00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արցախյան շարժումը սկսվեց ընդդեմ այլատյաց քաղաքականության

© Sputnik / Asatur YesayantsЛариса Алавердян, Арман Татоян и Рубен Меликян
Лариса Алавердян, Арман Татоян и Рубен Меликян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Արցախյան հիմնախնդիրը՝ այլատյացության հարթության վրա: Ադրբեջանում այլ ազգերի նկատմամբ ատելության քաղաքականությունն այսօր ՀՀ ՄԻՊ գրասենյակում հրավիրված քննարկման թեման էր:

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի — Sputnik. Ադրբեջանում պետական մակարդակով վարվող այլատյաց քաղաքականության մասին վկայող փաստերը բաց և հասանելի են համացանցում, տարբեր լրատվամիջոցների եթերում ու կայքերում: Այս մասին ՀՀ ՄԻՊ գասենյակում կազմակերպված քննարկմանը հայտարարեցին մի շարք փորձագետներ:

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը նշեց, որ ադրբեջանական լրատվամիջոցների հրապարակումներում կան տեսանյութեր, որտեղ ուսուցիչը դասի ժամանակ ատելություն է քարոզում դպրոցական երեխաներին: Իսկ 10-ամյա երեխան ժամերով պահվում է Բաքվի օդանավակայնում միայն այն պատճառով, որ հայի ազգանուն ունի: Դեպքերն այսքանով չեն սահմանափակվում:

© Sputnik / Asatur Yesayants Ռուբեն Մելիքյան
Рубен Меликян  - Sputnik Արմենիա
Ռուբեն Մելիքյան

Ներկաները հիշեցին ապրիլյան պատերազմի օրերին պետական ամենաբարձր մակարդակով տարվող հայատյաց քաղաքականությունը և թե ինչպես հայ սպայի գլուխը կտրած մարդասպանը հերոս հռչակվեց, իսկ Ադրբեջանի ՄԻՊ-ն ուսանողության հետ հանդիպմանը հայտարարեց, որ բոլոր ադրբեջանցի երիտասարդները պետք է դաստիարակվեն նրա օրինակով:

Ի դեպ, մասնագետների խոսքով, Ադրբեջանում նույն քաղաքականությունն է իրականացվում ոչ միայն հայերի, այլև այդ երկրում բնակվող բնիկ ժողովուրդների նկատմամբ: Դրա վառ օրինակը Հայաստանում ապաստանած Շահին Միրզոևն է, որը նույնպես ներկա էր քննարկմանը և պատմեց, թե ինչ վերաբերմունքի են արժանանում այդ երկրում իր ազգակիցները:

«Թալիշների համար հեռուստատեսությունն արգելված է, ռադիոն արգելված է: Եթե նախկինում թալիշերենի դեմ էին, հիմա արդեն թալիշական առոգանությունն են արգելում: ANS հեռուստաընկերության եթերում այդպիսի դեպք եղավ, երբ թալիշ երիտասարդին եթերում ասացին` նախ թալիշական առոգանությունդ վերացրու, հետո նոր եթեր արի»,- պատմեց Միրզոևը՝ նշելով, որ թալիշներով բնակեցված ադրբեջանական 9 շրջաններից 4-ում արդեն այս քաղաքականության հետևանքով թալիշերեն չեն խոսում:

© Sputnik / Asatur YesayantsՇահին Միրզոև
Шахин Мирзоев  - Sputnik Արմենիա
Շահին Միրզոև

«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ նախագահ, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը նշեց, որ միջազգային հանրությունն արցախյան հիմնախնդիրն ու Ադրբեջանում ազգային փոքրամասնությունների խնդիրը պետք է դիտարկի հենց այլատյացության հարթության վրա:

«Միջազգային հանրությունն այդ շարժումները՝ արցախյան, թալիշների, լեզգիների, ուդիների, պետք է դիտարկի հենց որպես գաղութատիրական կարգերի դեմ պայքար»,- ասաց Ալավերդյանը:

Памятник Мы-наши горы. Степанакерт. НКР - Sputnik Արմենիա
«Չճանաչված» երկրի ճանաչված իրավունքը

Հակառակ տարվող այս քաղաքականությանը, միջազգային ատյաններում Ադրբեջանը ջանում է ներկայանալ որպես տոլերանտ երկիր, բայց, ինչպես նշվեց քննարկման ընթացքում, տարբեր երկրների համալսարաններում, գիտական կառույցներում Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցչությունների միջոցով կազմակերպվում են դասախոսություններ, ֆիլմերի դիտումներ, որոնցում ներկայացվում է Ադրբեջանի մեկնաբանությունը հայ ժողովրդի և արցախյան հիմնահարցի վերաբերյալ:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի համոզմամբ` ադրբեջանական քարոզչությանը Հայաստանն ու Արցախը կարող են հակադրել մեկ հիմնական փաստ՝ կայացած ժողովրդավարական երկիր ԼՂՀ-ի գոյությունը:

«Մարդու իրավունքների տեսանկյունից կարող են բացվել դռներ և բացվում են: Պարզ օրինակը Արցախի ՄԻՊ-ի ասուլիսն էր Ստրասբուրգում, որը նաև ուղիղ եթերով էր հեռարձակվում: Սա աննախադեպ երևույթ էր: Հետևաբար, ես կարծում եմ` մենք ինքնուրույնության աստիճանով զարգացած երկիրը քաղաքակիրթ աշխարհին ցույց տալու խնդիր ունենք», — ասաց Թաթոյանը:

Արցախի անկախության ճանաչումը, Արմեն Թաթոյանի կարծիքով, պետք է սկսվի ժողովրդավարական ճանաչումից, որտեղ լուրջ հաջողություններ արձանագրելու շանսերը, պաշտպանի համոզմամբ, մեծ են:

© Sputnik / Asatur Yesayants Արման Թաթոյան
Арман Татоян  - Sputnik Արմենիա
Արման Թաթոյան
Լրահոս
0