ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի — Sputnik. Հայ-վրացական հարաբերությունները մեծ հեռանկարներ ունեն հետագա զարգացման տեսանկյունից տարբեր բնագավառներում, մասնավորապես` տնտեսական ոլորտում: Նման եզրակացության են եկել Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանն ու Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին՝ Թբիլիսիում տեղի ունեցած հանդիպման ժամանակ:
«Կողմերը քննարկել են երկու երկրների հարաբերությունների օրակարգում գտնվող բոլոր կարևոր հարցերը: Հարաբերությունների խորացմանն ուղղված կոնկրետ քայլեր են նշվել»,- ասել է միջազգային հարցերով նախագահի խորհրդական Թենգիզ Փխալաձեն:
Հայկական պատվիրակության ներկայացուցիչները վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ չորեքշաբթի` փետրվարի 23-ին, երկօրյա այցով Վրաստան են մեկնել: Հայաստանի կառավարական պատվիրակության ողջույնի պաշտոնական արարողությունը տեղի է ունեցել Թբիլիսիում գտնվող Վրաստանի կառավարության շենքում: