկ Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում: Կալինինգրադի ցուցահանդեսից հետո Սարգսից մի քանի աշխատանք գնեցին:

«Բացի այդ, ինձ դուր եկավ տեղի լանդշաֆտը, հատկապես՝ Կուրշի ծոցը: Երբ առաջին անգամ այնտեղ գնացի, մի ամբողջ շաբաթ էսքիզներ էի անում: Այդ հիանալի ավազաբլուրները, Բալթիկ ծովը, երբ այն շատ հանգիստ է, հիանալի բնություն է: Արդյունքում մեկ տարի անց ես ստեղծեցի ջրաներկով շուրջ 150 աշխատանք: Հիմա իմ սիրելի թեմաներն են ծովը, ջրաշուշանները, ագարակները», — պատմում է նկարիչը:

Թվում էր, թե ամեն ինչ ժամանակավոր է, և մի օր անպայման կվերադառնա Երևան: Հաճախ էր զանգում Հայաստանում մնացած ընկերներին, բայց նրանք ասում էին, որ նկարիչները շատ վատ վիճակում են: Ավելի ուշ Գոգորյանին առաջարկեցին փաստաթղթերը տեղափոխել Ռուսաստանի նկարիչների միության Կալինինգրադի բաժին, արվեստանոց տրամադրեցին, իսկ հետո Սարգիսը կարողացավ սեփական տուն գնել:

Գերմանացիները չեն հասկանում, թե ինչպես կարելի է նկար նվիրել

Որպես արվեստի մարդ՝ Սարգիսը երբեմն իր աշխատանքները նվիրում է ընկերներին: Լինում են նաև բացառություններ:

Мартирос Сарьян - Sputnik Արմենիա
Մարտիրոս Սարյանի աչքերով. «Ինչ որ նկարում եմ, Հայաստան է դուրս գալիս»

«Ես Երևանում և Կալինինգրադում շատ ընկերներ ունեմ: Նրանց նվիրել և նվիրում են նկարներ: Մի անգամ Լիտվայի մաքսատանը ծանոթացա մի մարդու և նրա աղջկա հետ, հրավիրեցի իմ ցուցահանդեսին: Նրանք եկան և նույնիսկ գնեցին իմ նկարը: Աղջիկը շատ էր հավանել նաև մեկ այլ նկար: Ես զգացի, որ ուզում է ձեռք բերել այդ նկարը, բայց արդեն փող չուներ: Եվ ես նվիրեցի նրան այդ նկարը: Իսկ Գերմանիայում նկար նվիրելու հասկացություն չկա: Մի անգամ ես նման նվեր արեցի մի մարդու, հաջորդ օրը եկավ ինձ մոտ և ասաց. «Դուք ինձ նկար եք նվիրել, իսկ ես ձեզ նվիրում եմ 600 մարկ», — հիշում է նկարիչը:

Գոգորյանը շատ է կարոտում Երևանը և երբեմն կարոտախտը հանգիստ չի տալիս:

«Այստեղ՝ Կալինինգրադում, ես ինձ հյուր եմ զգում: Չեմ կարող ինձ որպես մշտական բնակիչ ընդունել, զգալ: Սա իմ հայրենիքը չէ: Իմը Երևանն է: Ես հայերեն եմ մտածում, երազներս հայերեն եմ տեսնում: Երբեմն ուզում եմ հետ գնալ, բայց գիտեմ, որ ամեն ինչ զրոյից սկսելը շատ բարդ է: Ես այստեղ ամեն ինչ ունեմ՝ տուն, աշխատանք, ընկերներ, երեխաներս և թոռներս այստեղ են: Բայց գլխավորը՝ ես այստեղ արվեստանոց ունեմ՝ տեղ, որտեղ կարող եմ ստեղծել իմ կտավները», — եզրափակում է Սարգիս Գոգորյանը:

Русская версия

Լրահոս
0