00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:10
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
11:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արցախ այցելած պատգամավոր. «Ես Մինսկ չեմ գնա»

© Hromadske Яромир Штетина
Яромир Штетина - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Եվրախորհրդարանի պատգամավոր Յարոմիր Շտետինը, որի նկատմամբ միջազգային հետախուզում են հայտարարել՝ երկու գործընկերների հետ Ղարաբաղ այցելելու համար, հարցազրույց է տվել չեխական Aktualne-ին:

ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի — Sputnik. Եվրախորհրդարանի պատգամավոր Յարոմիր Շտետինան վերջերս երկու գործընկերոջ հետ այցելել է Արցախ՝ սահմանադրության բարեփոխումների հանրաքվեին որպես դիտորդ մասնակցելու համար, և Ադրբեջանը նրա նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել` «անօրինական կերպով Ղարաբաղ այցելելու համար»։ Նա չեխական Aktualne հրատարակությանը տված հարցազրույցում պատասխանել է ստեղծված իրավիճակի վերաբերյալ մի շարք հարցերի։

- Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել Ձեր նկատմամբ` Ղարաբաղ այցելելու համար։ Ինչու՞ եք գնացել այնտեղ, և ո՞վ է Ձեզ հրավիրել։

Заседание Национального собрания РА. Эдуард Шармазанов - Sputnik Արմենիա
Շարմազանով. Եվրախորհրդարանի պատգամավորներին հետախուզելն աբսուրդ է

— Ես երկու գործընկերոջս հետ որպես դիտորդ այցելել եմ Լեռնային Ղարաբաղ` ԼՂ-ի խորհրդարանի հրավերով, որպեսզի հետևեմ հանրաքվեի ընթացքին։ Ճանապարհային ծախսերի մի մասը հոգացել է Եվրախորհրդարանը, մյուս մասը` ղարաբաղյան կողմը։

Ես և գործընկերներս եղել ենք 100 հոգուց կազմված դիտորդական թիմում։ Ես 90-ականներին` այդ սարսափելի պատերազմի ժամանակ, որպես լրագրող եղել եմ Ղարաբաղում։

- Դուք ինչ-որ պարգևատրում ստացե՞լ եք ուղևորության համար։

— Հարցը բացարձակ անտեղի է։ Թե՛ որպես քաղաքական գործիչ, թե՛ որպես լրագրող՝ ես ղեկավարվում եմ միայն խղճի թելադրանքով և ոչ մի պարգևատրում չեմ ստանում։

- Ձեզնից բացի, ընտրություններում դիտորդի դերում հանդես է եկել ավելի քան 100 մարդ: Ո՞ր երկրներից էին նրանք ժամանել:

— Այնտեղ քաղաքական գործիչներ չեն եղել, եղել են մի շարք դիտորդներ հասարակական կազմակերպություններից։ Ես այնտեղ դիտորդներ եմ տեսել Պակիստանից, Ֆրանսիայից, Ամերիկայից, Աբխազիայից, ինչը շատ հետաքրքիր է։

- Եվրամիությունը վերահսկե՞լ է Ձեր ուղևորությունը։

— Այդպես չէի ասի։ Իմ դեպքում ամեն ինչ շատ բնական է եղել, քանի որ ես Եվրախորհրդարանի արտաքին հարցերի հանձնաժողովի անդամ եմ և պաշտպանության ու անվտանգության հարցերով հանձնաժողովի նախագահի տեղակալ։ Իմ գործի բնույթը հակամարտության գոտիներ այցելելն է` դրանց մասին պատկերացում կազմելու համար։

- Սպասո՞ւմ էիք, որ Ադրբեջանը կհայտարարի Ձեր ձերբակալության մասին։

— Այո, ես ենթադրում էի, որ նման բան կարող է պատահել։ Դա պաշտոնական Բաքվի քարոզչության մի մասն է, որը սկսվել է մեկ ամիս առաջ, երբ Մինսկում ձերբակալվել է ռուս բլոգեր Լապշինը։ Ադրբեջանի ահաբեկման քաղաքականության մի մասն է։

- Դուք չե՞ք վախենում, որ Ձեզ կարող են հանձնել Ադրբեջանին։

— Ես Մինսկ չեմ գնա։

Русская версия

Լրահոս
0