00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:26
34 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
46 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
13:08
8 ր
«Հայաստանը»՝ պաշտոնանկությունների մասին
13:16
1 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Չճանաչված պետությունները գնում են կենտրոնացված իշխանության. սահմանադրագետը` Արցախի մասին

© Photo : PanARMENIAN PhotoГеворг Даниелян
Геворг Даниелян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Փետրվարի 20–ին Արցախում Սահմանադրության բարեփոխումների հանրաքվե անցկացվեց։ Սա անկախությունից ի վեր Արցախի 26 տարվա պատմության ընթացքում անցկացված 3-րդ համապետական նշանակության հանրաքվեն էր։

Արդյունքների ու միջազգային արձագանքի վերաբերյալ Sputnik Արմենիան խոսել է «Սահմանադրական իրավունքի կենտրոնի» խորհրդի նախագահ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանի հետ: Զրուցել է Գոհար Սարգսյանը:

-Արցախում Սահմանադրության բարեփոխումների հանրաքվե անցկացվեց, ներկա էին տեղական ու միջազգային դիտորդներ, ըստ ձեր գնահատականի` ինչպե՞ս անցավ այդ ընտրական գործընթացը։ Չնայած ակնհայտ էր, որ ընթացավ արդար ու թափանցիկ ընտրություն, այնուամենայնիվ, հակառակորդ կողմը փորձեց պիտակավորել այդ գործըթացը։

— Սկզբունքորեն Ադրբեջանին բացարձակապես չի հետաքրքրել, թե որքանով է արդարացի անցել հանրաքվեն։ Նրանց բացարձակապես այլ ասպեկտ էր հետաքրքրում` միջազգային հանրությանը ներկայացնել, որ Արցախում ընթանում է մի քաղաքական գործընթաց, որը համահավասար է պատերազմ հրահրելուն։ Հասկանալի է, որ այս քաղաքական գործընթացն ընդհանուր եզրեր չուներ պատերազմի հետ, բայց փորձ էր արվում դա ներկայացնել այդպիսին, որպեսզի հետագայում Ադրբեջանը կարողանար իր հետագա քայլերն արդարացնել։

Шушан Петросян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Շուշան Պետրոսյան. «Հիացած եմ արցախցիների պատասխանատվության զգացումով»

-Ինչպիսի՞ն եղավ միջազգային արձագանքը Արցախի սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ։

— Ինչ-որ տեղ նրա ազդեցությունը նկատելի էր ԵԱՀԿ խմբի վրա։ ԵԱՀԿ-ն անմիջապես հայտարարեց, որ չեն ընդունում Արցախում ընթացող հանրաքվեն, չեն համարում, որ սահմանադրության ընդունմամբ կլուծվի Արցախի անկախությունը և որպես պետություն ճանաչելու խնդիրը։ ԵԱՀԿ գրասենյակը գտնվեց Ադրբեջանի շանտաժի ազդեցության տակ և անհարկի շտապեց հայտարարություններ անել։

Դուք շատ լավ հասկանում եք, որ Արցախում հանրաքվեն նպատակ չի էլ հետապնդում, որ սահմանադրության ընդունմամբ հասանելի դարձնեն պետությունը ճանաչելու խնդիրը։ Առաջին անգամ չէ, որ Արցախը սահմանադրություն է ընդունում։ Եթե սահմանադրությունում որոշակի վերանայումներ անելու անհրաժեշտություն կա, իրենք գնում են այդ քայլին։ Դա կլինի 2017 թվականին, թե 2020 թվականին։ Իհարկե, դա ինքնին դրական քայլ է, որն իրավական հիմքեր է տալիս, որ Արցախը դառնա բանակցային գործընթացի անմիջական մասնակից։ Նախկին սահմանադրությունը դա չէր բացառում, բայց ավելի քիչ հնարավորություն էր դրա համար ընձեռում։ Նախագահական կառավարման մոդելը դրա համար ավելի լավ նախապայմաններ է ստեղծում։

Դուք ինքներդ ձեր հարցի մեջ ասացիք, որ հարյուրից ավելի միջազգային դիտորդ է մասնակցել։ Հնարավորություն են ունեցել սպառիչ կերպով հետևել գործընթացներին և տալ դրական գնահատական։ Իհարկե, ոչ ոք չի կարող պնդել, որ միջազգային դիտորդների առկայությունը կարելի է համարել անուղղակի կերպով պետությունը ճանաչելու գործընթացի սկիզբ։ Բայց բոլորս էլ շատ լավ հասկանում ենք, որ եթե դուք ուզում եք որևէ պետական կազմավորում ճանաչել, պետք է գնահատեք, թե այդ կազմավորման շրջանակում ինչ գործընթացներ են իրականացվել։

-Մենք խոսեցինք կառավարման նախագահական ձևից։ Երբ Արցախը նոր սահմանադրությամբ անցում կատարեց կիսանախագահականից նախագահական մոդելին, դա ի՞նչ մեսիջներ է պարունակում։

— Սա պետության ներքին կյանքին ուղղված փաստաթուղթ է, որը նաև կարողանում է միջազգային հանրությանը ցույց տալ, որ ճկուն և օպերատիվ քաղաքականություն է իրականացնելու։

Эдуард Шармазанов - Sputnik Արմենիա
Շարմազանով. «Ինչքան Ադրբեջանը սև ցուցակ կազմի, Արցախ այցելողները կշատանան»

Արցախը, ցավոք, փաստացի գտնվում է պատերազմական վիճակում, և կառավարման այս հատկանիշները չափազանց արդիական են։ Բայց սա ընդամենը խնդրի մի կողմն է։ Գրեթե նույն` պատերազմական վիճակում գտնվում է Հայաստանը, բայց այստեղ նախապատվությունը տրվեց խորհրդարանական ձևին։ Բայց պետք է նկատել, որ Արցախը դեռևս չճանաչված պետություն է` ի տարբերություն ՀՀ-ի։ Չճանաչված լինելու գործոնը չէր կարող դեր չխաղալ կառավարման ձևի ընտրության տեսանկյունից։ Եթե ուշադրություն դարձնեք, գրեթե բոլոր չճանաչված պետություններում գնում են կենտրոնացված իշխանության։ Քիչ կհանդիպեք չճանաչված պետություններ, որոնք տևական ժամանակ շարունակեն գոյատևել որպես խորհրդարանական։ Որպես օրինակ են Աբխազիան, Կոսովոն և այլն։

-Պարոն Դանիելյան, նոր սահմանադրությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը վերանվանվեց Արցախի Հանրապետություն։ Սա ի՞նչ իրավական հիմքեր ունի։ Սա միայն տեղայի՞ն նշանակություն ունի, թե՞ նաև կարող է միջազգայնորեն ճանաչվել։

Մենք հույս ունենք, որ այս եզրույթը կներառվի նաև միջազգային փաստաթղթերում։ ԼՂՀ եզրույթը կարող էր շահարկումների տեղիք տալ։ Բայց պետք է հասկանալ, որ պատմականորեն այդ տարածքը կոչվել է Արցախ։ Առաջին անգամ «ԼՂՀ» եզրույթն օգտագործվել է որպես առանձին գաղութ ռուսական փաստաթղթերում, հետո էլ` կուսակցական փաստաթղթերում։ Բացարձակապես կարիք չկար այդ եզրույթն օգտագործելու։ Եթե պատմական ավանումն է` Արցախ, իրավաչափ է նաև փաստաթղթերում դա ներառել։

Русская версия

Լրահոս
0