00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
8 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:01
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
42 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռեստորանատիրոջ «համով» պատմությունները. «Հայաստան եկա, որովհետև ես հայ եմ»

© Личный архив А. АжандаРесторатор и шеф-повар Арис Ажанд
Ресторатор и шеф-повар Арис Ажанд - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երևանում գտնվող ռեստորաններից մեկի հիմնադիր և շեֆ խոհարար Արիս Աժանդը Back to Armenia ծրագրի շրջանակում վարպետության դաս անցկացրեց իր ռեստորանում և պատմեց Ամերիկայից Հայաստան տեղափոխվելու մասին։

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի — Sputnik, Լիլիթ Հարությունյան. Իտալական ուտեստներ առաջարկող ռեստորանում հյուրերին դիմավորում են գինով, այն էլ` հայկական, որը վերջերս մրցանակ է ստացել հեղինակավոր մրցույթում։ «Աստվածների ըմպելիքն» ավելի կոլորիտային է դարձնում ռեստորանի` առանց այն էլ հաճելի մթնոլորտը։

Սակայն խոսքը բոլորովին այդ մասին չէ. մենք կպատմենք, թե ինչպես է հայը Ամերիկայից Երևան եկել մութ ու ցուրտ 90-ականներին ու հաստատվել այստեղ։ «Վարդանուշ տատիկ» զբոսաշրջային ընկերության կազմակերպած և Back to Armenia ծրագրի շրջանակում կայացած միջոցառման ժամանակ ռեստորանատեր ու շեֆ խոհարար Արիս Աժանդը պատմում է, թե ինչ արկածների միջով է անցել պատմական հայրենիք վերադառնալուց հետո։

Ամերիկյան «լրտեսը»` հացի հերթում

Աժանդը ծնվել է Իրանում։ 17 տարեկանում մեկնել է Անգլիա` սովորելու, այնուհետև` ԱՄՆ։ 1992 թվականին առաջին անգամ Հայաստան է եկել ու սկսել է մտածել այստեղ տեղափոխվելու մասին։

«Երբ նոր էի եկել Երևան, իմ կոմպոզիտոր ընկերոջ տանն էի ապրում, որն իմ տանն էր մնում, երբ Ամերիկա էր գալիս։ Այսօրվա պես հիշում եմ` առաջին գիշերը ոչ մի կերպ չէի կարողանում քնել. ամեն ինչ այնքան նոր էր, այնքան ուրիշ` ջահերը, պատերը, հոտերը։ Տարբեր զգացողություններ ունեի։ Իսկ ընկերս առավոտյան վեցին ինձ 100 ռուբլի թողեց ու գնաց աշխատանքի»,- պատմում է Արիսը։

Այդ օրն առաջին անգամ նա հայտնվեց հացի հերթում, որը սովորական երևույթ էր հետխորհրդային երկրների մարդկանց համար։

© Личный архив А. АжандаԱրիս Աժանդ
Ресторатор и шеф-повар Арис Ажанд - Sputnik Արմենիա
Արիս Աժանդ

«Արթնացա, պատուհանից նայեցի ու տեսա, որ խանութի մոտ մեծ թվով մարդիկ են հավաքվել։ Ես էլ հագնվեցի ու դուրս եկա տնից։ Պարզվեց` հացի հերթ էր։ Ես ութերորդն էի կամ իններորդը։ Որոշ ժամանակ անցը հերթը մեծացավ։ Մտածում էի` հացը խանութից են տալու, պարզվեց` մեքենայով են բերում։ Մեքենան մոտեցավ, բոլորը վազեցին, իսկ ես մնացի կանգնած ու դարձա ութսուներորդը»,- ժպտալով պատմում է Արիսը։

Հետո մարդիկ իմացան, որ նա տեղացի չէ, առաջ թողեցին, բայց հացն արդեն վերջացել էր։

«Սկսեցի թափառել փողոցներում և մի փոքրիկ կրպակ տեսա, որտեղ հաց էին վաճառում։ Մոտեցա, ընդամենը երկու հաց կար, մեկը տվեցին ինձ ու փող չվերցրին։ Այդ առավոտյան ես քայլում էի ու գնում այն ամենը, ինչ տեսնում էի` ձու, կանաչի, էլի ինչ-որ բաներ։ Հիշում եմ` մի խանութ մտա, իսկ այնտեղ բացի կարագից, ուրիշ ոչինչ չկար»,- պատմում է ռեստորանատերը։

