ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի — Sputnik. Հանրապետության տարածքում փետրվարի 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին կլինի հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը 20-21-ին միայն Լոռիում, Տավուշում, Սյունիքում ևԱրցախում կբարձրանա 7-9 աստիճանով, մնացած շրջաններում էապես չի փոխվի:
Երևանում փետրվարի 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Մայրաքաղաքում գիշերը բարձրադիր գոտիներում կդիտվի —14-16, ցածրադիր գոտիներում՝ —18-20, ցերեկը՝ —3-5 աստիճան ցուրտ:
Շիրակում, Կոտայքում, Գեցարքունիքում, Արագածոտնի և Վայոց ձորի լեռներում գիշերը սպասվում է —25-ից —30 աստիճան, ցերեկը` —7-ից —12: Լոռիում՝ գիշերը` —11-ից —16, ցերեկը` +2+5 աստիճան, Տավուշում՝ գիշերը` —2-ից —7, ցերեկը` +5+10, Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` —16-ից —20, ցերեկը` —2-ից —5,
Արարատում և Արմավիրվում օդի ջերմաստիճանը գիշերային ժամերին կկազմի —20-ից —23, ցերեկը` —3-ից —6 աստիճան:
Վայոց ձորի նախալեռներում սպասվում է գիշերային ժամերին —20-ից —23, ցերեկը` —3-ից —6 աստիճան, Սյունիքի հովիտներում ՝ գիշերը` —1-ից —6, ցերեկը` +5+10, Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` —6-ից —11, ցերեկը` +3+8, Արցախում՝ գիշերը օդի ջերմաստիճանը կկազմի —1-ից —6, ցերեկը՝ +5+10: