00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

HRW. Հայաստանում երեխաներին բաժանում են ընտանիքներից

© Sputnik / Asatur YesayantsШенгавит, Ереван.
Шенгавит, Ереван. - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Human Rights Watch կազմակերպության զեկույցի համաձայն` Հայաստանի իշխանությունը բավարար ջանքեր չի գործադրում ներառական ուսուցում ապահովելու համար։

ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի — Sputnik. Human Rights Watch միջազգային կազմակերպությունը «Ե՞րբ եմ ես տուն գնալու: Երեխաների դեմ բռնությունն ու խտրականությունը հաստատություններում և որակյալ ներառական կրթության բացակայությունը Հայաստանում» վերտառությամբ 102-էջանոց զեկույց է հրապարակել, որում նկարագրվում է՝ ինչպես են հազարավոր երեխաներ ապրում մանկատներում, սահմանափակ կարողություններ ունեցողների հատուկ դպրոցներում և այլ հաստատություններում:

Гарик Айрапетян - Sputnik Արմենիա
Հայաստանը նոր խնդրի առաջ. Աղջիկներին չեն սպանում, բայց չեն թողնում կրթվել

Նշվում է, որ Հայաստանում հազարավոր երեխաներ աղքատության պատճառով բաժանվում են և տեղափոխվում համապատասխան հաստատություններ: Ըստ զեկուցողների` երկրի կառավարությունը պետք է շուտափույթ կերպով ապահովի համայնքային ծառայություններ և որակ, ներառական կրթություն, որպեսզի երեխաները, այդ թվում սահմանափակ կարողություններ ունեցող, կարողանան մեծանալ ընտանիքում:

Նման հաստատություններում գտնվող երեխաների 90 տոկոսն ունեն առնվազն մեկ ողջ ծնող: Կազմակերպությունը նաև պարզել է, որ Հայաստանի կառավարության կողմից բավարար քայլեր չեն ձեռնարկվում այդ երեխաների համար ապահովելու որակյալ ներառական կրթություն:

Ներառական կրթություն պետք է ապահովվի նաև սահմանափակ կարողություններով երեխաների համար, որպեսզի նրանք կարողանան ուսում ստանալ իրենց համայնքների դպրոցներում:

«Հայաստանի կառավարությունը որոշ համարձակ պարտավորություններ է ստանձնել այս հաստատություններում երեխաների թիվը կրճատելու ուղղությամբ, բայց պետք է համոզվել, որ այդ խոստումները կուղեկցվեն լուրջ և կայուն գործողություններով,- ասել է HRW-ի՝ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի նախագահ Ջեյն Բուչանանը:- Բոլոր երեխաներն իրավունք ունեն մեծանալու ընտանիքում, և կառավարությունն ու դոնոր ռեսուրսները պետք է աջակցեն ընտանիքներին ու երեխաներին, ոչ թե հաստատություններին»:

Զեկույցում նշվում է, որ ո՛չ աղքատությունը, ո՛չ սահմանափակ կարողությունները չեն կարող արդարացնել այն, որ երեխաները բաժանվում են ծնողներից կամ ուղարկվում նման հաստատություններ: Այդ հաստատությունները հաճախ գլխավորապես սոցիալական ծառայություններ են մատուցում աղքատ, գործազուրկ, առողջական կամ բնակարանային խնդիրներ ունեցող ընտանիքներին կամ սահմանափակ կարողություններ ունեցողներին: Այդպիսի ծառայություններն ու անձնակազմը հաճախ ավելի շատ կենտրոնացած է հատուկ հաստատություններում, քան սահմանափակ կարողություններ ունեցող երեխաների կրթական և վերականգնողական համայնքներում: Դա ստիպում է շատ ծնողների իրենց երեխաներին ուղարկել հատուկ հաստատություններ, անգամ եթե նրանք կգերադասեին երեխաներին մեծացնել տանը:

Կառավարությունը նպատակ ունի մինչև 2020թ. երեխաներին հանել առնվազն 22 հաստատություններից և այդ շինությունները վերածել համայնքային ծառայությունների կենտրոնների, նշվում է զեկույցում: Ընդ որում, որոշ հաստատություններ արդեն ենթարկվել են նման փոխակերպման: Սակայն 3 մանկատներ, որոնք բացառապես ապահովում են սահմանափակ կարողություններով երեխաների, պահպանվում են: Իրավապաշտպանները նշում են, որ սահմանափակ կարողությունների տեր երեխաներին մյուսներին հավասար ընտանիքի հոգածության տակ չպահելը խտրականություն է, և պետք է անմիջապես վերջ տրվի դրան: Առաջընթաց չի նկատվում նաև Ընտանեկան օրենսգրքի փոփոխություններում, որոնցով նախատեսվում էր թեթևացնել երեխաների դաստիարակությունը և որդեգրումը, տարբերակ, որը կարևոր է, երբ երեխաները չեն կարող ապահով կերպով վերադառնալ իրենց կենսաբանական ծնողների մոտ:

Русская версия

Լրահոս
0