00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:39
20 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
41 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայկական գինի. ծավալներն աճում են, իրացումը` պակասում

© XcookКрасное вино
Красное вино - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանն աշխարհում ընկալում են որպես կոնյակի, բայց ոչ գինու հայրենիք։ Մինչդեռ երկրում լավ գինի է արտադրվում, որը տարբերվում է իր համային և որակական հատկանիշներով։ Սակայն արտադրողներն անհանգստանում են` արտադրանքը սպառելը դժվարացել է։

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի — Sputnik, Անի Լիպարիտյան. Հայկական հողում աճում է աշխարհի ամենահամեղ խաղողը, սակայն Հայաստանում աճեցվող խաղողի միայն 5%-ն է օգտագործվում գինու արտադրության մեջ, մնացած 95% —ից կոնյակ է պատրաստվում։ Այս մասին Sputnik Արմենիային տված հարցազրույցում ասաց Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը։

Հայաստանի գինեգործների միության տվյալներով` գինու և կոնյակի արտադրության ծավալները Հայաստանում աճում են, սակայն գինեգործները շարունակում են կորուստով աշխատել։

Ереванский коньячный завод - Sputnik Արմենիա
Հրեշտակների բաժինը. հայկական կոնյակը սրտեր է նվաճում

Մասնավորապես` սա կապված է ռուսական ռուբլու արժեզրկման հետ, քանի որ սպառման հիմնական շուկան շարունակում է մնալ Ռուսաստանը։ Չնայած նրան, որ 2016 թվականի հունվար-մայիս ամիսներին 2015 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ կոնյակի արտադրությունն աճել է մոտ 56%-ով, իսկ գինու արտադրության ծավալները` 11%-ով։ Ռուսաստանում ոգելից խմիչքների գները շարունակում են այնքան ցածր մնալ, որ արտադրողները կորստով են աշխատում։

Հարությունյանը կարծում է, որ գինու շուկայի զարգացումն անմիջականորեն կախված է զբոսաշրջությունից, մասնավորապես, այնպիսի երկրների համար, ինչպես Հայաստանն է։

Աշխարհը նոր համ է փնտրում

50 տարին մեկ անգամ գինու շուկայում հեղափոխական գործընթաց է տեղի ունենում։ Մոտավորապես 40 տարի առաջ աշխարհը հոգնեց «եվրոպական» գինիներից և սկսեց նոր համեր փնտրել, պնդում է Հայաստանի գինեգործների միության ղեկավարը։

«Փորձագետները էկզոտիկ երկրների գինիներ են հայտնաբերել` Արգենտինայի, Չիլիի, ՀԱՀ-ի, Ավստրալիայի, Նոր Զելանդիայի։ Այդ երկրների կառավարություններն արագ օգտվեցին առիթից` համապատասխան միջոցներ ձեռնարկելով, և այժմ համաշխարհային շուկայի 20%-ը կազմում են այդ երկրների գինիները», — ասաց Հարությունյանը։

Նրա կարծիքով` գլոբալացումը գինու շուկայում հակագլոբալիզացիա է ծնում, և սպառողն այլ համային որակներ և նոր նրբերանգներ է փնտրում։

«Սակայն հիմա ավելի հաճախ է հնչում այն հարցը, թե որտեղից է առաջացել գինին։ Եվ բոլոր այդ հարցերը տանում են Հայկական լեռնաշխարհ, մոտավորապես, մ.թ.ա. 8-10-րդ հազարամյակներ։ Իսկ մարդկանց հետաքրքիր է` իրականում դա այդպե՞ս է, թե՞ ոչ։ Պահպանվե՞լ են արդյոք վկայություններ», — ասաց Հարությունյանը։

Նա ավելացրեց, որ ամբողջ աշխարհի հնագետները 10-15 տարին մեկ հազարամյա պատմություն ունեցող բացառիկ գտածոներ են հայտնաբերում, որոնք տանում են պատմության խորքերը։

Քառասուն տարի առաջ Ագարակում հնձան էր հայտնաբերվել, որը հայկական գինեգործության տարիքն ավելացրեց 2000 տարով, հետո 2008 թվականին հայտնաբերեցին Արենի 1 «Թռչունների քարանձավը», որտեղ հայտնաբերվել է գինու արտադրության համար նախատեսված վայր։ Դա աշխարհում ամենահին գինեգործարանն է, որը 5000-5500 տարվա պատմություն ունի։

Փառատոնի գործոնը

Հայկական գինու նկատմամբ ուշադրություն հրավիրելու նպատակով տարբեր միջոցառումներ են անցկացվում, այդ թվում` «Արենի» գինու փառատոնը։

Вино - Sputnik Արմենիա
Գինու հայրենիք Հայաստանը կամ ինչպես էին հայերը գինի առաքում Բաբելոն

««Արենի» փառատոնը մեծ նշանակություն ունի Հայաստանի գինեգործների համար, քանի որ դա հիանալի հարթակ է, որտեղ համադրվում են զբոսաշրջության, գինեգործության, մշակույթի և արվեստի տարրեր։ Շատ հյուրեր են գալիս, ինչը թույլ է տալիս պայմանագրեր կնքել։ Հայկական գինու փառքն արագ է տարածվում, մասնավորապես, փառատոնի շնորհիվ», — նշեց Sputnik Արմենիայի զրուցակիցը։

Հարությունյանն ավելացրեց, որ գինու սպառման այլ շուկաներ գտնելու հավանականությունը փոքր է։ Բացի այդ` չկան հարթակներ ու այդքան մեծ ծավալներ, որպեսզի երկիրը մտնի գինու համաշխարհային շուկա։

Նրա խոսքով` Հայաստանի դերը բացառիկ գինիներ մատակարարելն է համաշխարհային շուկա։

Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով` 2016 թվականի հունվար-մայիս ամիսներին Հայաստանում կոնյակի արտադրության ծավալները 2015 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել են 56,4%` կազմելով 6 851,9 հազար լիտր։ Նշված ժամանակահատվածում գինու արտադրությունն աճել է 11,1%-ով` մինչև 2 490,8 հազար լիտր, վիսկիինը` 2,5 անգամ` մինչև 730.7 հազար լիտր, շամպայնինը` 8,5%-ով` մինչև 155.2 հազար լիտր։ Միաժամանակ հայ արտադրողները 13%-ով պակաս օղի (3 391,1 հազար լիտր) և 11,8%-ով գարեջուր (6 264,7 հազար լիտր) են արտադրել։

Լրահոս
0