00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ քաղաքացին լավ ծանոթ չէ իր պատմությանը. մշակութային բարեփոխումներ Արմեն Ամիրյանից

© Sputnik / Asatur YesayantsАрмен Амирян в гостях у радио Sputnik Армения
Армен Амирян в гостях у радио Sputnik Армения - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Թատրոն-կինո-պատկերասրահ. ահա այն ոլորտները, որոնց բարեփոխումների մասին Sputnik Արմենիա ռադոկայանի «Կաղապարից դուրս» հաղորդաշարի շրջանակում խոսել է մի մարդ, որը համարձակ է իր որոշումներում ու նախաձեռնություններում, մարդ, որի խոսքը գործ է դառնում: Հաղորդման հյուրը ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն է:

ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի — Sputnik. Երևանի Մնջախաղի պետական թատրոնը հիմնադրվել է 1974 թվականին, բայց մինչ օրս չուներ պետական տարածք: Օրեր առաջ հայտնի դարձավ, որ Մնջախաղի թատրոնն արդեն տանիք ունի՝ Դրամատիկական թատրոնի հարևանությամբ, Հայաստանի ազգային գրապալատի տարածքում: Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը Sputnik ռադիոկայանի եթերում հայտնեց, որ դա համարում է ժամանակի ամենակարևոր լուծումներից մեկը:

«Մնջախաղի թատրոնն իրավամբ արժանի է ունենալու իր օջախը, իր անկյունը, և վստահ եմ, որ այդ անկյունը լինելու է մեր քաղաքի, մեր հայրենակիցների, մայրաքաղաք այցելած զբոսաշրջիկների համար ամենալուսավոր, ամենաջերմ և ամենատաք կետը»,-ասաց նախարարը:

Ամիրյանը թատերական կյանքից մեկ այլ նորություն էլ հայտնեց՝ «Ագուլիս» տիկնիկային թատրոնին ևս տարածք տրամադրվեց: Դա էլ Աբովյան 29 հասցեում՝ Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի շենքում:

«Երվանդ Մանարյանի թատրոնը նոր կյանք և նոր շունչ կստանա: Երկու թատրոնի վերածնունդ ենք արձանագրում, սա բոլորիս հաջողությունն է»,- ուրախությամբ նշեց Ամիրյանը:

Ереванский государственный театр пантомимы получил здание. Армен Амирян и Жирайр Дадасян - Sputnik Արմենիա
Լռության կեսդար. Երևանի մնջախաղի թատրոնը նոր շունչ է ստացել

Ինչ վերաբերում է թանգարաններին, ապա նախարարի նախաձեռնությամբ մի նոր ծրագիր կմեկնարկի: Համապատասխան ներդրողների շնորհիվ Հաղպատում կստեղծվի Սայաթ-Նովայի թանգարան:

«Մենք ձեռք կբերենք մի տարածք, որտեղ կտեղադրվեն այն բացառիկ նմուշները, որ այսօր գոյություն ունեն մեր հանրապետությունում, մասնավորապես՝ Սայաթ-Նովայի աթոռը, բազկաթոռը, որոշ ձեռագրեր և շատ հետարքրիր նյութեր: Մենք կփորձենք թանգարանը դարձնել հետաքրքիր մի վայր, որը կլինի այն լեգենդի շարունակությունը, որ Սայաթ-Նովան իր կյանքի վերջին տարիներն անցկացրել է Հաղպատում»,- ասաց մշակույթի նախարարը:

Թանգարանային հաջորդ ծրագիրն իրականացվել է Երևանում: Նախարարը ջանք ու եռանդ չի խնայի արվեստի գրավչությունը պահպանելով՝ կոմերցիոն թանգարաններ ստեղծելու համար: Օրինակ՝ շուտով Ազգային պատկերասրահի 9-րդ հարկում արվեստասերները հաղորդակից կդառնան արվեստին ու միաժամանակ կվայելեն հանգիստը:

«30 րոպեանոց կոնտենտի մեջ կցուցադրվեն հայ կերպարվեստի բացառիկ նմուշները հայ դասական երաժշտության բացառիկ նմուշների ուղեկցությամբ: Յուրաքանչյուր 30 րոպեն մեկ տեսանյութ կկրկնվի և կթարմացվի որոշ ժամանակը մեկ: Իսկ հարևանությամբ՝ պատշգամբներում, կգործեն սրճարաններ, որտեղ մարդիկ կկարողանան հանգստանալ, վայելել քաղաքի տեսարանը և նորից վերադառնալ դիտելու մեր կերպարվեստի բացառիկ նմուշները»,- ասաց Արմեն Ամիրյանը:

Նա չի կարծում, որ այսկերպ թանգարանները լիարժեք կկարողանան ինքնաֆինանսավորվել, բայց մի բանում վստահ է՝ կհաստատեն եկամտաբերության բարձր ցուցանիշներ:

Այցելուներ ներգրավելու հաջորդ կարևորագույն պայմանը, ըստ նախարարի, ցուցահանդեսներ անցկացնելու տեսանկյունից համաշխարհային փորձին հետևելն է: 

«Մշակույթի կապիտալիզացիայի ոլորտից է նաև աուդովիզուալիզացիայի, վիրտուալ գիդերի ստեղծումը, որն այս պահին իրականացվում է Չինաստանի դեսպանատան 25 հազար դոլարի նվիրատվությամբ»,-ասաց նախարարը:

Արմեն Ամիրյանն այս բոլոր ծրագրերն արդիական ու նշանակալից է համարում, քանի ըստ նրա՝ ՀՀ քաղաքացին լավ ծանոթ չէ իր պատմությանն ու մշակույթին:

Նախարար Արմեն Ամիրյանը խոսում է կինոստուդիայի շենքի վիճակի և մերօրյա հերոսի մասին - Sputnik Արմենիա
Արմեն Ամիրյանի խոսքն ու գործը մեկ է լինում

«Այսօր ՀՀ քաղաքացին չգիտի, թե մեր կերպարվեստն ինչ որակի, ինչ մակարդակի է, չի այցելել պատկերասրահ, Սարյանի տուն-թանգարան, որը, ի դեպ, ունի քանակի առումով բացառիկ, շատ մեծ այցելություններ, այնուամնեյանիվ, ՀՀ բնակչության զգալի մասը չի այցելել Սարյանի տուն-թանգարան»,- ասաց նախարարը:

«Կաղապարից դուրս» հաղորդման շրջանակում մշակույթի նախարարն անդրադարձավ նաև «Հայֆիլմ» կինոստուդիայի ճակատագրին:

«Կինոստուդիան սարսափելի վատ վիճակում է, տանիքը կաթում է, հատակը դուրս է գալիս, շարժական կոնստրուկցիաները շարքից դուրս են գալիս: Մենք հաշվարկներ իրականացրինք համապատասխան կազմակերպությունների հետ, տաղավարները վերանորոգելը և մի փոքր գրասենյակը նորոգելը կարժենա մոտ 150 միլիոն դրամ, որն այսօր ցավոք չունենք»,-ասաց նա:

Նախարարի խոսքով՝ համապատասխան ներդրումների դեպքում մշակույթի նախարարությունը կխնդրի, որ շենքն անցնի իրենց վերահսկողության տակ: Այս պահին պետգույքի կառավարման վարչության ներքո է: Արմեն Ամիրյանը հավաստիացրեց՝ շենքը պետք է ծառայի իր նպատակին, իսկ երկրորդ անգամ կառավարությունը սխալ չի գործի:

Русская версия

Լրահոս
0