Արմեն Մարտիրոսյան. «Համամիտ չեմ Փոստանջյանի հետ, մենք չենք հեռացել մեր սկզբունքներից»
«Զարուհի Փոստանջյանի «Ժառանգությունից» դուրս գալը ծափողջյուններով չեմ ընդունել: Բայց համամիտ չեմ նրա տեսակետի հետ, թե մենք հեռացել ենք մեր սկզբունքներից, մեր տեսակետներից ու գաղափարախոսությունից: Դա անհնար է, որովհետև այն անձիք, ովքեր Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորությամբ հիմնադրել են այս կուսկցությունը, մնում են կուսակցությունում»,-ասել է Մարտիրոսյանը:
Նա բարին է մաղթել տիկին Փոստանջյանին և հավելել, որ կյանքում, ոչինչ պետք չէ բացառել, հնարավոր է իրենց ճանապարհները նորից խաչվեն: