00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԵԱՏՄ երկրներում դեղերը կարող են էժանանալ հինգ անգամ

© Sputnik / Asatur YesayantsМедицинский центр "Сурб Аствацамайр"
Медицинский центр Сурб Аствацамайр - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Զուգահեռ ներկրման կիրառումը կարող է 2-3 անգամ նվազեցնել ավտոպահեստամասերի, օծանելիքի և կոսմետիկայի գները:

ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի — Sputnik. Զուգահեռ ներկրման կիրառումը կարող է մինչև հինգ անգամ նվազեցնել դեղերի գները ԵԱՏՄ երկրներում, Sputnik Արմենիային հայտնեցին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունից:

Այս տարվա փետրվարի 28-ին Մոսկվայում կայացել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման կոլեգիայի անդամ (նախարար) Նուրլան Ալդաբերգենովի խորհրդակցությունը ԵԱՏՄ անդամ երկրների հակամենաշնորհային մարմինների ղեկավարների հետ:

«5+1» ձևաչափով հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը:

Նուրլան Ալդաբերգինովի խոսքով՝ «զուգահեռ ներկրումը» թույլ կտա ԵԱՏՄ երկրներում զգալիորեն նվազեցնել ներկրվող ապրանքներից շատերը գները. դեղամիջոցների գները կարող են նվազել մինչև 5 անգամ, ավտոպահեստամասերի, օծանելիքի և կոսմետիկայի գները` մինչև 2-3 անգամ:

Խորհրդակցության մասնակիցները նշել են, որ ԵԱՏՄ երկրների հակամենաշնորհային մարմինների և բջջային կապի օպերատորների հետ անցկացրած աշխատանքի արդյունքում զգալիորեն նվազել է ռոումինգի ծառայությունների արժեքը: Օրինակ` «Վիմպելկոմ» ընկերությունների խմբի կապի օպերատորները Հայաստանի համար («ԱրմենՏել» ՓԲԸ) սակագները նվազեցրել են մինչև 6 անգամ՝ մեկ րոպեի համար 40 ռուբլուց մինչև մեկ րոպեի համար 7 ռուբլի, իսկ Ռուսաստանի Դաշնությունում («Վիմպելկոմ»)՝ մինչև հինգ անգամ. մեկ րոպեի համար 49 ռուբլուց մինչև մեկ րոպեի համար 10 ռուբլի:

Բջջային կապի օպերատորների տվյալով՝ ԵԱՏՄ անդամ երկրների սպառողների համար միության տարածքում ռոումինգի ծառայությունների արժեքի նվազման տնտեսական արդյունքը կարող է կազմել տարեկան շուրջ 2 մլրդ ռուբլի: Հայաստանի քաղաքացիները ռոումինգում զանգերի արժեքի նվազումից կտնտեսեն տարեկան մինչև 135 մլն ռուբլի:

Карен Карапетян - Sputnik Արմենիա
Վարչապետը հանձնարարում է վերջ դնել կեղծ դեղերի շրջանառությանը

ԵԱՏՀ հաղորդագրության համաձայն` ռոումինգի ծառայությունների արժեքի նվազումը թույլ կտա զարգացնել տնտեսական ինտեգրումը, ապահովել տնտեսական առաջընթաց, ընդլայնել համատեղ նախագծերը տնտեսական տարբեր ոլորտներում, ինչպես նաև ավելացնել զբոսաշրջային հոսքը ԵԱՏՄ երկրների միջև:

2016թ-ին հանձնաժողովի և Դաշնային հակամենաշնորհային ծառայության, Caterpillar ընկերության և նրա դիլերների համատեղ աշխատանքի արդյունքում փոփոխություններ են կատարվել այդ ընկերության հիմնական միջազգային համաձայնագրերում, որոնք կանոնակարգում են մատակարարման հարցերը ԵԱՏՄ տարածքում:

Այսպիսով, ապահովվել են մրցակցության հավասար պայմաններ տեխնիկայի ապրանքային շուկայում, որը կիրառվում է լեռնահանքային արդյունաբերության ոլորտում Caterpillar ապրանքանիշի տեխնիկայի և պահեստամասերի սպառողների համար: Դա նշանակում է, որ ԵԱՏՄ ցանկացած երկրի սպառող կարող է գնել անհրաժեշտ տեխնիկա և ստանալ համապատասխան տեխնիկական սպասարկում ցանկացած դիլերից, ինչը լիովին համապատասխանում է Եվրամիությունում դիլերային ցանցի աշխատանքին: Արդյունքում դա ԵԱՏՄ երկրներում պետք է զգալիորեն նվազեցնի նմանօրինակ ապրանքների և սպասարկման գները:

Հանձնաժողովը շարունակում է վերլուծել լեռնահանքային արդյունաբերության համար տեխնիկայի խոշոր մատակարարների գործունեությունը, որպեսզի նրանց գործունեությունը համապատասխանի մրցակցության ընդհանուր կանոններին:

Русская версия

Լրահոս
0