00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Տ. Սահակ եպիսկոպոս Մաշալյանը հրաժարվել է մասնակցել Պոլսո Հայոց պատրիարքի ընտրություններին

© AsekoseАрам Атешян
Арам Атешян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Թուրքիայում Պոլսո Հայոց պատրիարքի ընտրությունների շուրջ կրքերը գնալով թեժանում են։

ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի — Sputnik. Թուրքիայում Պոլսո Հայոց պատրիարքի սպասվելիք ընտրությունների գործընթացը գնալով բարդանում է։ Նախօրեին հայտնի դարձավ, որ եկեղեցական խորհրդի նախագահ Տ. Սահակ եպիսկոպոս Մաշալյանը հրաժարական է տվել ու Ստամբուլը լքելու մասին պաշտոնական հայտարարություն արել: Այս մասին գրում է «Ակօսը» պարբերականը։

Եպիսկոպոս Մաշալյանը նոր պատրիարքի պաշտոնի համար առաջադրված չորս թեկնածուներից մեկն էր։ Մյուս թեկնածուներն են Գերմանիայի հայ համայնքի հոգևոր առաջնորդ, արքեպիսկոպոս Գարեգին Բեկչյանը, Գուգարքի թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Սեպուհ Չուլջյանը և փոխպատրիարք Արամ Աթեշյանը:

Арагац Ахоян - Sputnik Արմենիա
Պատգամավոր. «Արամ Աթեշյանը Թուրքիայի դեսպանը չէ մեր եկեղեցում»

Մաշալյանն իր այս որոշման համար մեղադրել է փոխպատրիարք Աթեշյանին և հայտարարել, որ վերջինս ամեն կերպ խոչընդոտում է նախընտրական գործընթացն ու խախտում եկեղեցական կարգը:

Մաշալյանը, մասնավորապես, նշել է, որ պատրիարք Մութաֆյանին պաշտոնանկ անելու և պատրիարքի աթոռի պաշտոնապես թափուր մնալու մասին հայտարարությունից հետո օրենքով պետք է բարձրացվեր «տեղապահի» հարցը, իսկ Արամ Աթեշյանի՝ որպես փոխանորդ գործելու փաստն այդ որոշումից հետո այլևս անօրինական է:

Հրաժարական տված եպիսկոպոսը վստահ է, որ հենց Աթեշյանի մեղքով է նախընտրական գործընթացը ձգվում ամիսներ շարունակ, որը կանոնակարգի գործելու դեպքում առավելագույնը մի քանի շաբաթում պետք է ավարտին հասցվեր:

Նշենք, որ հոկտեմբեր ամսից ի վեր Պոլսո Հայոց պատրիարքարանն այդպես էլ չի ստացել Ստամբուլի նահանգապետարանի կողմից ընդունելության ամսաթվի վերաբերյալ պաշտոնական պատասխան:

«Ակօսին» տված հարցազրույցում Տ. Սահակ եպիսկոպոս Մաշալյանը հայտարարել է, որ պատրիարքի ընտրությունները ոչ միայն չեն անցկացվի նաև հանրաքվեից հետո, այլ նաև ՝ քանի դեռ Արամ սրբազանը գործում է որպես փոխպատրիարք՝ ընտրությունների անցկացումն իրատեսական չէ:

«Այս հին փլավը դեռ շատ անգամ են տաքացնելու ու դնելու զարմացած ժողովրդի առաջ, նրանք էլ ախորժակով ուտելու են: Ներեցեք, բայց իմ ստամոքսն արդեն չի տանում այս ամենը», — ասել է Մաշալյանը պարբերականի հետ զրույցում:

Հիշեցնք, որ պատրիարք Մութաֆյանը կոմայի մեջ է գտնվում 2008թ.-ից և փաստացի չի գործում որպես պատրիարք: Նրա փոխարեն այդ լիազորությունները կատարում է արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը, որն ընտրված է ոչ թե համայնքի, այլ պետության կողմից:

Ստամբուլի հայ համայնքի ներկայացուցիչները տևական ժամանակ է՝ պահանջում էին կայացնել նոր ընտրությունների անցկացման որոշումը՝ ցանկանալով իրենց առաջնորդի դերում տեսնել ոչ թե պետության կողմից նշանակված, այլ իրենց ձայների արդյունքում ընտրված անձի:

Լրահոս
0