00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Սուրեն Սուրենյանց
Փաշինյանն ակտիվորեն զբաղված է պատմությունը կեղծելով.Սուրենյանց
09:07
5 ր
Դավիթ Խաժակյան
Փաշինյանի հայտարարությունը հակասում է Հայաստանի Սահմանադրությանը.Խաժակյան
09:13
4 ր
Դավիթ Մարգարյան
Նախադրյալներ կան կասկածելու, որ Ավինյանը տեղյակ է եղել տոմսի գնի մասին.Մարգարյան
09:18
5 ր
Ուղիղ եթեր
09:24
2 ր
Ուղիղ եթեր
09:27
33 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
26 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բանկային քարտերի զանգվածային ջարդեր` կիբերհարձակումների նոր տեսակ Հայաստանում

© Sputnik / Асатур ЕсаямцСамвел Мартиросян
Самвел Мартиросян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Վերջերս հայկական որոշ բանկերի հաճախորդներ բանկային քարտից գումար հանելիս հայտնաբերեցին, որ իրենց հաշվեկշռում գումար չկա։ Կիբերհանցագործության ոլորտի վերաբերյալ իր դիտարկումները Sputnik Արմենիային ներկայացրեց տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը

ԵՐԵՎԱՆ, 23 մարտի — Sputnik. Այն փաստը, որ հայկական բանկերի որոշ հաճախորդների հաշվից գումարներ են հանվել, վկայում է, որ հանցագործություն կատարած անձը կարող էր ունենալ դեբետային կամ վարկային քարտերի կրկնօրինակները, և դրանց շնորհիվ էլ կարողացել է կոտրել հաշիվը։

«Խնդիրն այն է, որ Հայաստանում մինչ օրս նման զանգվածային հարձակումներ չեն եղել, ու քաղաքացիները չեն էլ իմացել, որ բանկոմատը կարող է «գողանալ» քարտատիրոջ տվյալները», — ասաց Մարտիրոսյանը։

Շատերը մինչև հիմա էլ չգիտեն, որ ավելի լավ է օգտվել այն բանկոմատներից, որոնք տեղակայված են կոնկրետ բանկի տարածքում։

ՎՏԲ Հայաստան բանկի աշխատակիցները մարտի 3-ի առավոտյան հայտնաբերել էին, որ Հայաստանից դուրս շուրջ 200 հայկական բանկային քարտերից անօրինական գործարքներ են իրականացվել։

Նույնիսկ այդ դեպքից հետո բանկի հաճախորդները չհասկացան կատարվածի էությունը։ Մարտիրոսյանի խոսքով` պատճառն այն է, որ Հայաստանում սովորաբար անտեսում են ծագած խնդիրը։

«Վատ սովորություն է` մեր երկրում խնդիրները լուծվում են միայն այն ժամանակ, երբ դա բազմաթիվ անգամ է կրկնվում։ Մի կողմից լռեցնում են, որպեսզի չտուժի հեղինակությունը, մյուս կողմից` հեղինակությունը կարող է տուժել, եթե ժամանակին չհայտնի միջադեպի մասին», — ասաց Մարտիրոսյանը։

Փորձագետը պարզաբանեց, որ բանկերի համար շատ թանկ է իրենց հեղինակությունը։

«Սակայն բոլորը հասկանում են, որ լավ բանկը կամ լավ կորպորացիան այն հաստատությունն է, որը հաճախորդին տեղեկացնում է առկա խնդրի մասին և ամեն ինչ անում, որ հետագայում չկրկնվի։ Ընդ որում` ինձ թվում է, որ բանկերը պարզապես պատրաստ չեն եղել նման հարձակումների լուսաբանմանը։ Այսինքն բանկի PR ծառայությունը պետք է նախապես իմանա, թե ինչ է պետք անել նման դեպքերում», — ավելացրեց նա։

Մարտիրոսյանը կարծում է, որ վատ չէր լինի, եթե հաշվի առնեին կիբերհարձակումների դեմ պայքարի միջազգային փորձը։

Հաճախորդները նույնպես պատրաստ չեն

Հայաստանի բնակիչները հաճախ վախենում են կամ էլ չեն ցանկանում առաջացած խնդրի մասին հայտնել այս կամ այն կառույցին։ Մարտիրոսյանը կարծում է, որ դա «հետխորհրդային» սինդրոմ է։

«Խորհրդային տարիներին երկրի իշխանությունը պետք է իմանար ամեն ինչ ու բոլորի մասին։ Հետևաբար, հասարակությունն անվստահություն ուներ իշխանության հանդեպ։ Մարդիկ շատ հաճախ իրավապահ մարմիններին չեն դիմում, քանի որ վախենում են, կարծում են, որ դա վատ արարք է, և երկրորդ` մարդիկ կարծում են, որ իրենց ոչ ոք չի օգնի», — ասաց նա։

Հարձակման ձևերը

Մարտիրոսյանը նշում է, որ հայերը գրեթե ներգրավված չեն միջազգային կրիմինալում, սակայն վերջին ժամանակաշրջանում հաճախակի են դարձել դեպքերը, երբ գրոհում են Սկայպում գրանցված հայ օգտատերերի վրա։ Ըստ փորձագետի`պատճառներից մեկը բնակչության «համակարգչային անգրագիտության» բարձր մակարդակն է։

«Արտասահմանցի աղջիկները զանգում են տղամարդկանց (կամ հակառակը` տղամարդիկ են զանգում կանանց), սկսում են նամակներ գրել միմյանց, հետո զրույցները ինտիմ բնույթ են ստանում, և այդ ամենը տեսաձայնագրվում է վեբ-տեսախցիկով։ Ինչից հետո սկսվում են սպառնալ և շանտաժի ենթարկել նրանց», — պատմում է Մարտիրոսյանը։

Փորձագետն ավելացրեց, որ քարտատիրոջը շանտաժի են ենթարկում որոշակի գումար շորթելու նպատակով` սպառնալով, որ գումար չտալու դեպքում ընկերներն ու բարեկամները կտեսնեն այդ տեսաձայնագրությունը։

Վերջին տարիներին ակտիվացել են կրիպտովիրուսները։ Վարակը հայտնվում է համակարգչում ու գաղտնագրում բոլոր նիշքերը: Այսինքն` նիշքերը կան, բայց դրանք հնարավոր չէ բացել: Հետագայում ցանցահենը նամակ է ուղարկում, որ պետք է գումար վճարել նիշքերը հետ ստանալու համար։

Սոցցանցերից օգտվողները շարունակում են այցելել «գայթակղիչ» նկարով էջը կամ սեղմում մկնիկի ստեղնը գրավիչ լուրը կարդալու համար` ընդհանրապես չմտածելով, որ այն կարող է վիրուս պարունակել։

«Հայաստանում համակարգչային գրագիտությունը կաղում է, քանի որ օգտատերերն ինքնուրույն են կրթվում ու սովորում սեփական սխալների վրա, և դրա համար տարիներ է պահանջվում, թեև, համակարգչի այբուբենը հնարավոր էր սովորել մեկ ամսվա ընթացքում», — ասաց Մարտիրոսյանը։

Ըստ նրա` խնդիրը բազմաշերտ է։ Ամեն ինչի պատճառն այն է, որ հայերը շատ անսպասելիորեն հայտնվեցին համացանցում։ Երբ ամբողջ աշխարհն ընտելանում էր համացանցին, մարդիկ սովորեցնում էին միմյանց, հարցուփորձ անում տարբեր ֆորումներում, մեր երկրում շատ քիչ թվով օգտատերեր կային։

«Մինչև 2010 թվականը օգտատերերի քանակը քիչ էր, սակայն նրանք բոլորն էլ առանձնանում էին կիբերգրագիտությամբ։ Իսկ հայերը որևէ մեկից սովորելու հնարավորություն չունեին։ Հայերեն ֆորումներ չկային, իսկ շատերն ընդհանրապես չէին տիրապետում օտար լեզվին, որպեսզի խորհուրդներ գտնեին կայքերում», — ասաց Մարտիրոսյանը։

Հետևաբար, նրա խոսքով, աշխարհը տոտալ համակարգչային անգրագիտության բախվեց։ Ամենատխուրն այն է, որ մարդիկ նույնիսկ չգիտեն, որ այդօրինակ խնդիրներ կան, իսկ մասնագետներն էլ կանխարգելիչ միջոցներ չեն ձեռնարկում։

 

Լրահոս
0