ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի — Sputnik. Հայտնի «Պրոժեկտորպերիսհիլթոն» հեռուստանախագիծը վերադառնում է Ռուսաստանի Առաջին ալիքի եթեր։ Մարտի 4-ին Գարիկ Մարտիրոսյանի, Սերգեյ Սվետլակովի, Ալեքսանդր Ցեկալոյի և Իվան Ուրգանտի երկրպագուները կրկին կտեսնեն իրենց սիրելի հաղորդավարներին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Հինգ տարի առաջ որոշում էր կայացվել ծրագիրը փակել, քանի որ Սվետլակովը և Մարտիրոսյանը չէին կարող շարունակել մասնակցությունը հաղորդմանն այն պատճառով, որ նրանք նոր պայմանագրեր էին ստորագրել ՏՆՏ-ի հետ։ Հեռուստաալիքն ափսոսանք էր հայտնել նախագծի փակման համար, բայց որոշել էր չփոխել հաղորդավարների կազմը։
«Պրոժեկտորպերիսհիլթոնը» հեռուստատեսային տեղեկատվական-ժամանցային ծրագիր է, որն Առաջին ալիքում թողարկվել է 2008թ-ի մայիսից։