ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի – Sputnik. Սկսվել է Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպման նախապատրաստման գործընթացը: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը, գրում է ՌԻԱ Նովոստին:
Բոննում կայացած Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի առաջին երկկողմ հանդիպման ժամանակ քննարկվել է նաև այդ հարցը:
«Բնականաբար, խոսվել է նաև հարաբերություններում խնդիրների, ինչպես նաև տարբեր մակարդակներում առաջիկա կապերի՝ այդ թվում նախագահների առաջին անձնական հանդիպման նախապատրաստության մասին: Ասեմ, որ նախագահների հանդիպման ամսաթիվն ու վայրը դեռ հայտնի չէ, բայց դրա անցկացման նախապատրաստությունը սկսված է։ Այդ հաշվով կա ամերիկյան կողմի հետ փոխըմբռնում»,- ասել է Ռյաբկովը՝ ելույթ ունենալով Պետդումայում:
Լավրով — Ռեքս Թիլերսոն առաջին բանակցություններն անցկացվել է Բոննում, G20-ի նախարարական նիստի շրջանակում: Կողմերը հանդիպումն արդյունավետ են անվանել և մտադրություն են հայտնել կարգավորել երկու երկրների միջև փոխգործակցությունը: