00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Տնային հողաթափերն ու Պյութագորասի թեորեմը

© Sputnik / Максим Богодвид / Անցնել մեդիապահոցШкольники с ноутбуками и планшетами
Школьники с ноутбуками и планшетами - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիայի սյունակագիր, անվանի լրագրող, Հայաստանում «Իզվեստիայի» նախկին թղթակից Սերգեյ Բաբլումյանը գրում է գիտնականների մի բացահայտման մասին, թե ինչպես են հողաթափերն օգնում դպրոցականներին դասը յուրացնելու գործում:

Բրիտանացի գիտնականների հետազոտությունները վկայում են. տնային հողաթափերով դպրոց գնացող տարրական դասարանների աշակերտներն ավելի լավ են սովորում, քան սովորական կոշիկներով դասի գնացող երեխաները, հաղորդում է անգլիական The Guardian-ը: Անգլիական աղբյուրները չեն բացատրում, թե հատկապես ինչպես են նպաստում հողաթափերը նյութի յուրացմանը: Ի՞նչ կարող ենք ասել: Գուցե այդպես է, գուցե՝ ոչ: Հեղինակը հիշում է այն ժամանակները, երբ դպրոց էին գնում բոբիկ ոտքերին կրկնակոշիկներ հագած, բայց ավարտում էին ոսկե մեդալով:

Здание Нерсесяновской духовной семинарии - Sputnik Արմենիա
Ներսիսյան ճեմարանը` Թիֆլիսի հայ մտավորականության դարբնոցը

Նախկին ԽՍՀՄ-ում պատերազմից հետո պարտադիր կերպով սահմանվեց դպրոցական համազգեստ կրելու կարգը, բայց չի կարելի ասել, որ դա բոլոր դպրոցականների սրտով ու կազմվածքով էր, նման բան չկար. մոխրագույն համազգեստները՝ գոտու վրա ծանր մետաղյա նշանով, ոչ մի կերպ չէիր «նստում» տղաների վրա, իսկ աղջիկների համար նախատեսված շագանակագույն հագուստն էլ՝ սև (հանդիսավոր առիթների դեպքում՝ սպիտակ) գոգնոցներով և օձիքներով, կրկին կաշկանդում էին շարժումները: Չխոսենք այն մասին, որ տաղտկալի միօրինակություն էին հաղորդում դպրոցական լանդշաֆտին:

Դպրոցական համազգեստ կրելու կարգադրության մեջ կարծես թե խելամիտ հիմնավորում կար: Ձևական միանմանությունը բոլոր աշակերտներին դնում էր մեկ սոցիալական աստիճանի վրա, թեև դասարանում բոլորը գիտեին, թե ում ծնողներն էին ավելի հարուստ: Գիտեին հենց թեկուզ այն պատճառով, որ ծնողկոմիտեները տարեկան մի քանի անգամ փող էին հավաքում անապահով ընտանիքների աշակերտների համար և պարզում էին՝ ով ինչպես է ապրում:

Մի խոսքով, եթե այդ շրջանի աշակերտներին գնահատենք ոչ միայն գույներով, այլ ընդհանրապես, ապա դժվար է ավելի տխուր և տաղտկալի համազգեստ պատկերացնել: Նույնը կարելի է ասել սանրվածքների մասին. աղջիկներն անպայման պետք է հյուսեին մազերը՝ առանց ստեղծագործական երևակայությունը բանեցնելու, տղաները մազերը պետք է «բոքս» կտրեին, իսկ ավելի նախընտրելի էր գրեթե սափրած գլուխը: Դա խրախուսվում էր նաև այն պատճառով, որ նպաստում էր մազերի ամրանալուն, կանխում հետագա ճաղատացումը: Ավելի ուշ պարզվեց, որ դա կատարյալ անհեթեթություն է:

Армяснкая школа в Мадриде - Sputnik Արմենիա
Մադրիդում հայկական դպրոց է բացվել

Այդ ժամանակաշրջանում դպրոցական համազգեստ հագած մարդիկ կհաստատեն. պարտադիր կարգը ոչ մի կարգին բան չի տվել: Բայց «ով ինչ ուզում է, թող հագնի» սկզբունքով դպրոց գնալն էլ ոչնչով լավ չէ. դպրոցական համազգեստը պետք է լինի գեղեցիկ և չկաշկանդի շարժումները, ճիշտ այդպես էլ իրենց ցանկությամբ հագնվողները չպետք է նեղություն պատճառեն ծնողներին: Ամեն դեպքում համազգեստը չի ճնշել ուսման բովանդակությունը, որը բոլոր ժամանակների և ժողովուրդների դպրոցների գլխավոր պայմանն է:

Վերադառնանք անգլիական հողաթափերին: Հնարավոր է՝ փափուկ կոշիկը, որը պատրաստվում են մշտական հիմունքներով ամրագրել Դերբի քաղաքի Findern primary school տարրական դպրոցում, դրական արդյունք կտա: Ամեն դեպքում բրիտանական գիտնականների հետազոտությամբ արդեն հետաքրքրվել են աշխարհի 25 երկրի դպրոցները:

Հայաստանն այդ ցուցակում չկա: Եվ լավ է, շտապելու կարիք չկա, կապրենք, կտեսնենք՝ կկարողանա՞ն արդյոք հողաթափերը բարձրացնել ուսման նկատմամբ հետաքրքրությունը և բարելավել առաջադիմությունը Բրիտանական կղզիներում, թե ընդամենը կավելացնեն փափուկ կոշիկի արտադրության և վաճառքի ծավալը, ինչն ինքնին արդեն վատ չէ:

Русская версия

Լրահոս
0