ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի — Sputnik. «Comedy Club» ակումբի հիմնադիր, հայտնի շոումեն Գարիկ Մարտիրոսյանն այսօր նշում է ծննդյան օրը։ Արտիստը դարձավ 43 տարեկան։
Instagram-ի իր միկրոբլոգում Գարիկը լուսանկար է հրապարակել, որում նա 8 տարեկան է, ինչպես նաև ներկայացրել է մի տեսանյութ, որում երևում է, թե ինչ տորթ է նվիրել նրա կինը` Ժաննան։ Արտասովոր տորթը զարմացրել է հոբելյարին։
«Ոչ ոք չէր սպասում նման անակնկալի։ Սա ցնցող է, մանղալը շատ համեղ էր», — գրել է Մարտիրոսյանը։ Շոումենի երկրպագուները միացել են շնորհավորանքներին։
«Ծնունդդ շնորհավոր, առողջություն, երջանկություն և բարեկեցություն ընտանիքիդ, թող հայերի մեծամասնությունը, որոնք փոխում են իրենց ազգանունն ու քիթը, օրինակ վերցնեն քեզանից։ Բարևներ ու շնորհավորանքներ Ախալքալաքի հայերից, որոնք Ռուսաստանում զբաղվում են ճանապարհներով։ Գարիկ Մարտիրոսյան, դու քո ժողովրդի իսկական որդին ես, իմացիր», — գրել է օգտատերերից մեկը։
«Ծնունդդ շնորհավոր, Գարիկ։ Հաջողություններ և նոր գաղափարներ, թող ուղեղդ բոլորից արագ աշխատի», — գրել է մեկ այլ օգտատեր։