00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:50
10 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:07
41 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:52
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Յանդեքս.Փող. ինչպես են մեկ տարվա ընթացքում փոխվել հայաստանցիների առցանց ծախսերը

© PinterestОнлайн-платежи
Онлайн-платежи - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայ օգտատերերը սկսել են ավելի քիչ փող ծախսել ճանապարհորդությունների վրա, բայց ավելի շատ են ծախսում ինտերնետային խանութների և առցանց խաղերի վրա։

ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի — Sputnik. Նման հետևության են հանգել Յանդեքս. Փող ծառայության վերլուծաբանները, որոնք ուսումնասիրել են օգտատերերի վճարումները Յանդեքս.Դրամարկղ ունիվերսալ վճարային ծառայության միջոցով։ Այսօր դրա օգնությամբ վճարումներ է ընդունում ավելի քան 75 հազար առցանց հարթակ։

Հայաստանի բնակիչներն, ընդհանուր առմամբ, ավելացրել են առցանց ծախսերը. վերջին մեկ տարվա ընթացքում նրանք ծառայության միջոցով 15 տոկոսով ավել են ծախսել, քան նախորդ տարում։ Միջին վճարումը կազմում է 5718 դրամ (ըստ Ռուսաստանի ԿԲ փոխարժեքի)։

Վերջին շրջանում հայ գնորդները մեծ հետաքրքրություն են ցուցաբերում չինական ինտերնետային խանութների նկատմամբ։ Նրանք մեկ տարվա ընթացքում երեք անգամ ավելի շատ են ծախսել, քան մեկ տարի առաջ։ Ավելացել է նաև պատվերների թիվը` մոտավորապես 4 անգամ, բայց վճարումների միջին մակարդակը նվազել է. այս աշնանն այն կազմել է 2408 դրամ, ինչը շուրջ երեք անգամ ավելի քիչ է, քան մեկ տարի առաջ։ Այդպիսով, մարդիկ սկսել են չինական ապրանք ավելի շատ գնել ավելի քիչ գումարով։

Игроманы - Sputnik Արմենիա
Համակարգչային խաղերը 2016թ-ին բարիացրել են երեխաներին

Չինական ապրանքների ամենաակտիվ գնորդներն ապրում են Երևանում և Վանաձորում. այս քաղաքների օգտատերերն ամենից շատ են ծախսում չինական ապրանքների վրա։ Վերջին 12 ամիսների ընթացքում Երևանի բնակիչները 3,5 անգամ ավելի շատ են վճարել չինական ինտերնետային խանութներում պատվերների համար, քան մեկ տարի առաջ։ Վանաձորում նման գնումների քանակն ավելացել է երկու անգամ։ Սակայն վանաձորցիները մեկ պատվերի վրա միջինը ծախսում են մեկ երրորդով ավելի, քան երևանցիները. 3687 դրամ՝ 2408 դրամի փոխարեն։

Հայաստանի բնակիչները սկսել են ավելի շատ գումար ծախսել առցանց խաղերի և ավելի քիչ` սոցիալական ցանցերի վրա։ Մեկ տարվա ընթացքում վիրտուալ զվարճանքների համար ծախսերն ավելացել են գրեթե երկու անգամ։ Սոցիալական ցանցերի համար ծախսերը, հակառակը, նվազել են 2 տոկոսով։ Խաղերով տարվողի միջին վճարումը կազմել է 1730 դրամ, իսկ սոցիալական ցանցերի օգտատերի միջին վճարումը` 1317 դրամ։ Ամենամոլի «գեյմերները» բնակվում են Գյումրիում և Երևանում. հենց նրանք միջինը մեկ անգամ խաղալու համար ծախսում են համապատասխանաբար 2934 և 1730 դրամ։

Ինտերնետային գնումների և առցանց խաղերի ծախսերի ավելացմանը զուգահեռ, հայ օգտատերերը սկսել են տնտեսել ճանապարհորդությունների վրա։ Վերջին մեկ տարվա ընթացքում ինքնաթիռի տոմսեր են գնել երկու անգամ ավելի քիչ օգտատերեր, քան մեկ տարի առաջ։ Միջին վճարումը նույնպես նվազել է. այս աշնանն այն կազմել է 61 692 դրամ, որը 40 տոկոսով քիչ է, քան մեկ տարի առաջ։

Самвел Мартиросян - Sputnik Արմենիա
Բանկային քարտերի զանգվածային ջարդեր` կիբերհարձակումների նոր տեսակ Հայաստանում

Ուսումնասիրությունում հաշվի են առել օգտատերերի վճարումները Յանդեքս. Դրամարկղի միջոցով, այս տարվա աշնանից անցած տարվա աշուն ընկած ժամանակահատվածում։ Յանդեքս. Դրամարկղը թույլ է տալիս վճարումներ իրականացնել տարբեր եղանակներով, օրինակ` բանկային քարտերով, էլեկտրոնային դրամապանակներով, բջջային հեռախոսահամարների հաշիվներով, ինչպես նաև Հայաստանում և ԱՊՀ այլ երկրներում վճարման ավելի քան 250 հազար կետերի միջոցով։

Յանդեքս.Փողը ռունետում էլեկտրոնային վճարումների ամենահայտնի ծառայությունն է 2016թ-ին` TNS-ի տվյալներով։ Այն թույլ է տալիս վճարում կատարել և ընդունել էլեկտրոնային փողերով, կանխիկ եղանակով, Visa և MasterCard բանկային քարտերով։

Յանդեքս.Դրամարկղը Յանդեքս.Փողի ունիվերսալ վճարային լուծումն է, որը թույլ է տալիս կայքերին՝ որոշել վճարման եղանակն ամենահայտնի վճարման մեթոդներով`էլեկտրոնային դրամապանակներով, բանկային քարտերով, ինտերնետային բանկինգով, բջջային հեռախոսահամարների հաշիվներով, QR ծածկագրերի օգնությամբ և կանխիկ։

Русская версия

Լրահոս
0