00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
42 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:18
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:39
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սիրուշոն ներկայացրել է Արևմտյան Հայաստանում նկարահանված «Դեր Զոր» տեսահոլովակը

© Sirusho official FB pageНовый клип Сирушо "Зартонк"
Новый клип Сирушо Зартонк - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երգչուհի Սիրուշոն ներկայացրել է երկար սպասված տեսահոլովակը, որի նկարահանումներն ընթացել են նաև հայկական պատմական Անի քաղաքում (այժմ Թուրքիայի տարածքում)։

ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի — Sputnik, Անի Լիպարիտյան. Երգչուհի Սիրուշոն մանկուց երազել է տեսահոլովակ նկարահանել պատմական Անի քաղաքում, որն այժմ գտնվում է Թուրքիայի տարածքում։

Սիրուշոն ու նրա թիմը մի քանի անգամ փորձել են թուրքական իշխանության հետ կապ հաստատել, որպեսզի նկարահանեն նախորդ տեսահոլովակները, սակայն ամեն անգամ նրան մերժել են։ Ինչպես պատմել է երգչուհին իր վերջին հարցազրույցներից մեկում`երրորդ փորձից նրա երազանքն իրականացավ։

«Տեսահոլովակի նկարահանումների համար ընդամենը երկու օր տվեցին։ Իմ «Արմատ» նոր ալբոմի շնորհանդեսից հետո մենք մեկնեցինք Թուրքիա… Անի և Կարս քաղաքներում հայկական ոգին էր թևածում։ Երբ մենք ժամանեցինք Կարս` ամեն ինչ շատ հարազատ էր և հուզիչ։ Ես տեսա հայկական ճարտարապետությունը։ Այնպիսի տպավորություն է, որ մենք պարզապես քայլում ենք Երևանի Աբովյան փողոցով»,- պատմում էր Սիրուշոն։

Երգչուհու խոսքերով` շատ ցավալի էր տեսնել դատարկ տներ՝ մոռացված, լքված ու փոշոտ…

Съемки клипа У пустого причала - Sputnik Արմենիա
Սառած օպերատորը և գոհ երգիչը. հայերն ու վրացիները տեսահոլովակ են նկարահանում

Նկարահանող խումբը Անի քաղաք հասնելուն պես դժվարությունների է բախվել։ Նրանք ստիպված էին նկարահանող տեխնիկան թողնել սահմանին։ Սիրուշոն ու նրա թիմն ամբողջ գիշեր մտածում էին ու տարբերակներ հորինում, թե ինչպես կարող են սահմանն անցկացնել պրոֆեսիոնալ տեխնիկան «Դեր Զոր» տեսահոլովակի նկարահանման համար։ Տեխնիկայի հարցը լուծվեց, սակայն այս անգամ եղանակը խոչընդոտ դարձավ` միանգամից ցրտեց։ Օպերատորներն անհանգստանում էին «դրոնի» (ԱԹՍ) համար, որը երկու պետությունների սահմանի վրա պետք է պտտվեր, նկարահաներ Անի քաղաքը, ինչը չափազանց վտանգավոր էր։

«Մեծ դժվարությամբ և թուրք սահմանապահների վերահսկողության տակ նկարահանող խումբը կարողացավ ստանալ անհրաժեշտ կադրերը։ Տեղի անվտանգության աշխատակիցները մոտեցան այն պահին, երբ երգում էի և ընթանում էին տեսահոլովակի նկարահանումները»,- պատմել է Սիրուշոն հարցազրույցի ժամանակ։

Սակայն պրոֆեսիոնալիզմի շնորհիվ նրանք կարողացան 5 րոպեի ընթացքում մի քանի կադր նկարահանել։ Մեծ ցանկությունը` ամեն ինչ անել բարձր մակարդակով, թիմին օգնեց չհրաժարվել այդ բարդ գաղափարից։ Տեսահոլովակի նկարահանումները շարունակվեցին Միացյալ Նահանգներում` հայ երեխաների մասնակցությամբ։ Դա Սիրուշոյի մտահղացումն էր, նա ցանկանում էր ցույց տալ, որ հայերն անցել են այդ երկար ճանապարհը` լքելով հայրենիքը ցեղասպանության տարիներին։

Русская версия

Լրահոս
0