00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մարտիրոս Սարյանի աչքերով. «Ինչ որ նկարում եմ, Հայաստան է դուրս գալիս»

© Sputnik / Э. Коган / Անցնել մեդիապահոցМартирос Сарьян
Мартирос Сарьян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
137 տարի առաջ այս օրը ծնվել է հայ տաղանդավոր նկարիչ, գույնի վարպետ Մարտիրոս Սարյանը։

ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի — Sputnik. Մարտիրոս Սարյանը համոզված էր, որ առանց հողի արվեստագետ չի եղել։ Ասում էր` երեխա ժամանակից սիրել է հայրենիքը։

Բնությունը գլխավոր ուսուցիչն է

Մեծ վարպետի ստեղծագործությունը, որն ապրել և աշխատել է 1910-ականների առաջին կեսին, համարձակ նորարարություն էր։ Նկարիչը վարպետորեն միավորում էր Արևելքի գեղանկարչական ավանդույթները 20-րդ դարի եվրոպական արվեստի նոր ձեռքբերումների հետ։ Նրա կտավները ձեռք է բերել Տրետյակովյան պատկերասրահը, ստեղծագործություններից շատերը ցուցադրվել են Եվրոպայում։

Մարտիրոս Սարյանի տուն–թանգարան - Sputnik Արմենիա
Սարյանի թանգարանի 4 գույները. աղով թեյ և փոխհատուցում Ֆրանսիայից

1920-30-ական թթ-ին Սարյանը պահպանել է առաջատար ժանրերի նկատմամբ հետաքրքրությունը։ Նրան հավասարապես գրավել են բնանկարը, դիմանկարը և նատյուրմորտը։ Այդ շրջանում Սարյանը շատ է ճանապարհորդել, էներգիայի և ոգեշնչման լիցքեր ստացել` նոր կտավներ նկարելու համար։

1901-1903 թվականների ճամփորդությունները դեպի Կովկաս Սարյանի համար դարձան իսկական հայտնություն: 1902 թվականի ամռանը նկարիչը եղավ Հայաստանի հնագույն մայրաքաղաք Անիում: «Հարավի գունագեղ անկյուններում, մեր հնագույն երկրում, ես նորից ձեռք բերեցի իմ մանկության հեքիաթային աշխարհը», — պատմում էր նկարիչը

Արևելքն ու գույները փոխեցին Սարյանի աշխարհայացքը

Արևելքի մշակույթի նկատմամբ հետաքրքրությունը հատկանշական էր 20-րդ դարի եվրոպական և ռուսական գեղանկարչության համար: Հայ նկարիչ Սարյանի համար Արևելքին դիմելը ինքնաճանաչման կարևոր շրջան էր: Մերձավոր Արևելքի երկրներ` Թուրքիա (1910թ.), Պարսկաստան (1913թ.), Եգիպտոս (1911թ.) ուղևորությունների ողջ ընթացքում նկարչին առաջնորդեց արևելյան աշխարհի և ինքն իրեն, որպես այդ աշխարհի մի մասնիկը, ըմբռնելու ձգտումը:

«Ես նպատակ ունեի հասկանալ Արևելքը, գտնել նրան բնորոշ հատկանիշները, գեղանկարչական որոնումներս առավել հիմնավորելու համար, — ասում էր նկարիչը: — Ես ուզում էի հաղորդել Արևելքի իրականությունը, գտնել այդ աշխարհի պատկերման համոզիչ ուղիները»:

Արևելյան թեմաներով նկարների ստեղծման շրջանում լիովին դրսևորվում է նկարչի գունամտածողության յուրահատուկ կարողությունը: Արևելյան փողոցների ամենօրյա կյանքը Սարյանի համար դառնում է գեղանկարչական հայտնությունների հիմք: «Պոլսում ապրեցի համարյա երկու ամիս և այդ ընթացքում բավական աշխատեցի, — հիշում է Սարյանը: — Ամենամեծ հետաքրքրությունն ինձ համար ներկայացնում էր փողոցը՝ նրա կյանքի ռիթմը, վառ ամբոխը և շները… որոնք ապրում էին այստեղ ընտանեկան խմբերով»։

«Իմ Հայաստան…»

Արդեն ինքնուրույն դիմագիծ ու ոճ ունեցող արվեստագետը հաճախ է ճանապարհորդել. 1910 թվականին եղել է Կոստանդնուպոլսում, 1911 թվականին՝ Եգիպտոսում, 1913 թվականին՝ Պարսկաստանում։ Վերադառնալով ուղևորություններից՝ Սարյանը ակտիվորեն մասնակցել է «Ոսկե Գեղմ» («Золотое руно»), «Արվեստի աշխարհ» («Мир искусства») և այլ ընկերությունների ցուցահանդեսներին։ «Գլիցինիաներ», «Մրգեղենի կրպակ», «Փողոց Կոստանդնուպոլսում» (երեքն էլ՝ 1910) նկարները առաջին անգամ գնել է Տրետյակովյան պատկերասրահը։

© Sputnik / А. Свердлов / Անցնել մեդիապահոցԳազելներ
Գազելներ - Sputnik Արմենիա
1/5
Գազելներ
© Photo : Martiros Saryan / Անցնել մեդիապահոց«Հայաստան»
«Հայաստան» - Sputnik Արմենիա
2/5
«Հայաստան»
© Sputnik / РИА Новости / Անցնել մեդիապահոցՆատյուրմորտ
Նատյուրմորտ - Sputnik Արմենիա
3/5
Նատյուրմորտ
© Sputnik / Сергей Субботин / Անցնել մեդիապահոցՀին Երևան
Հին Երևան - Sputnik Արմենիա
4/5
Հին Երևան
© Sputnik / Олег Макаров / Անցնել մեդիապահոց«Եգիպտական դիմակներ»
«Եգիպտական դիմակներ» - Sputnik Արմենիա
5/5
«Եգիպտական դիմակներ»
1/5
Գազելներ
2/5
«Հայաստան»
3/5
Նատյուրմորտ
4/5
Հին Երևան
5/5
«Եգիպտական դիմակներ»

Նրա ստեղծագործական հետագա զարգացմանը խանգարել են 1915 թվականի ողբերգական դեպքերը։

«Եվ ահա 1915 թվականին ես լսեցի այն փորձանքի մասին, որ նորից բաժին էր ընկել Հայաստանին: Ամենը թողեցի և գնացի հայրենիք: Էջմիածնում և նրա շուրջը ես հանդիպեցի Թուրքահայաստանի եղեռնից փախած մարդկանց խմբերի: Իմ աչքերի առջև մահանում էին մարդիկ, իսկ ես գրեթե ոչնչով չէի կարողանում օգնել նրանց… Ես ծանր հիվանդացա, ինձ տեղափոխեցին Թիֆլիս՝ հոգեկան խոր խանգարման ակնհայտ նշաններով»,- գրել է Սարյանը։

Նկարիչը երկար ժամանակ չէր կարողանում աշխատել: Բայց առաջինը, ինչ ստեղծեց ծանր ապրումներից հետո, կարմիր ծաղիկների մեծ փունջ պատկերող նկար էր: Նկարիչը փորձում էր գտնել փրկության ճանապարհը.

«Արվեստը պետք է կյանքի, պայքարի կոչի մարդուն, հավերժական, համամարդկային թեմաներով հաղորդի նրան հույս ու հավատ, այլ ոչ թե ճնշի ողբերգական թեմաների նկարագրությամբ»:

1915 թվականի վերջին Սարյանը կրկին մասնակցեց «Արվեստի աշխարհ» հերթական ցուցահանդեսին։

1916 թվականին, Վարդգես Սուրենյանցի, Փանոս Թերլեմեզյանի, Եղիշե Թադևոսյանի և այլոց հետ մասնակցել է Հայ արվեստագետների միության ստեղծմանը

«Ողջ մնացած ժողովուրդը հոգևոր միասնությամբ ցանկանում էր փարատել իր ծանր ողբերգությունը»,- գրել է Սարյանը։

1971-1972 թվականներին Սարյանը ստեղծեց գծանկարների ֆլոմաստերով շարք: Դրանցում առկա է վերադարձը դեպի վաղ շրջանի «Հեքիաթներ և անուրջներ» ջրաներկերի շարքին բնորոշ հարմոնիկ մեղեդայնությանը և գեղակերտությանը: Բայց այս աշխատանքներն առանձնանում են նկարչի հոգում ապրող հայկական բնության պատկերների մտահայեցողական խորությամբ: Գծանկարներից վերջինը Վարպետի կողմից թվագրված է 04/04/1972, այսինքն մահից մեկ ամիս առաջ:

Մարտիրոս Սարյանը վախճանվեց 92 տարեկան հասակում, 1972 թվականի մայիսի 5-ին:Սարյանի դին ամփոփված է Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում։

Русская версия

Լրահոս
0