Բնական հարց է ծագում` այդ ամենը տեսնելուց հետո ի՞նչը ստիպեց մնալ Հայաստանում։ Արիսն այդ հարցին պարզ ու բնական պատասխան ունի. «Որովհետև ես հայ եմ»։

«Մարդիկ իմ` Հայաստան գալու պատասխանը գտնելու համար մտածում են, որ ես կա՛մ լրտես եմ, կա՛մ հանցագործ, որին վտարել են ԱՄՆ-ից։ Իրականում ես վիզան մեծ դժվարությամբ էի ստացել»,- հիշում է նա։

Հայրենադարձին տարբեր հանդիպումների էին հրավիրում, հարցազրույցներ վերցնում ու ամեն տեղ դառը սուրճ հյուրասիրում։

«Երևան գալուց առաջ ես սուրճ ընդհանրապես չէի խմում, իսկ այստեղ ստիպված էի օրական մի քանի գավաթ խմել։ Եվ ի՞նչ եղավ հետո. երրորդ օրն ինձ հիվանդանոց տեղափոխեցին։ Ինձ թվում էր` ես սրտի հետ կապված լուրջ խնդիրներ ունեմ ու ուր որ է կմեռնեմ»,- ծիծաղում է Արիսը։

© Личный архив А. АжандаԱրիս Աժանդի ռեստորանում
Արիս Աժանդի ռեստորանում - Sputnik Արմենիա
1/2
Արիս Աժանդի ռեստորանում
© Личный архив А. АжандаԱրիս Աժանդի ռեստորանում
Արիս Աժանդի ռեստորանում - Sputnik Արմենիա
2/2
Արիս Աժանդի ռեստորանում
1/2
Արիս Աժանդի ռեստորանում
2/2
Արիս Աժանդի ռեստորանում

Ռեստորանատիրոջ գաղտնիքները

2005 թվականին Աժանդը վերջնականապես տեղափոխվեց Հայաստան և սկսեց զբաղվել հյուրանոցային բիզնեսով, հետո ռեստորան բացեց։ Խոստովանում է` համեղ կերակուր միշտ է սիրել։

«Այն մարդը, որն ուտել չի սիրում, չի կարող պատրաստել։ Բայց տարիներ առաջ ես մտածում էի, որ պիտի առնվազն գիժ լինես, որ որոշես ռեստորան բացել. Դա բիզնեսի ամենաբարդ տեսակներից է»,- ասում է ռեստորանատերը։

Пицца - Sputnik Արմենիա
Պիցցա` տատիկի համար (ծանուցումով)

Որոշեց իտալական խոհանոց բացել, որովհետև աշխարհի գրեթե բոլոր երկրներում ազգային խոհանոցից հետո, ամենաճանաչվածն իտալականն է, որն Արիսի խոսքով` բազմազան է, միաժամանակ` պարզ ու համեղ։

«Իտալացիները շատ համեմունքներ օգտագործել չեն սիրում, այսինքն` մթերքի համը չպետք է կորչի։ Բայց նրանք գրեթե բոլոր ուտեստներին ձիթապտղի յուղ են ավելացնում ու մի փոքր էլ սխտոր»,- պատմում է ռեստորանատերը։

Նրա համար կետչուպի կիրառումն անընդունելի է, ասում է` պիցցայի որակը հասկանալու համար պետք է մոցարելա տեսակի պանրով պատրաստված ամենասովորական պիցցա պատվիրել։

«Պիցցայում ամենակարևորը խմորն ու սոուսն են, եթե դրանք համեղ են, ուրեմն մյուս մթերքները միայն ավելի համեղ կդարձնեն պիցցան»,- ասում է Արիսն ու, որպես իր ասածի ապացույց, իտալական համեղ պիցցա հյուրասիրում ռեստորանի բոլոր հյուրերին։

Русская версия

Լրահոս
0