00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թիֆլիսցի մեկենաս Մելիք–Ազարյանցի ծոռնուհին ցանկանում է վերադարձնել պապիկի տունը

© Sputnik / Levan Avlabreli Дом Александра Мелик-Азарянца на проспекте Руставели
Дом Александра Мелик-Азарянца на проспекте Руставели - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Թիֆլիսցի հայտնի բարերար Ալեքսանդր Մելիք–Ազարյանցի թոռնուհին իր ընտանիքի զարմանալի պատմությունը պատմել է Sputnik Գրուզիային։

ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի — Sputnik. Երկու ամիս առաջ «Զբոսանքներ Թբիլիսիով» խորագրի շրջանակում Sputnik Գրուզիայի թղթակից Եկատերինա Միկարիձեն պատմել էր Ռուսթավելի պողոտայի ամենահայտնի շենքերից մեկի` թիֆլիսցի գործարար և բարերար Ալեքսանդր Մելիք-Ազարյանցի, այսպես կոչված, Եկամտային տան մասին։

Ազարյանցը բավական հասուն տարիքում է եղել, երբ ծնվել է նրա աղջիկը` Թագուհին։ Աղջիկն ապրել է ընդամենը 22 տարի։ Հայրը երկար է սգացել աղջկա մահը, մի քանի տարի անց կառուցել է Եկամտային տունը և նվիրել կյանքից հեռացած աղջկան։ Այդ ժամանակների համար յուրահատուկ համալիրի շինարարությունը տևել է երեք տարի և ավարտվել 1915թ-ին։

Музей Галуста Гюльбенкяна во Франции - Sputnik Արմենիա
Գյուլբենկյանն իր հավաքածուի նմուշները «դուստրեր» էր անվանում

Հայտնի է, որ գործարարը կյանքի վերջին տարիներն անցկացրել է այդ տան սենյակներից մեկում, որը նրան հատկացրել են բոլշևիկյան ազգայնացումից հետո։

Առեղծված է մնացել, թե ինչ է պատահել նրա ընտանիքի հետ, և նա մեկ այլ ընտանիք ունեցել է, թե ոչ։ Ենթադրում էինք, որ Մելիք-Ազարյանցն ուրիշ երեխաներ էլ է ունեցել, բայց նոր իշխանությունների օրոք, վախենալով նրանց կյանքի համար, թաքցրել է այդ փաստը, ուստի ընտանիքի անդամները հետքերը կորել են։ Բայց դա միայն վարկած էր` չհաստատված փաստերով։

Հոդվածից հրապարակումից երկու ամիս անց խմբագրությունը նամակ ստացավ մեկենասի ծոռնուհուց։ Նատալյան մեզ գտել էր սոցիալական ցանցի միջոցով։ Պարզվում է` նա ապրում է Դնեպրոպետրովսկում, 34 տարեկան է, ծնվել ու մեծացել Ուկրաինայում, ստացել է երկու բարձրագույն կրթություն։ Այսօր զբաղվում է ռեստորանային բիզնեսով և հյուրանոցային ասոցիացիայի պատվավոր անդամ է։ Նրանց ընտանիքում երկու երեխա է եղել` Նատալյա Քալանթարովան և նրա եղբայր Մարատը, որ մեկ տարի մեծ է եղել։ Վերջերս նա ողբերգական հանգամանքներում մահացել է. Մարատը զբաղվում էր ալպինիզմով և ընկել է բարձունքից։

Քալանթարովան պատմեց, որ հարստություն կուտակելուց հետո Ալեքսանդր Մելիք-Ազարյանցը որոշել է ընտանիք կազմել։ Նա ամուսնացել է Թագուհի Հովսեփյանի հետ։ Շուտով ծնվել է նրանց աղջիկը, որին նույնպես Թագուհի են անվանել։ Մեկ տարի անց ընտանիքում ծնվել է ևս մեկ աղջիկ` Սոֆյան։ Աղջիկները մեկը մյուսից գեղեցիկ են եղել։

© Архив Натальи КалантаровойՍոֆյա Մելիք–Ազարյանց
Софья Мелик-Азарянц - Sputnik Արմենիա
Սոֆյա Մելիք–Ազարյանց

Երկուսն էլ լավ կրթություն են ստացել։ Թագուհին վաղաժամ հեռացել է կյանքից, Նատալյայի մոտ պահպանվել է մահվան մասին եզրակացությունը, որտեղ գրված է, որ Թագուհին ծանր հիվանդ է եղել։ Փաստաթղթում չի նշվում, թե կոնկրետ ինչ հիվանդությունից է մահացել։ Նատալյայի նախատատի ճակատագիրն էլ այսպես է դասավորվել։ 1910թ-ին 26 տարեկան Սոֆյան ամուսնացել է Հովհաննես Քալանթարովի հետ։ Երիտասարդն ունևոր ընտանիքից է եղել, տիտղոսավոր խորհրդական է և զբաղվել է փաստաբանական գործունեությամբ։

Ամուսինները շատ են սիրել միմյանց։ Նրանց հուզիչ հարաբերությունների վկայությունն են պահպանված նամակները, որոնք գրվել են այն ժամանակ, երբ Հովհաննեսը ծառայության բերումով քաղաքում չի եղել։ Սոֆյան ամուսնությունից հետո հղիացել է։ Մեկ տարի անց ծնվել է որդին` Նիկոլայը։ Նամակներում, որոնք Նատալյան խնամքով պահում է, նախատատը գրում է Նիկոլայի (Սոֆյայի պապիկի) հիվանդության մասին։

Նրանք շարունակել են ապրել Թիֆլիսի այն տանը, որն Ալեքսանդրը նվիրել է նորապսակներին` որպես հարսանեկան նվեր։ Նատալյայի խոսքով` այդ տունը գտնվում է Լերմոնտովի 14 փողոցում։ Տունն այսօր այսպիսի տեսք ունի։ Երեք պատուհանների վանդակաճաղերի վրա պահպանվել են առաջին սեփականատիրոջ անվան և ազգանվան սկզբնատառերը` Ա.Ա։ Ինչպես պնդում է Նատալյան, նշանավոր պապը ևս մեկ տուն է ունեցել Ֆրեյլինսկայա փողոցում, այժմ` Սուլխան-Սաբա։ Թոռնուհու մոտ պահպանվել են բոլոր երեք տների գնման փաստաթղթերը։

© Архив Натальи КалантаровойԱլեքսանդր Մելիք–Ազարյանցի ծոռը` Ալեքսանդրը, Թբիլիսիի տան մոտ
Правнук Александра Мелик-Азарянца Александр у дома в Тбилиси - Sputnik Արմենիա
Ալեքսանդր Մելիք–Ազարյանցի ծոռը` Ալեքսանդրը, Թբիլիսիի տան մոտ

Նատալյան մի անգամ արդեն դիմել է Ուկրաինայում Վրաստանի դեսպանին` խնդրելով դիտարկել բոլոր երեք տները կամ գոնե մեկը վերադարձնելու հարցը։ Դիվանագետը պատասխանել է` Վրաստանում չկա օրենք, որը կկարգավորի ունեցվածքային նման վեճերը։ Նրա խոսքով` միակ ելքը Եվրոպական դատարանն է, որը կարող է պարտավորեցնել վրացական կողմին ինչ-որ քայլեր ձեռնարկել։ Մի խոսքով` երկար, բյուրոկրատական շղթա, որը չի երաշխավորում դրական լուծում նույնիսկ բոլոր իրեղեն ապացույցները տրամադրելուց հետո։

Ամբողջական հոդվածը կարող եք ընթերցել Sputnik Գրուզիայի կայքում։

Русская версия

Լրահոս
0