ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի — Sputnik. Բաքուն պետք է վերադառնա այն պայմանավորվածություններին, որոնք նախագահները ձեռք են բերել Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում, Sputnik Արմենիային է ասել Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։
Նրա խոսքով` բանակցային գործընթացի տրամաբանությունը հուշում է, որ Ղարաբաղյան հակամարտության հանգուցալուծումը հնարավոր է միայն ամբողջական և խորը փոխըմբռնման պարագայում` հաշվի առնելով կողմերի համատեղ շահերը։
«Սրան հնարավոր չէ հասնել առանց վստահության, իսկ հրադադարի խախտումները խորացնում են անվստահությունը, ուժեղացնում պաշտպանական բնազդները։ Մենք կարծում ենք, որ Ադրբեջանը պետք է ամբողջությամբ իրականացնի Վիեննայում և Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները», — ասել է Սարգսյանը։
Դրանք ամենահեշտ, ամենահասկանալի, քաղաքական կամք չպահանջող քայլերն են, որոնք կարող էին ամրապնդել վստահությունը։ Դրանք թույլ կտային վերականգնել արդյունավետ երկխոսությունը։
Նախարարի խոսքով` սահմանին իրավիճակը շարունակում է անհանգիստ մնալ` Ադրբեջանի կողմից հրադադարի կանոնավոր խախտումների պատճառով։ Կանոնավոր կերպով օգտագործվում է ինչպես հրազեն, այնպես էլ տարբեր տիպի թնդանոթներ։