00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:10
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
11:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Աթեշյանը կդադարեցնի լիազորությունները

© AravotАрам Атешян
Арам Атешян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մայր Աթոռ Ս. Էջմիածնում ընդհանուր համաձայնություն ձեռք բերվեց Պոլսի Պատրիարքության առկա հարցերի շուրջ։

ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի — Sputnik. Փետրվարի 23-24-ին, Մայր Աթոռ Ս. Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, տեղի ունեցան հանդիպումներ, որոնց մասնակցում էին Հայոց Հովվապետի հրավերով Մայր Աթոռ ժամանած Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքության երեք միաբան եպիսկոպոսներ` Պատրիարքական ընդհանուր փոխանորդ Գերաշնորհ Տ. Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, Գերմանիայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը և Պատրիարքության Կրոնական ժողովի ատենապետ Գերաշնորհ Տ. Սահակ եպիսկոպոս Մաշալյանը:

Эчмиадзинский монастырь - Sputnik Արմենիա
Փորձագետ. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը ջայլամի քաղաքականություն է վարում

Փետրվարի 23-ի հանդիպումից առաջ, Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ, Գարեգին, Արամ և Սահակ Սրբազաններն այցելեցին Մայր Տաճար, ուր Իջման Ս. Սեղանի առջև միասնական աղոթք կատարեցին` Կ.Պոլսի դարավոր Պատրիարքական Աթոռի պայծառության, առկա մարտահրավերների հաղթահարման և պոլսահայ համայնքում խաղաղության ու համերաշխության վերահաստատման համար:

Տեղի ունեցած հանդիպումների և քննարկումների արդյունքում ձեռք բերվեց հետևյալ ընդհանուր համաձայնությունը։

  • Պատրիարքության Կրոնական ժողովի հրավերով Եկեղեցական համագումար ժողովը մինչև ս. թ. մարտի 15-ը կատարում է տեղապահի ընտրությունը: Տեղապահի ընտրությամբ, ըստ Եկեղեցու կանոնակարգի, դադարեցվում են Պատրիարքական ընդհանուր փոխանորդի լիազորությունները (ընդհանուր փոխանորդն Արամ Աթեշյանն է–խմբ.),
  • Աթոռի միաբան եպիսկոպոսները հավասար իրավունք ունեն առաջադրելու իրենց թեկնածությունը տեղապահի ընտրություններին,
  • Տեղապահի ընտրությունից հետո Կրոնական ժողովը ստեղծում է եկեղեցականներից և աշխարհականներից կազմված հանձնաժողով` օրենքով սահմանված կարգով Պատրիարքական ընդհանուր փոխանորդից ընտրված տեղապահին հանձնում-ընդունումը կազմակերպելու համար,
  • Տեղապահի ընտրությունից հետո տասնօրյա ժամկետում կազմակերպվում են Նախաձեռնարկ մարմնի ընտրությունները` Պատրիարքության ընթացակարգերի համաձայն: Նախաձեռնարկ մարմինը, իր հերթին, վեց ամսվա ընթացքում, տեղապահի գլխավորությամբ, կազմակերպում է Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքի ընտրությունը` ըստ գործող ընթացակարգերի,
  • Նախաձեռնարկ մարմինը ամենամսյա հաշվետվություն է ներկայացնում Կրոնական ժողովին և հանրությանը` ընտրությունների կազմակերպման ուղղությամբ կատարված աշխատանքների վերաբերյալ,
  • Պատրիարքական ընտրությունները` վեցամսյա ժամկետում տեղի չունենալու պարագայում, Կրոնական ժողովի հրավերով Պատրիարքության Եկեղեցական համագումար ժողովը և համայնքային հաստատությունների ատենապետերի ժողովը իրենց վերապահված լիազորությունների շրջանակում դնում են տեղապահի և Նախաձեռնարկ մարմնի վստահության քվեի հարցը,
  • Նախաձեռնարկ մարմինն ընտրական շրջանում հավասար պայմաններ է ապահովում պատրիարքական թեկնածուներին` իրենց ընտրական քարոզչությունը իրականացնելու համար:

Փետրվարի 24-ին, Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ, Տ. Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, Տ. Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը և Տ. Սահակ եպիսկոպոս Մաշալյանը հանդիպում ունեցան Գերագույն հոգևոր խորհրդի անդամ եպիսկոպոսների հետ: Ժողովի ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր գնահատանքը փոխանցեց Կ.Պոլսի միաբան եպիսկոպոսներին` երկօրյա ժողովների ընթացքում դրսևորած հանձնառության համար` եղբայրական ոգով և նախանձախնդրությամբ Պատրիարքության և պոլսահայության կյանքում ստեղծված իրավիճակի հաղթահարմանն ուղղված ջանքերի համար:

Русская версия

Լրահոս
0