00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վարչապետ. Վրաստան այցի ժամանակ Աբխազիայի երկաթգծի հարցը չի քննարկվել

© AP Photo / Efrem LukatskyРазгрузка судна в порту Поти
Разгрузка судна в порту Поти - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Վրաստան այցի ընթացքում այլընտրանքային տարբերակներ էին քննարկվում, հայտնեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը։

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի — Sputnik. Աբխազիայի երկաթուղու բացման հնարավորությունը վրացական կողմի հետ չի քննարկվել, ասաց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ԱԺ-ում հարց ու պատասխանի ժամանակ։

«Աբխազիայի երկաթուղու հարցը չի քննարկվել։ Այլընտրանքային այլ տարբերակներ են քննարկվել։ Կարծում եմ, որ կարելի է ուրիշ լուծում գտնել, այժմ բանակցում ենք այդ հարցի վերաբերյալ»,- նշեց Կարապետյանը։

Վրաստան այցի ընթացքում Կարապետյանը հայտարարել է, որ պայմանավորվել է վրացի գործընկերոջ հետ Վերին Լարսին այլընտրանք գտնելու վերաբերյալ։ Փորձագետների կարծիքով` ներկա պահին առավել իրատեսական է Փոթիից լաստանավային փոխադրումը։

На КПП Верхний Ларс скопились сотни большегрузных фур. Съемка с дрона - Sputnik Արմենիա
Մամրաձե. «Հայաստանը ժամանակից շուտ է ուրախանում Վերին Լարսի այլընտրանքով»

Հենց դա է, նրանց կարծիքով, նկատի ունեցել Կարապետյանը՝ խոսելով այլընտրանք գտնելու տարբերակների մասին։ Վերին Լարսի հսկիչ անցակետի հետ կապված պարբերաբար խնդիրներ առաջանալու պատճառով Հարավային Օսեթիայից այլընտրանքային ճանապարհ բացելու հարցը Հայաստանի համար կարևոր է, և այն դարձավ բանակցությունների օրակարգի հիմնական հարցերից մեկը։

Ինչ վերաբերում է Վրաստանին, Թբիլիսիում կարծում են, որ աբխազական և հարավօսեթական տրանսպորտային միջանցքները կարող են վերագործարկվել միայն Ռուսաստանի հետ կարևոր խնդիրը լուծելուց հետո։

Վրացի փորձագետների կարծիքով` Հարավային Օսեթիայի սահմանով տրանսպորտային հաղորդակցություն իրականացնելը՝ որպես Լարսի այլընտրանք, կնշանակի ճանաչել նրա անկախությունը։ Հայաստանի և Վրաստանի փորձագետները հանգում են մի կարծիքի, որ Լարսի այլընտրանք ասելով վարչապետը նկատի է ունեցել Վրաստանից դեպի Ռուսաստան լաստանավային փոխադրումը։

Русская версия

Լրահոս
0