ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի — Sputnik. Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել, և զրույցի ընթացքումմ անդրադարձել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին, արաբա-իսրայելական հակամարտությանը, ռազմավարական կայունությանը, Իրանի միջուկային ծրագրին ու Կորեական թերակղզուն:
Պուտինն ու Թրամփը պայմանավորվել են համագործակցել այս և այլ ուղղություններով:
Երկու երկրի ղեկավարները խոսել են նաև Սիրիայի մասին՝ ընդգծելով ահաբեկչության դեմ պայքարում ջանքերը միավորելու առաջնահերթությունը:
Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահները նշել են, որ պետք է գործողությունները երկուստեք համատեղել «Իսլամական պետություն» ահաբկչական խմբավորմանն ու Սիրիայի տարածքում գործող ահաբեկչական մյուս խմբավորումներին չեզոքացնելու նպատակով:
Հեռախոսազրույցի ընթացքում առաջնորդներն ընդգծել են նաև առևտրատնտեսական փոխշահվետ համագործակցության վերականգնման հարցը: