Այժմ եռահարկ շինությանն ավելացվել է ևս մեկ հարկ, որտեղ տեղակայված են համերգասրահն ու կրթական ծրագրերի համար նախատեսված սրահը։ Գեղեցիկ աստիճանավանդակից բացի, մի հարկից մյուսը բարձրանալու համար կարելի է օգտվել նաև ապակեպատ վերելակից։ Sputnik Արմենիան ներկայացնում է մեծագույն նկարիչի տուն թանգարանում կատարված փոփոխությունները։
Թանգարանի վերանորոգման և վերազինման նպատակով պետական միջոցներից տրամադրվել է շուրջ 460 միլիոն դրամ, ևս 55.5 միլիոն դրամ տրամադրվել է արտաբյուջետային միջոցներից:

1/17
© Sputnik / Asatur Yesayants
Մարտիրոս Սարյանի կիսանդրին

2/17
© Sputnik / Asatur Yesayants
Մարտիրոս Սարյանի տուն–թանգարանի ցուցասրահը

3/17
© Sputnik / Asatur Yesayants
Մարտիրոս Սարյանի ննջարանը մնացել է այն նույն տեսքով, ինչպիսին եղել է նկարիչի կենդանության օրոք

4/17
© Sputnik / Asatur Yesayants
Մարտիրոս Սարյանի տուն–թանգարանի նախասրահը

5/17
© Sputnik / Asatur Yesayants
Մարտիրոս Սարյանի կիսանդրին

6/17
© Sputnik / Asatur Yesayants
Ծնողերի սենյակի կողքին գտնվում էր Մարտիրոս Սարյանի որդու` Ղազարոսի և նրա կնոջ` Արաքսի սենյակը

7/17
© Sputnik / Asatur Yesayants
Սարյանի տուն–թանգարանի ցուցասրահը

8/17
© Sputnik / Asatur Yesayants
Այստեղ է պահվում նաև Սարյանի թեյի բաժակը։ Նկարիչը թեյի պատրաստման սեփական բաղադրատոմսն ուներ` կանաչ թեյին ավելացնում էր աղ, կաթ, կարագ և պաքսիմատ

9/17
© Sputnik / Asatur Yesayants
Սարյանի ճաշասենյակը

10/17
© Sputnik / Asatur Yesayants
Վերելակ՝ նախատեսված մասնավորապես տեղաշարժի խնդիր ունեցող այցելուների համար

11/17
© Sputnik / Asatur Yesaants
Նկարիչը որոշ ժամանակ ապրել է Ֆրանսիայում։ Մի անգամ նկարները նավով ԽՍՀՄ ուղարկելու ժամանակ հրդեհ է բռնկել, որի հետևանքով Սարյանը կորցրել է իր հավաքածուի մի մասը։ Քանի որ ստեղծագործություններն ապահովագրված են եղել, Ֆրանսիայի կառավարությունը մինչև նկարչի կյանքի վերջը նրան «Լը Ֆրանս» ընկերության ներկեր է ուղարկել։

12/17
© Sputnik / Asatur Yesayants
Թանգարանում կարևոր ձեռքբերում են համարում արխիվ–գրադարանը, որտեղ հավաքված է Մարտիրոս Սարյանի ավագ որդու` Սարգիսի, ինչպես նաև դստեր` Արաքս Սարյանի գրքերի մեծ հավաքածուն։

13/17
© Sputnik / Asatur Yesayants
Մարտիրոս Սարյանի արվեստանոցը յուրահատուկ մթնոլորտ ունի, որտեղ յուրաքանչյուրը կարող է նստել, հանգստանալ, զգալ վարպետի շունչը։

14/17
© Sputnik / Asatur Yesayants
Այդ սրահում այսօր ներկայացված են Մարտիրոս Սարյանի վաղ շրջանի աշխատանքները։ Սենյակի կապույտ ֆոնն էլ պատահական չէ. Սարյանը հենց այդ աշխատանքներն է ներկայացրել 1907թ–ին «Կապույտ վարդ» մրցույթում։ Նկարների թեման մեծ հաջողություն է բերել նկարչին։

15/17
© Sputnik / Asatur Yesayants
Եվս մեկ նոր սրահ էլ գործում է չորրորդ հարկում, նախատեսված է կրթական ծրագրերի համար։ Նոյեմբերի 15–ից այնտեղ կգործի Մարտիրոս Սարյանի արտ–ստուդիան։ Ստուդիայի հիման վրա երեք ամիսը մեկ կկազմակերպվեն 30 հոգու համար նախատեսված դասընթացներ։

16/17
© Sputnik / Asatur Yesayants
Նկարիչը միշտ ցանկացել է ապակենկար ստեղծել իր աշխատանքներից մեկի հիման վրա։ Նրա ցանկությունն ավելի ուշ իրականացվել է նկարչի մահից հետո։

17/17
© Sputnik / Asatur Yesayants
Այս սրահը գտնվում է տուն–թանգարանի չորրորդ հարկում։ Այստեղ կարող է տեղավորվել 80 մարդ։ Սրահի բեմում դաշնամուր է դրված։ Սրահը կոչվում է նկարչի փոքր որդու` կոմպոզիտոր Ղազարոսի և նրա կնոջ` երաժշտագետ Արաքս Սարյանի անունով։ Ղազարոսը եղել է նաև Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտորը։ Սրահը նախատեսված է համերգների, միջոցառումների, կրթական ծրագրերի համար։